Рубрика: Գրականություն

Տնային առաջադրանք

Ռուսական ժողովրդական հեքիաթներ

Աղվեսը Կռունկի հետ ընկերացել է։ Ահա աղվեսը երազում էր հյուրասիրել կռունկը, գնաց նրան հյուր հրավիրելու:
— Արի, կումանեկ, Արի, սիրելի: Ես քեզ հյուրասիրեմ։
Գնաց կռունկը մի խրախճանք. Իսկ աղվեսը մանանեխի շիլա է հագցրել ու բաժակաճառել։ Մատուցեց և կերակրում:
— Խմիր, հապալաս-կումանեկ, — ինքն էլ թափ տվեց:
Կռունկը թակոց է քիթը ափսեի մեջ, ծեծում է, ծեծում է, ոչինչ չի ընկնում: Իսկ աղվեսը թափում է իրեն, և նա ուտում է ամեն ինչ: Շիլա կերել եւ ասում է:
— Մի հուսահատվիր, կումանեկ:Կռունկը նրան պատասխանում է:
— Շնորհակալություն, Կումա, դրա համար էլ: Արի ինձ հյուր.
Մյուս օրը աղվեսը գալիս է կռունկի մոտ, իսկ նա պատրաստել է օկրոշկա, նեղ կոկորդով կուժին է թեքել, դրել է սեղանին ու ասում:
— Կուշայ, կումուշկա: Իրավունք, այլեւս կարիք չկա գիշերելու:
Աղվեսը սկսեց պտտվել կուժի շուրջ։ Եվ այսպես պիտի գնա, և սա է, և կթուլանա այն, և կհասկանա, որ ոչ մի կերպ չի կարող ձեռք բերել.գլուխը կուժի մեջ չի մտնում։
Իսկ կռունկը կտանում է իրեն, մինչեւ բոլորը ուտում են:
— Դե, մի անտեսիր, Կումա: Այլևս հյուրասիրելու բան չկա։
Վերցրեց աղվեսը զայրույթի. Մտածում էի, որ մի ամբողջ շաբաթ նստեմ, իսկ տուն գնամ ՝ հաց էի խմում։ Ինչպես աճեց, այնպես էլ արձագանքեց։
Այդ ժամանակից ի վեր, եւ ընկերությունը մոտ աղվեսի կռունկի հետ Բացի այդ։ Ահա աղվեսի հեքիաթը և կռունկը վերջ են, և ով լսեց, լավ է:

Հնդկական ժողովրդական հեքիաթներ

Փերիումը Քիթիգարի Թհաքոր արքայի մինուճար դուստրն էր։ Նա անչափ գեղեցիկ էր։ Նրա գեղեցկության համբավը տարածվել էր աշխարհով մեկ։ Բայց Փերիումը որքան գեղեցիկ, նույնքան էլ ամբարտավան ու գոռոզ էր։

Մի օր, երբ նա ընկերուհիների հետ խաղում էր պալատի այգում, աղջիկներից մեկն ասաց.

― Փերիում, լսել եմ, դու ամուսնանում ես Քեչբայի հետ։ Ճի՞շտ է։

Իսկ քեչբա գուջարաթցիների լեզվով նշանակում է կրիա։ Փերիումը մտածեց, թե Քեչբա անուն ունեցողը կրիայի նման կլինի։

― Քեչբա,— բարկացած ու զզվանքով գոչեց նա։― Հիմա՞ր ես, ինչ է։ Ո՞վ ասաց, թե ես կամուսնանամ այդպիսի գարշելի արարածի հետ։

Փերիումը հասկացավ, որ ընկերուհին ակնարկում է Ջունագարի արքայազնին։ Նրա անունը Համիր էր, իսկ Քեչբան մականունն էր։ Փերիումը համոզված էր, որ այդ Քեչբան շատ գարշելի պիտի լինի, թե չէ ինչու պիտի Քեչբա ասեին։

Փերիումի ընկերուհիները փորձեցին ուրիշ բաներ էլ ասել փեսացուի մասին, բայց նա չցանկացավ լսել։ Քեչբան քեչբա է, և այդպիսի անուն ունեցողը կրիայի նման էլ պիտի լինի։ Փերիումը հասկանում էր, որ ընկերուհիները կատակում են։ Բայց մի բան պարզ է. ինքը Քեչբայի հետ ամուսնացողը չէ։

― Նրա անունը չտաք,— ասաց նա։― Ես չեմ ուզում այդ անունը լսել այլևս։

Մի քանի օր անց մայրը կանչեց Փերիումին ու ասաց քնքշորեն.

