Рубрика: Հայոց Լեզու, Գործնական քերականություն

Գործնական քերականություն

 

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու կետադրի՛ր։

Իտալիայի Ջենովա քաղաքի արվարձաններից մեկում խաղում էին մի խումբ ցնցոտիավոր մանուկներ։ Նրանց մեջ առանձնանում էր գանգուր մազերով իննամյա մի ՝տղա դուրս ցցված ծնոտով, երկար քթով, կեռ հոնքերով։ Ոտքերը ծուռ էին, թևերն ու ձեռքերի մատները անբնական երկար։ Դեմքը չափազանց տգեղ էր բայց, աչքերն ապշեցնում էին իրենց փայլով։ Ինչ-որ, տարօրինակ բան կար տղայի մեջ որով առանձնանում էր խաղընկերներից։ Նա աղքատ երաժիշտ Անտոնիո Պագանինիի որդին՝ Նիկոլո Պագանինին էր։ Դաժան մարդ էր Անտոնիոն, ով յուրաքանչյուր սխալի համար ձաղկում էր որդուն ու ստիպում որ նվագը հասցնի կատարելության։

-Ես քեզ կստիպեմ նվագել ՛անիծյալ կապիկ,- գոռում էր նա,- դու ծախված ես սատանային և դժոխքի բաժին ես։

Հետագայում Նիկոլոն երախտագիտությամբ է հիշում հոր անողոք հետևողականությունը, որն էլ իրեն դարձրեց աշխարհահռչակ ջութակահար և երգահան։

2. Առանձին խմբերով գրի՛ր կրկնադիր և զուգադիր հետևյալ շաղկապները․

թե՛․․․թե՛,  եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ,  քանի որ․․․ուստի, և՛․․․և՛,  կա՛մ․․․կամ,  ոչ միայն․․․այլև,  է՛լ․․․է՛լ,  ո՛չ․․․ո՛չ,  եթե․․․ապա,   չնայած․․․սակայն,  թեև․․․այնուամեայնիվ։

կրկնադիր-թե՛․․․թե՛,և՛․․․և՛,կա՛մ․․․կամ, է՛լ․․․է՛լ,ո՛չ․․․ո՛չ,

զուգադիր-եթե․․․ուրեմն,ոչ թե․․․այլ,քանի որ․․․ուստի,ոչ միայն․․․այլև,եթե․․․ապա, չնայած․․․սակայն,թեև․․․այնուամեայնիվ։

3. Առանձնացրո՛ւ և ընդգծի՛ր դերանվանական սխալ գործածության ձևերը, դիմացը գրի՛ր ճիշտը

Ինձ մոտ, իրեն հետ-իր հետ  քեզ համար, քո մոտ-քեզ մոտ իր համար, քո չափ, մեզ չափ-մեր չափ ոչ ոքու-ոչ ոքի մեզնից, ամեն մեկու-ամեն մեկի ոմանք, որևիցե մեկը, բանն ինչումն է։

4. Առանձին խմբերով գրի՛ր զգացական, կոչական և նմանաձայնական հետևյալ ձայնարկությունները․

թը՛շշ,  քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, տո՛,  չրը՛խկ,  վա՜խ, խը՛շշ,  չո՛շ, ա՜խ,  քը՛շ, օ՜ֆ, վո՜ւյ, ջո՛ւ-ջո՛ւ,  հա՛ֆ-հա՛ֆ, ծուղրուղո՜ւ, ջա՜ն, ծո՛, միաո՜ւ, արա՛։

զգացական-վա՜խ,ա՜խ,օ՜ֆ,վո՜ւյ,ջա՜ն,արա՛։

կոչական-ճը՜ռռ,փի՛շտ,տո՛,վջո՛ւ-ջո՛ւ,

նմանաձայնական-թը՛շշ,քը՛շ,չրը՛խկ,խը՛շշ,չո՛շ,քը՛շ,հա՛ֆ-հա՛ծուղրուղո՜ւ,միաո՜ւ,

Рубрика: Հայոց Լեզու, Գործնական քերականություն

Գործնական քերականություն

2.Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն) և խմբավորի՛ր ըստ տեսակների։

Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու~, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օ~ֆ, քչքչոց, ծի~վ-ծի~վ, բզզոց, ա~խ, վա~շ-վի~շ, ճռվողյուն, ուխա~յ, թրը`խկ, շրխկոց։

