Рубрика: Հայոց Լեզու

Տանը ՎԱՀԱԳՆ

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի …
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ …
1916

 Եղիշե Չարենցի <Վահագն> պոեմանման բանաստեղծությունը կազմված է 16 տողից, որտեղ պոետը խոսում է հրդեհի աստված Վահագնի մասին։  Մի հին իրիկուն գուսանները ծեր եկան, երգեցին, որ հզո՜ր է Վահագնը, հրոտ, հրածի՜ն, ու կբերի նա մարդկային փրկությունը: Իսկ նրանք ծիծաղում ու քրքջում են արնաքամ ընկած դիակի վրա: Նրանք եկան՝ արյունով, հրով ու մեր երկիրը հին դարձրին փոշի … Չարենցն այս բանաստեղծության մեջ բողոքում է մարդկային չարության, դաժանության և անտարբերության դեմ։