― Սիրելի դստրիկս, պատրաստվիր, շուտով դու ամուսնանալու ես Քեչբայի հետ։

― Ո՛չ, ոչ, մայրիկ,— պատասխանեց Փերիումը։― Ես երբեք չեմ ամուսնանա նրա հետ։

― Բայց, սիրելիս, դու պարտավոր ես։ Մի՞թե չգիտես, որ ձեր ամուսնությունը տարիներ առաջ է որոշված։ Այլևս հրաժարվել չես կարող։

― Հետո ինչ։ Ես չեմ ուզում ամուսնանալ նրա հետ և վերջ։ խնդրում եմ, հայրիկին ասես, որ չստիպի ինձ։

― Բայց հասկացիր, անուշս,— ասաց մայրը,— մենք նրա ծնողների հետ պայման ենք կապել։

― Ուրեմն էլ ինչո՞ւ եք ինձ հարցնում,— լաց եղավ Փերիումը։

Ծնողները վախեցան իրենց մինուճարին դժբախտացնել։

Թհաքորը ստիպված եղավ սուրհանդակ ուղարկել Ջունագարի ռաջային՝ հայտնելու, որ իր դուստրը չի ցանկանում ամուսնանալ Քեչբայի հետ։

Ջունագարի ռաջան կատաղությունից փրփրեց։ Նա գաղտնի տեղեկություններ հավաքեց ու պարզեց, որ արքայադստեր մերժման միակ պատճառը իր որդու մականունն է։ Եվ որոշեց, ինչ գնով էլ լինի, հասնել նպատակին։ Նա համառ մարդ էր, ավելի համառ, քան Փերիումը։

― Ես այնպես կանեմ,— երդվեց նա,— որ այդ գոռոզ աղջիկն ամուսնանա որդուս հետ։

Ու անմիջապես էլ սկսեց հարսանիքի պատրաստություն տեսնել։

Մի քանի օր անց շքեղ զարդարված հարսանեկան թափորը դուրս եկավ քաղաքից ու ճանապարհ ընկավ դեպի Սորաթ՝ Քիթիգարի մայրաքաղաքը։ Թմբուկների ու շեփորների նվագակցությամբ նրանք մտան Սորաթ։ Մարդիկ, գործը թողած, դուրս էին վազում դիտելու հարսանքավորներին։ Այսպիսի հարսանիք դեռ ոչ ոք չէր տեսել։

Այդ ժամանակ Փերիումը ընկերուհիների հետ պալատի այգում զբոսնում էր։ Նա չգիտեր քաղաքում տիրող իրարանցման մասին։ հանկարծ մի աղջիկ վազելով եկավ ու ասաց.

― Փերիում, լսե՞լ ես նորությունը։

― Ոչ,— ասաց Փերիումը,— ինչ նորություն։

― Դու չուզեցիր ամուսնանալ Քեչբայի հետ, հայրը նրան ուրիշի հետ է ամուսնացնում։

― Ինձ ինչ,— պատասխանեց Փերիումը,— ինչ ուզում են, թող անեն։

― Դե, գոնե, գնանք նայենք,— ասացին աղջիկները։

Փերիումը համաձայնեց։ Վտանգն անցած էր, այլևս ստիպված չէր լինի ամուսնանալ այդ զզվանքի հետ, կարելի էր գնալ տեսնել։ Եվ ընկերուհիների հետ նա դուրս Եկավ պատշգամբ։

Հարսանեկան թափորն անցնում էր իենց պատշգամբի մոտով։ Զարդարված սպիտակ ձիու վրա նստած էր մի բարձրահասակ, սիրունատես երիտասարդ, այնպես շքեղ հագնված, որ բոլորը նրան էին նայում։