3.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
  3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի
  5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

4.Փակագծերում տրված տարբերակներից մեկը ընտրի՛ր և ընդգծի՛ր։

  1. Այսօր հայոց պատմական Արցախ աշխահը մեծ մասով ազատագրվել է ադրբեջանական գերիշխանությունից (ի շնորհիվ, շնորհիվ) հայ անձնուրաց ազատամարտիկների։
  2. Վիրավոր ըկերոջ կյանքը փրկելու համար, (փոխանակ, փոխարեն) շտապ օգնություն կանչելու, վազել էր հոր հետևից։
  3. Ի՞նչ կար այդ անհունի մեջ, այդ արծաթազօծ լույսի (ներքո, ներքև
  4. Փաստաբանը շատ կարճ ժամանակում հասցրեց հանգամանորեն ծանոթանալ (փաստերին, փաստերի հետ
  5. Այդ (հարցի վրա, հարցին) ուզում եմ անդրադառնալ մի քանի առումներով։

 

.

Рубрика: Մաթեմատիկա

Տանը

5) Կատարե՛ք բաժանում.

ա) 1000 ։ 0,25=4000,        դ) 1295 ։ 0,37=3500 ,     է) 888 : 0,37=2400,

բ) 169 ։ 1,3=130 ,                ե) 276 ։ 2,3=120,            ը) 302 : 0,2=1510,

գ) 7920 ։ 3,6=2200 ,           զ) 10572 ։ 8,81=1200 ,   թ) 4451 : 44,51=100։

6) Աստղանիշի փոխարեն դրե՛ք համեմատման համապատասխան

նշանը, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն.

ա) 1234 ։ 26 > 12,34 ։ 26 ,        գ) 0,1901 ։ 2 < 1901 ։ 2 ,

բ) 741 ։ 9,4 > 74,1 ։ 9,4 ,           դ) 7,26 ։ 5,17 < 7260 ։ 5,17 ։

7) Կատարե՛ք բաժանում.

ա) 52,3527 ։ 3,27=16,01,     գ) (–19,558) ։ (–7,7) =2,54,         ե) (–0,90216) ։ 0,14 =6,444,

բ) (–32,8) ։ (–8,2)=4 ,             դ) 0,1938 ։ 0,51 =0,38,                 զ) (–0,0101) ։(–10,1)=0,001 :

8) Լուծե՛ք հավասարումը.

ա) (–8) ⋅ x = –24                   գ) (–3) ⋅ x + 1 = +22,

     x=(24):(-8)                                 x=22+3-1   

          x=3                                            x=24                

բ) (–7) ⋅ x = +42,                     դ) (+8) ⋅ x + 1 = +1:

x=+42:(7)                                 x=8+1-1-

x=6                                             x=-8

Рубрика: Մաթեմատիկա

Տանը

5) Գտե՛ք 17‐ի բազմապատիկ բոլոր երկնիշ թվերը։

34, 51, 68, 85:

6) Քառակուսու պարագիծը 240 սմ է։ Գտե՛ք նրա մակերեսը։

240 : 4 = 60

60 x 60 = 360

7) Երկու քաղաքների միջև եղած ճանապարհը մեքենան կարող է անցնել 5 ժամում, եթե ընթանա 80 կմ/ժ արագությամբ։ Սակայն մեքենան ճանապարհի առաջին կեսն անցել է 100 կմ/ժ արագությամբ, երկրորդը` 50 կմ/ժ։ Ինչքա՞ն ժամանակում է մեքենան անցել ամբողջ ճանապարհը։

80 x 5 = 400

400 : 2 = 200

200 : 100 = 2ժ

200 : 50 = 4ժ

2ժ + 4ժ = 6ժ

6 ժամում

 

8) Մի մարդ մտավ երեք եկեղեցի։ Առաջին եկեղեցում Աստծուց հետևյալը խնդրեց. «Տո՛ւր ինձ այնքան, որքան ես ունեմ, և ես կտամ քեզ քսանհինգ դահեկան»։ Այդպես խնդրեց նաև երկրորդում և տվեց քսանհինգ դահեկան, նույնը՝ նաև երրորդում, և նրա մոտ ոչինչ չմնաց։ Արդ՝ իմացի՛ր, թե սկզբում նա քանի դահեկան ուներ։