― Ի՜նչ գեղեցիկն է,— ասում էին այս ու այն կողմից։― Ոնց որ աստված լինի։

― Ո՞րն է Քեչբան,— հարցրեց Փերիումը։

― Ահա այն սպիտակ ձիավորը,— ասացին ընկերուհիները։

Փերիումը աչքերին չհավատաց։ «Նա Քեչբան լինել չի կարող,— ասաց Փերիումն ինքն իրեն,— բոլորովին էլ կրիայի նման չէ։ Նա զզվելի չէ։ Եվ իմ տեսած տղամարդկանցից ամենագեղեցիկն է»։

Փերիումը սաստիկ հուզված էր։ Նա փոշմանել էր իր արարքի համար և զղջում էր, որ վիրավորել էր այդ հրաշալի մարդուն։ Ինչպես ուղղել սխալը։ Նա որոշեց չուշացնել, անմիջապես գնալ և ամեն ինչ պատմել նրան։

Նա պատշգամբից իջավ ու վազեց փողոց։ Ժողովուրդը զարմացած նայում էր, թե հպարտ արքայադուստրը ինչպես է վազում։ Նրան ճանապարհ էին տալիս, իսկ նա վազում էր ու կանչում պրքայազնին։

― Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,— հարցրեց Քեչբան, երբ Փերիումը վերջապես հասավ նրան։

― Ես Փերիումն եմ, Քիթիգարի արքայադուստրը,— պատասխանեց նա։

― Ահա թե ինչ, ուրեմն դու ես Փերիումը։ Մի կողմ քաշվիր ճանապարհից, ձիերը կարող են տրորել քեզ։ Այսօր իմ հարսանիքն է, ես շտապում եմ։

― Հարսանիք։ Ո՞ւմ հետ։ Ինչպե՞ս թե։ Չէ՞ որ մենք նշանված ենք դեռ մանկուց։ Ես եմ քո հարսնացուն։

― Ո՛չ, դու հրաժարվել ես, չե՞ս հիշում,— ասաց Քեչբան քմծիծաղով։

― Ես սխալվել եմ,— գոչեց Փերիումը։― Ես մերժեցի, որովհետև կարծում էի… կարծում էի… — աղջիկը չկարողացավ շարունակել, նա լաց էր լինում։

― Ես գիտեմ, ինչու ես մերժել,— ասաց Քեչբան։― Իմ մականվան պատճառով։ Բայց ինչ կա դրա մեջ…

Նա հաճույք էր զգում Փերիումի հոգու հետ խաղալուց և ներքուստ ուրախանում, որ աղջիկը վերջապես ընդունել էր իր սխալը։

― Շատ, շատ բան կա,— հեկեկում էր Փերիումը։― Քեչբան մեծ, սև, գարշելի սողացող արարած է, մինչդեռ Համիրն ուրիշ է։ Հա֊միր, Հա-միր։ Ինչ քաղցր անուն է։— Արցունքները հոսում էին ու ողողում նրա այտերը։

Ջունագարի ռաջան ուշիուշով հետևում էր Փերիումի և որդու խոսակցությանը։ Նա գլխի ընկավ, որ կամակոր աղջկան լավ դաս է տվել, ու Փերիումը հիմա արդեն կամուսնանա Քեչբայի հետ։

Եվ հարսանեկան երջանիկ թափորը շարժվեց դեպի պալատ։ Ի՜նչ փառահեղ հարսանիք եղավ։ Ե՛վ Սորաթում, և՛ Ջունագարում մի քանի օր շարունակ քեֆ ու ուրախություն էր։

ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ

Լինում է, չի չինում մի մարդ. նա ունենում է կին ու մի աղջիկ։
Մի ան∙ամ մարդն ասում է. – Գնանք խաղողի այ∙ի խաղող ուտելու։
Նրանք ∙ալիս են խաղողի այ∙ի։ Տերն սկսում է բռով ուտել խաղո‐
ղը, իսկ կինն ու աղջիկը՝ մեկ‐մեկ պոկում և ուտում են հատիկները։
Կուշտ ուտելուց հետո ամուսինն ասում է. – Շո՜ւտ արեք, շո՜ւտ, տուն ∙նալու ժամանակն է։ – Չէ, մենք էլի ենք խաղող ուզում։ – Շո՜ւտ արեք, շո՜ւտ, տուն ∙նալու ժամանակն է։ – Չէ, մենք էլի ենք խաղող ուզում։
Այդ ժամանակ նա մենակ է ∙նում տուն և շանն ասում է. – Շո՛ւն, ∙նա կծիր իմ կնոջն ու աղջկաս։ – Տե՛ր, ես չեմ ուզում կծել քո կնոջն ու աղջկադ։
Այդ ժամանակ տերը վերցնում է փայտը, որ շանը ծեծի: Բայց
փայտն ասում է. – Տե՛ր, ես չեմ ուզում շանը ծեծել։
Այդ ժամանակ տերը փայտը ∙ցում է կրակի մեջ։
Բայց կրակն ասում է. – Տե՛ր, ես չեմ ուզում այրել փայտը։
Այդ ժամանակ տերն ասում է ջրին. – Ջո՛ւր, հան∙ցրու կրակը։
Բայց ջուրը պատասխանում է. – Տե՛ր, ես չեմ ուզում հան∙ցնել կրակը։
Այդ ժամանակ նա ասում է իր եզներին. – Եզնե՛ր, խմեք ջուրը։
Բայց եզները պատասխանում են. – Տե՛ր, մենք չենք ուզում ջուր խմել։
Այդ ժամանակ տերը վերցնում է լուծը, որ լծի եզներին:
Բայց լուծն ասում է. – Տե՛ր, ես չեմ ուզում լծվել քո եզներին։
Այդ ժամանակ տերն ասում է առնետին. – Առնե՛տ, կրծի՛ր լուծը։
Բայց առնետը պատասխանում է. – Տե՛ր, ես չեմ ուզում կրծել լուծը։
Այդ ժամանակ տերն ասում է կատվին. – Կատո՛ւ, կե՛ր առնետին։
Եվ կատուն ուզեց ուտել առնետին։ Առնետն ուզեց կրծել լուծը։
Լուծն ուզեց լծվել եզներին։ Եզներն ուզեցին ջուր խմել։ Ջուրն ուզեց
հան∙ցնել կրակը։ Կրակն ուզեց այրել փայտը։ Փայտն ուզեց ծեծել
շանը։ Շունն ուզեց կծել մորն ու աղջկան։ Իսկ մայրն ու աղջիկն ուզե‐ ցին իսկույն տուն ∙նալ։