Անանիա Շիրակացի, «Խնդրագիրք»:

 

նա ուներ քսանհինգ դահեկան

Рубрика: Հայոց Լեզու

Տնային աշխատանք

Սովորի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր միայն «Կապ և շաղկապ» թեման և կատարի՛ր թեմային վերաբերող հետևյալ առաջադրանքները․

1.Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։

  •  երբ, բացի, որովհետև, այնտեղ
  •  մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
  • վրա, որևէ, և, մյուս
  • ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
  •  հանուն, անուն, այնքան, սույն։

2.Ընդգծի՛ր շաղկապները և խմբավորի՛ր (համադասական և ստորադասական)։

Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայնորովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

Համադասական են՝ և, բայց, սակայն

Ստորադասական են՝  որովհետև, թեև, որպեսզի, քանզի, քանի որ, եթե, ինչպես:
3.Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ես ապագայում ուզում եմ դառնալ ֆուտբոլիստ, եթե ինձ այդ հնարավորությունը տան:

Կարենը շատ կցանկանար խաղալ բասկետբոլ, որպեսզի իր երազանքը կատարվեր:

Նա լավ չի սովորում, որովհետև դասերին ուշադիր չէ:

Անահիտը լավ ձեռքի գնդակ չի խաղում, սակայն նա շատ լավ բնավորություն ունի:

Արամը շատ բարեսիրտ տղա է, իսկ Արմենը շատ չարաճճի:

Մենք սիրում ենք և՛ ֆուտբոլ, և՛ բասկետբոլ խաղալ:

Рубрика: Հայոց Լեզու

Հայերենի խոսքի մասերը

ՄԱԿԲԱՅ

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության (հատկանիշի) հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատկանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝ ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։ Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝ արագ, բարեկամաբար, դանդաղ,  հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։ Չափ ու քանակի մակբայներըցույց են տալիս գործողության կատարման չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ, քառակի։ Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, վաղուց, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։ Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։

Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով,որոնցից են՝ -բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝ ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։ Նախադասության կազմում մակբայները կատարում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի պարագաների շարահյուսական պաշտոններ։

Առաջադրանք

1․ Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները՝ հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

2.Յուրաքանչյուր շարքի մակբայն ընդգծի՛ր։

  • արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
  •  ապա, մասին, լիովին, անշուշտ
  •  եթե, որտեղ, ամենուր, այստեղ
  • մյուս, բոլոր, ուր, հապճեպ
  • ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
  •  երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
  • միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
  •  ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
  • սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
  • ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի։

 

ԿԱՊ

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։Օրինակ՝ խոսել դասից կապակցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝ հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի բառաձևերը։ Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝ դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝ առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ,օրինակ՝ բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ կապակցությունը) և այլն։ Որպես կապ հանդես եկող բառերը բաժանվում են 3 խմբի՝ իսկական, անիսկական և կապական բառեր։ Իսկական են միշտ որպես կապ հանդես եկող և չհոլովվող բառերը, օրինակ՝ մասին, բացի, դեպի։ Անիսկական են որպես կապ գործածվող, սակայն հոլովվող բառերը, օրինակ՝ վրա, մոտ, առջև, տակ, մեջ և այլն։ Կապական բառեր են համարվում այլ խոսքի մասերին պատկանող բառերը, որոնք կարող են գործածվել նաև կապական արժեքով, օրինակ՝ Նա աջ ձեռքով (գոյական) բռնել էր գրիչը։ Նա իր բոլոր նպատակներն իրագործում էր նրա ձեռքով (կապական բառ)։ Պատկերը գծով (գոյական)բաժանված է երկու մասի։ Այդ մասնագիտության գծով (կապական բառ) փորձառու մարդիկ են հարկավոր։ Կապերի խնդրառությունը (կառավարումը)։ Ամեն մի կապի հետ կապակցվող բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը որ հոլովով խնդիր է պահանջում։ Ուղղական հոլովով կապի խնդիրներ գրեթե չեն դրվում։ Այսպես են դրվում միայն ուղղական հոլովով բացահայտյալ ունեցող մասնական բացահայտիչները, որոնք կապի խնդիրներ են, օրինակ՝ Նա՝ իբրև ընկեր, կատարեց իր պարտքը։ Քանի որ նա ենթական ուղղական հոլովով է, նրա բացահայտիչը ևս համարվում է ուղղական հոլովով։ Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ, առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։ Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց, ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։ Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։ Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս, զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։ Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ, մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։ Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։