Իսպանական ժողովրդական հեքիաթներ

Լինում էի, չի լինում, մի երիտասարդ կորդոբացի է լինում, անունը` Լուիս։ Մի գիշեր իջևանատներից մեկում նա մի անծանոթ մարդու է հանդիպում, ում անունը Արևի Մարքիզ է լինում։ Նրանք սկսում են թղթախաղ խաղալ, ու անծանոթը շարունակ հաղթում է, մինչդեռ Լուիսը, մտահոգված փոխհատուցելու մասին, քիչ–քիչ տանուլ է տալիս իր ողջ հարստությունը։
Նախ փողերն է պարտվում, հետո ձիու վրա է խաղում ու նրան էլ է կորցնում, այնուհետև թուրն է տարվում։
Ի վերջո, հուսահատված, ասում է.
– Ինձ այլևս հոգուցս բացի ոչինչ չի մնում։ Դա էլ եմ խաղում։
Եվ այն նույնպես տանուլ է տալիս։
Անծանոթը վեր է կենում, որ գնա, և երիտասարդը` սթափվելով ու գիտակցելով իր արած խենթությունը, բացականչում է.
– Երիտասա՛րդ, դուք ինձնից խլեցիք իմ թուրը, իմ ձին ու կարողությունը։ Երեքն էլ ձերն են, ձե՛զ պահեք դրանք ու թող երկար ծառայեն ձեզ, բայց իմ հոգին ի՛նձ վերադարձրեք։
– Կվերադարձնեմ,– պատասխանում է նա,– երբ կմաշեք այս կոշիկները։
Եվ Արևի մարքիզը, Լուիսին մեկ զույգ երկաթե կոշիկներ հանձնելով, հեռանում է` իր հետ տանելով նրա հոգին։
Այդ օրից Լուիսը իրեն աննկարագրելի դժբախտ էր զգում։ Ո՛չ ուրախություն էր զգում, ո՛չ էլ տխրություն, ամեն ինչ միևնույնն էր նրա համար։ Վերջապես մի օր որոշեց հագնել երկաթե կոշիկները ու հետ ստանալ իր հոգին։ Ընկերներից մեկը նրան մի քիչ փող տվեց, ու երիտասարդ խաղամոլը ճամփա ընկավ։
Դժբախտաբար` չգիտեր, թե ի՛նչ ուղի բռնել, որովհետև Արևի Մարքիզի մասին մենակ այդ տիտղոսը գիտեր, որն էլ հնարավոր է` կեղծ էր։
Օրեր, շաբաթներ, ամիսներ ու տարիներ շարունակ քայլեց ու չհանդիպեց ոչ մեկին, ով կարող էր նրան ասել, թե որտեղ է ապրում առեղծվածային Արևի Մարքիզը։ Ամբողջ Իսպանիայով մեկ շրջեց, Կորդոբայից մինչև Բարսելոնա, Մուրսիայից մինչև Սանտիագո։ Իսկ երկաթե կոշիկները քիչ–քիչ մաշվում էին։
Մի գիշեր, երբ մի անծանոթ գյուղ հասավ, տեսավ, որ մի փոքրիկ իջևանատան առաջ մարդիկ ձեռք ու ոտքով խոսում ու բղավում են։ Հարցրեց այդ իրարանցման պատճառը, և պանդոկապանը նրան պատասխանեց.
– Բանն այն է, պարոն, որ իմ հյուրերից մեկը, ով ինձ ավելի քան ութ օրվա համար սենյակի փող էր պարտք, հանկարծամահ եղավ։ Քանի որ արդեն գյուղում էլ էր պարտքեր կուտակել, հիմա նրա պարտատերերը խենթի պես վիճում են նրա ճամպրուկի համար, որը երեք ռեալ էլ չարժե։ Հիմա ես ինչպե՞ս վարվեմ նրա մարմնի հետ։ Ես այդքան հարուստ չեմ, որ վճարեմ անծանոթ մարդու դագաղի ու հուղարկավորության համար, երանի՜ թե նա մի ուրիշ տեղ ավանդեր իր հոգին։
Լուիսը իր քսակը պանդոկապանին տվեց ու ասաց.
– Սրանով նրա պարտքերը վճարեք, իսկ մնացածով հուղարկավորեք, որպեսզի նրա հոգին խաղաղությամբ հանգչի։
– Աստված օրհնի՛ ձեզ, պարո՛ն,– պատասխանեց պանդոկապանը,– կարող եք վստահ լինել, որ ամեն ինչ կանեմ այնպես, ինչպես խնդրեցիք։
Լուիսը այդ օրը ոչինչ չկերավ, որովհետև մինչև վերջին ռեալը պանդոկապանին էր տվել։ Նա շարունակեց իր ճանապարհը և հանկարծ նկատեց, որ երկաթե կոշիկներից մեկը կոտրվել է։
Երբ մթնեց, հանկարծ ճանապարհորդի առաջ մի շքեղ սև ձի հեծնած երկար թիկնոցով ասպետ հայտնվեց.
– Լուի՛ս,– ասաց օտարականը,- ես այն անծանոթ մարդու հոգին եմ, ում պարտքերն ու հուղարկավորությունը այսօր վճարեցիր։ Դու ազատագրեցիր իմ հոգին, ու ես ուզում եմ վարձահատույց լինել քեզ այդ լավության համար։ Շարունակի՛ր քայլել մինչև որ մի գետի կհանդիպես, այնուհետև թաքնվիր նրա ափին աճած ուռենիների մեջ ու սպասիր։ Երեք ճերմակ թռչուններ կտեսնես, որոնք կհանեն իրենց փետրե թիկնազգեստները ու կվերածվեն երեք չքնաղ օրիորդների։ Կվերցնես նրանցից մեկի թիկնազգեստը ու չվերադարձնես նրան, մինչև որ քեզ ասի այն, ինչ ուզում ես լսել։
Եվ ասպետն անհետացավ գիշերվա խավարում։
Լուիսի սրտով չէր այդ ուրվականի հետ խոսելը, բայց որոշեց հետևել նրա խորհրդին և այնքան արագ ու երկար քայլեց, որ դեռ արևը չծագած` հասավ այդ գետին։
Այդ պահին նրա երկրորդ կոշիկը նույնպես կոտրվեց, բայց երիտասարդը` հոգնածությունից ուժասպառ եղած, նույնիսկ չկարողացավ ուրախանալ, այլ թաքնվեց ուռենիների մեջ ու քնով անցավ։
Երբ արթնացավ, նոր ծագող արևը արդեն փայլատակում էր ջրի մեջ, ու վարդագույն երկնքում երեք հսկա ճերմակ թռչուններ դանդաղ ճախրում էին։ Նրանք քիչ–քիչ մոտեցան գետին, որտեղ թաքնվել էր մեր հերոսը, ու նրան այնքան մոտ ծվարեցին, որ նա զգաց նրանց թևերի քամին։
Համարյա միաժամանակ երեք հավքերը հանեցին իրենց փետրե թիկնոցները ու վերածվեցին երեք հիասքանչ օրիորդների, որոնք քրքջալով ու ճչալով նետվեցին ջուրը ու լողալով հեռացան։
Երիտասարդը դուրս եկավ իր թաքստոցից ու վերցրեց նրանցից մեկի փետրե թիկնոցը։
Այդ պահին երեք լողորդուհիները տեսան նրան ու արագ վազեցին դեպի ափ, բայց Լուիսը նորից թաքնվեց։ Աղջիկներից երկուսը կրկին հավք դարձան ու ճախրելով հեռացան, իսկ երրորդը, ավազին նստած, աղիողորմ լաց էր լինում։ Լուիսը երկրորդ անգամ դուրս եկավ իր թաքստոցից, և օրիորդը, տեսնելով, որ իր փետրե թիկնոցը նրա ձեռքին է, լաց լինելով խնդրեց.
– Պարո՛ն, դա ի՛նձ վերադարձրեք։ Առանց այդ թիկնոցի չեմ կարողանա վերադառնալ հորս ամրոցը։
– Կվերադարձնեմ, չքնա՛ղ հավերժահարս, եթե ասես ինձ, թե որտեղ գտնեմ Արևի Մարքիզին։
– Աստված մի՛ արասցե, որ Ձեր կյանքում երբևէ հանդիպեք նրան, պարո՛ն։ Ինչ վերաբերում է ինձ, չեմ կարող ասել, թե որտեղ է նրա տունը։
– Ուրեմն ձեր թիկնոցը չեմ վերադարձնի։
– Պարո՛ն, Արևի Մարքիզը իմ հայրն է ու նա ստիպել է մեզ երդվել, որ երբեք չենք դավաճանի իրեն։
Լուիսը մի պահ մտածեց ու ասաց.
– Դե լավ, ուրեմն թու՛յլ տուր հետևել քեզ, ու կվերադարձնեմ թիկնոցդ։ Այդպիսով դու երդմնազանց չես լինի, քանի որ պարզապես խոստացել ես չասել նրա տան տեղը… և ողջ պատասխանատվությունն ինձ վրա կընկնի։