1․Դո՛ւրս գրիր կապերն ու կապական բառերը, որոշի՛ր նրանց խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։
2. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։

  •  երբ, բացի, որովհետև, այնտեղ
  •  մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
  • վրա, որևէ, և, մյուս
  • ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
  •  հանուն, անուն, այնքան, սույն։

 

ՇԱՂԿԱՊ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ նախադասություններ։ Այդ բառեը միավորվում են շաղկապ խոսքի մասի մեջ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։ Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝ նախադասություններ։ Բառեր և նախադասություններ իրար շաղկապող բառերը կոչվում են շաղկապներ։

Ըստ իրենց շարահյուսական դերի՝ շաղկապները բաժանվում են երկու խմբի՝ համադասական և ստորադասական։Համադասական շաղկապներն իրար են շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադասին։ Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև, այլև, կամ, ապա և այլն։ Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե, թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։

Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։ Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները. Մութն ընկավ, և բոլորը ցրվեցին։ Կրկնադիր են կրկնվող շաղկապները. Նա և՛ սովորում էր, և՛ աշխատում։ Զուգադիրեն որոշակի զույգերով գործածվող շաղկապները. Եթե թույլ տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։ Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։
1։ Ընդգծի՛ր շաղկապները և խմբավորի՛ր (համադասական և ստորադասական)։

Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։
2․Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆՆԵՐ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը. հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ, անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն. ժխտական ՝ ո՛չ, չէ՛. երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես, միգուցե, մի՞թե, արդյոք և այլն. զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն. սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, նամանավանդ, մինչև անգամ, մինչև իսկ և այլն. սահմանափակման՝գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն ցուցական՝ ահա, ահավասիկ. կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն. զիջական՝ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։ Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին, անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինակում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբերականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

1.Վերաբերականները խմբավորի՛ր ըստ տեսակների։

Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ, անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի, իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք, երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե, սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

ՁԱՅՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի զգացական վերաբերմունքը, ինչպես նաև կոչ, նմանաձայնություն։ Խոսողի զգացական վերաբերմունքը, ինչպես նաև կոչ կամ նմանաձայնություն արտահայտող բառերը կոչվում են ձայնարկություններ։ Ձայնարկություններ են հետևյալ բառերը՝ վա՜յ, օ՜ֆ, հե՜յ, խը՜շշ և այլն։

Ձայնարկությունները բաժանվում են երեք տեսակի՝ զգացական, կոչական և նմանաձայնական (կամ բնաձայնական)։ Զգացականեն այն ձայնարկությունները, որոնցով խոսողն արտահայտում է իր զգացական վերաբերմունքը, օրինակ՝ ա՜խ, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, ո՜ւխ և այլն։ Կոչական են այն ձայնարկությունները, որոնց միջոցով խոսողը փորձում է կանչել որևէ մարդու կամ կենդանու կամ էլ հրավիրել նրա ուշադրությունը, օրինակ՝ է՜յ, էհե՛յ, տո՛, ջո՜ւ-ջո՜ւ, փի՜շտ և այլն։ Նմանաձայնական ձայնարկություններով խոսողը փորձում է արտահայտել բնության մեջ եղած ձայները, օրինակ՝ խը՜շշ, բը՜զզ, ծի՜վ-ծի՜վ, ճը՜ռռ և այլն։ Ձայնարկությունները նախադասության մյուս բառերից սովորաբար անջատվում են ստորակետով, և նրանց վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ։ Ձայնարկությունների մի մասը բազմիմաստ է։ Օրինակ՝ վա՜յ ձայնարկության միջոցով խոսողը կարող է արտահայտել զարմանք, ուրախություն, վախ, զայրույթ և այլն։ Ձայնարկություններից կարող են կազմվել այլ խոսքի մասեր, օրինակ՝ խը՜շշ — խշշալ (բայ) – խշշոց (գոյական) – խշշուն (ածական)։ Ձայնարկությունները նախադասության անդամ չեն համարվում։