Աղջիկը համաձայնեց, և երբ Լուիսը վերադարձրեց նրա թիկնոցը, նորից հավք դարձավ ու սկսեց դանդաղ ճախրել, այնպես, որ երիտասարդը կարողացավ հեշտությամբ հետևել նրան։
Մի ամբողջ օր տևեց ամրոց հասնելը, որի հիասքանչ պատերը մի վիթխարի լեռան լանջերից էին խոյանում։ Այդ պահին ճերմակ թռչունը հանկարծ անհետացավ, և Լուիսը մենակ մնաց ամրոցի մուտքի առաջ։
Նա ներս մտավ և մինչ հսկայական բակի մեջտեղում կանգնած տատանվում էր, թե որ կողմ գնար, տեսավ, որ իր վաղեմի խաղընկերը դեպի իրեն է գալիս։
– Ինչպե՞ս ես այստեղ հասել,– նրան հարցրեց Արևի Մարքիզը։
– Քայլելով եմ եկել, երկաթե կոշիկներս արդեն մաշվել են, ու եկել եմ խնդրելու, որ վերադարձնեք իմ հոգին։
– Վաղը կվերադարձնեմ,– պատասխանեց կախարդը, այո՛, այս պատմվածքի Մարքիզը հենց կախարդ էր։ – Այս գիշեր հանգստացի՛ր, ճանապարհից հոգնած կլինես։
Հաջորդ օրը Լուիսը հիշեցրեց նրան իր խոստման մասին։
– Չեմ կարող վերադարձնել քո հոգին այնքան ժամանակ, քանի դեռ հողին չես հավասարեցրել այս լեռը, որը փակում է ցերեկվա լույսը։
Լուիսը դուրս եկավ ամրոցից։ Լեռն այնքան բարձր էր, որ հազար տղամարդ հազար տարում գիշեր–ցերեկ աշխատելով չէին կարողանա այն հողին հավասարեցնել։
Երիտասարդը, հուսահատված, նստեց մի կաղնու տակ ու դեմքը ձեռքերով փակեց, որ լաց լինի։
Մի մրջյուն մագլցեց նրա մարմնի վրա ու բռունցքը կծեց։ Լուիսը ցանկացավ ճզմել նրան, երբ նա խոսեց.
– Մի՛ սպանիր ինձ։ Այդ ե՛ս եմ քեզ մինչև այստեղ ուղեկցել։ Իմ անունը Բլանկաֆլոր է։ Մի՛ շարժվիր։ Ոչինչ մի՛ ասա, ես կօգնեմ քեզ։ Քնի՛ր, ես քեզ խոստանում եմ, որ երբ արթնանաս, այն, ինչ հիմա անհնար ես համարում, իրականացած կլինի։
Լուիսը քնեց։ Երբ արթնացավ, ոչ լեռը կար, ոչ էլ նրա հետքը, գետինն այնքան հարթ էր, ինչպես նրա ձեռքի ափը։
Եվ նա վազելով ամրոց գնաց ու կախարդին ասաց.
– Արդեն մաշել եմ երկաթե կոշիկներն ու հավասարեցրել լեռը։ Հիմա հոգիս կվերադարձնե՞ք։
– Այսօր` ո՛չ, գնա՛ հանգստանալու։ Վաղը քեզ նոր գործ կհանձնարարեմ։
Հաջորդ օրը կախարդը ծառի սերմերով լի մի հսկայական զամբյուղ տվեց նրան։
– Ցանի՛ր սա ու դրա տված բերքը բե՛ր նախաճաշին։
Լուիսը վերցրեց զամբյուղը ու գնաց այնտեղ, ուր առաջ լեռն էր։
– Երբեք չեմ կարողանա ծառերը մեծացնել ու դրանց բերքը երեք ժամում հասունացնել,– մտածում էր նա հուսահատված։
Բայց մի թռչուն, մացառուտին նստած, սկսեց երգել.
– Ես Բլանկաֆլորն եմ, կօգնեմ ու կպաշտպանեմ քեզ։ Այդ զամբյուղն ի՛նձ տուր ու հանգիստ քնի՛ր։
Երբ նա արթնացավ, դատարկ զամբյուղն իր կողքին էր, ու նոր բողբոջած ծառերին հասունանում էին համեղ մրգերը։
Լուիսը արմավ ու դեղձ քաղեց, խնձոր, նուռ, խաղող ու թուզ, մինչև որ զամբյուղը լցվեց, ու տարավ Արևի Մարքիզի մոտ։
– Հիմա կվերադարձնե՞ք հոգիս,– ասաց նա։