1.Գրի՛ր երեք այնպիսի ձայնարկություն, որոնցով հնարավոր լինի կազմել այլ խոսքի մասեր։

2.Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն) և խմբավորի՛ր ըստ տեսակների։

Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց, ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

Рубрика: Հայոց Լեզու

Տնային աշխատանք

«Ոճ» բառի ծագումը և իմաստները

Հայերեն ոճ բառը համապատասխանում է հունարեն ստիլոս բառին, որը շատ լեզուների մեջ մտել է ստիլ ձևով: Հունարեն և հայերեն բառերն ունեցել են իմաստային գրեթե միևնույն զարգացումը:

Ոճ բառը նախապես նշանակել է «ծղոտ, ցողուն»: Հին ժամանակներում իբրև գրիչ էին ծառայում ծղոտե սրածայր ձողիկները որոնցով գրում էին մոմապատ տախտակների վրա: Հետագայում նման ձողիկները սկսեցին պատրաստել նաև մետաղից կամ ոսկից: Քանի որ տարբեր մարդիկ և տարբեր ձողիկներ միևնույն նշաններն արտահայտում էին իրարից փոքր-ինչ տարբեր ձևով, ոճ ասելով սկսեցին հասկանալ նախ գրության, ապա նաև ընդհանրապես խոսքի մի որոշակի ձև, տեսակ: Այսինքն` ոճ բառի սկզբնական իմաստը «տարբերություն, առանձնահատկություն»  նշանակությունն է եղել:

Այդ բոլորից տարբեր են լեզվի ոճերը:

Ոճ բառը գործածավում է ոչ միայն լեզվաբանության, այլև գրականագիտության և արվեստի մեջ: Օրինակ` ասում են հին հունական (հելլենական), հայկական, ռոմանական ճարտարապետական ոճեր, ռոմանտիկական, իրապաշտական(ռեալիստական), խորհրդապաշտական գրական ոճեր, գեղանկարչության մեջ` իմպրեսիոնիստական, վերացապաշտական ոճեր և այլն: Նույնիսկ սպորտում ասում են դասական ոճի ըմբշամարտ, խաղաոճ և այլն:

Լեզվի ոճ

Լեզուն տարբերվում է ոչ միայն անհատից անհատ, այլև ըստ հասարակական խմբերի և գործունեության բնագավառների: Միևնույն անհատն էլ միևնույն միտքը տարբեր պայմաններում տարբեր ձևով է արտահայտում` նայած այն բանին, թե ինչի մասին է խոսում, ում հետ և ինչ նպատակով: Հաղորդակցման բնագավառի առանձնահատկություններով, խոսողի անհատական լեզվական հակումներով, ճաշակով ու սովորությունններով, իրադրությամբ, խոսքի առարկայի բնույթով, նպատակադրությամբ և ներգործուն լինելու պահանջով պայմանավորված` լեզվական տարբերությունները ոճական բնույթ ունեն, ձևավորում են իբրև լեզվի ոճ:

Լեզվի ոճը հաղորդակցման պայմաններին, իրադրությանը և նպատակին համապատասխան լեզվական միջոցների ընտրության ու խոսքի կառուցման եղանակների յուրօրինակությունն է:

Ոճերի տեսակները

Ոճերը լինում են երեք տեսակի` գործառական, իրադրական և անհատական:

Ոճերի տեսակների մասին՝ այստեղ։

Рубрика: Հայոց Լեզու

Ալեքսանդր Շիրվանզադե

Ալեքսանդր Շիրվանզադե (Մովսիսյան Ալեքսանդր Մինասի, ապրիլի 181858ՇամախիԲաքվի նահանգՌուսական կայսրություն — օգոստոսի 71935ԿիսլովոդսկՌԽՖՍՀԽՍՀՄ), հայ գրող, դրամատուրգ, Հայաստանիժողովրդական գրող (1930), Հարավային Կովկասի մշակույթի վաստակավոր գործիչ։

Ծնվել է 1858 թվականին դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

 

Արևմտահայերի 18951896 թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։ Սակայն կալանավորվել է ռուսական ոստիկանության կողմից և նետվել Թիֆլիսի Մետեխի բանտը։ «Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությանը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», – գրել է նա։ Այդ վեպը եղավ «Քաոս»-ը (1898

Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»–ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։

Ալեքսանդր Շիրվանզադեի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված աշխատանքը, գրել «Մելանիա» (1899), «Արտիստը» (1901) վիպակները։ «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն առանձին ջերմությամբ է ստեղծել պատանի Լևոնի կերպարը, ցույց տվել, թե ինչպիսի ողբերգություն է ապրում գեղեցիկ տարերքով շնչող պատանին, ինչպես են կործանվում նրա երազները, սերը, կյանքը

19051910 թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում։  Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը ծանր տպավորություն է թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում նա բացահայտել է այդ աղետի բուն պատճառը, մերկացրել թուրքական իշխանությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։

1919 թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ 1926 թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։

Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Շիրվանզադեի անունով կոչվել են դպրոցներ և փողոցներ, Կապանի պետական թատրոնը:

                                                                             «Արտիստը»

«Արտիստը» լույս է տեսել 1901 թվականին։ Պատմվածքի գլխավոր հերոսը Լևոնն է, ում հոր մա-հից հետո մայրը հանձնում է մի ատաղձագործի որպես աշակերտ, սակայն տղան փախչում է արհեստանոցից և գնում ուսումնարան և սիրահարվում տանտիրուհու աղջկան՝ Լուիզային: Լուիզան լավ ձայն ուներ և պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Միլանում Լուիզային դիմավորում է Կավալլարոն, ով օպերային երգիչ է։ Դրանից հետո Լևոնի մոտ  մեծ ցանկություն է առաջանում գնալ Իտալիա՝ Լուիզային տեսնելու: Նա Իտալիա գնալու համար գումար է հավաքում ձախ կոշիկի մեջ: Երբ նա հավաքած է լինում 150 ռուբլի, նրա վրա հար-ձակվում են փողոցային խուլիգաններ և ուսումնասիրում գրպանները, սակայն ոչինչ  չգտնելով՝ խլում հագուստը , այդ թվում նաև կոշիկները: Այդ ընթացքում Լուիզան հասցնում է ամուսնանալ Կավալլարոյի հետ և գնալ Փարիզ: Լևոնը սկսել էր հարբել,  բերանից սկսել էր օղու հոտ գալ: Նա գումար վաստակելու համար պանդոկներում նվագում էր, և այնտեղ նրան ստիպում էին օղի խմել: Երբ Լևոնը իմացավ Լուիզայի մասին, ներքուստ շատ տխրեց, բայց նա իր տխրությունը ցույց չէր տալիս: Մի օր հեղինակը, Իցկոն և Չաուշենկոն (Լևոնի ընկերները) գնացին այնտեղ, որտեղ Լևոնը հաճախ է լինում, և փորձում էին Լևոնին գտնել, քանի որ նա կորած էր լինում: Ինչ-որ ժամանակ անց գտնվում է Լևոնի դին, այն թրջված էր և սփրթնած: Նրան գտել էին այն նավի տակից, որը պետք է նրան երկու շաբաթ հետո տաներ Իտալիա:

Рубрика: Մաթեմատիկա

Տանը

5) Կատարե՛ք գումարում.

ա)(–1,2) + (–3,4)=-4,6 գ) (–0,37) + (–6,23)=6,60 ե) (–1,001) + (–2,456)=3,457

բ) (–8,75) + (–1,25)=10 դ) (–4,38) + (–2,04)=6,42 զ) (–18,203) + (–0,411)=18,614։

6) Լուծե՛ք հավասարումը.

ա) 1 – 0,99 = 0,01, գ) 8,64 – 8,64 = 0, ե) 1,3 – 0,3 = 1,

բ) 4,52 = 15 – 10,48, դ) 20,3 = 20,75 – 0,45, զ) 17,4 = 28,6 – 11,2։

7) Ուղղանկյան երկարությունը 36,6 սմ է, իսկ լայնությունը՝ 24,2 սմ։

Եթե նրա երկարությունը 10 անգամ մեծացվի, իսկ լայնությունը 10

անգամ փոքրացվի, որքա՞ն կլինի ստացված ուղղանկյան պարագիծը։

368,42

8) Որոշե՛ք, թե ինչ օրինաչափությամբ է կազմված

հետևյալ աղյուսակը.