– Կվերադարձնեմ, եթե բերես իմ ոսկե մատանին, որը գետի հատակին է։
Խեղճ երիտասարդը գնաց, նստեց գետի ափին ու բացականչեց.
– Հիմա ինչպե՞ս եմ այս պղտոր ջրի հատակին մատանի փնտրելու։
Այդ պահին ջրի երեսին հայտնվեց մի արծաթագույն ձկնիկի գլուխ, որն ասաց նրան.
– Ես Բլանկաֆլորն եմ, Լուիս։ Բռնի՛ր ու զգուշությամբ այնքան մասերի բաժանի՛ր ինձ, որ կարողանաս պահել դրանք, իսկ արյունս գետը լցրու։ Դրանց հետո կտեսնես այդ մատանին ջրի փրփուրների վրա լողալիս ու հեշտությամբ կվերցնես այն։ Այնուհետև իմ հատվածները իրար կկպցնես, բայց զգուշորեն, որ ոչ մի կտոր չմոռանաս։
Երիտասարդը հանեց իր դանակը, բռնեց ձկնիկին ու նրան քառասուներեք մասի բաժանեց։ Այնուհետև նրա արյունը գետը լցրեց, որը փրփրեց, բարձրացավ ու մատանին ափ նետեց։
Լուիսը վերցրեց մատանին ու արագ ձկնիկի մասերը իրար կպցրեց, միացրեց քառասուներեք հատվածները, բայց այնքան էր վախենում սխալվելուց, որ անհանգստությունից մի կտոր գետնին գցեց։
– Այնքան էլ հմուտ չես,– ասաց ձկնիկը` կյանք առնելով,– քո պատճառով այսուհետև քո ընկերուհի Բլանկաֆլորի ձախ ձեռքի ճկույթը ավելի կարճ կլինի, քան աջ ձեռքինը։
Ձկնիկը գետի մեջ անհետացավ, իսկ Լուիսը Արևի Մարքիզի մատանու հետ հեռացավ։
– Մաշեցի երկաթե կոշիկները,– ասաց նա,– գետնին հավասարեցրի սարը, հասունացրի երեք ժամ առաջ տնկված ծառերի պտուղները ու գտա ձեր ոսկե մատանին։ Հիմա կվերադարձնե՞ք իմ հոգին։
– Անմիջապես կվերադարձնեմ այն,– պատասխանեց կախարդը,– ու նաև իմ ամենալավ ձիերից մեկը կնվիրեմ քեզ։ Այն ախոռում է` թամբված ու սանձված` պատրաստ քեզ Կորդոբա տանելու, երբ որ կամենաս։
Երբ Լուիսը մենակ մնաց, մի մոխրագույն մկնիկ նրան մոտեցավ։
– Ես Բլանկաֆլորն եմ,– ասաց նա,– Զգու՛յշ եղիր։ Հայրս ուզում է սպանել քեզ, այն ձին, որ պիտի նստես, հենց ինքն է ու փորձելու է գետնին տապալել քեզ ու տրորել։ Թրով զինվիր, ախոռի պատին կախված մտրակը վերցրու ու առանց կասկածելու երկուսն էլ օգտագործիր, մինչև որ ձին սանձվի ու գթություն խնդրի։
Լուիսը հնազանդվեց։ Երբ ախոռ մտավ, մի չքնաղ սև ձի տեսավ մսուրում կապված։ Թուրը տեղավորելուց ու պատից կախված մտրակը վերցնելուց հետո բռնեց թոկից և հեծնեց նրան։ Նրանք բակ դուրս եկան։ Կենդանին սկսեց գալարվել ու խոյի պես ցատկոտել` հակելով գլուխն ու միաժամանակ բարձրացնելով հետևի ոտքերը` ձիավորին շպրտելու ցանկությամբ։
Բայց մեր հերոսը թույլ չտվեց ցած գլորել իրեն և ամբողջ ուժով հարվածեց կենդանուն` միաժամանակ դաժանաբար ծակելով նրա կողերը, որտեղից սկսեց արյուն հոսել։
– Կանգնի՛ր, կանգնի՛ր,- խրխնջաց ձին,– ես Արևի Մարքիզն եմ։
– Վերադարձրու՛ հոգիս, դավաճա՛ն, թե չէ մտրակելով կսպանեմ քեզ։
– Կվերադարձնեմ, միայն բա՛ց թող ինձ։
Լուիսը ձիուց իջավ, և Մարքիզը մարդկային կերպարանք ընդունելով, նրան տարավ առանց լուսամուտների մի սենյակ, որտեղ կրակների նման փայլում էին բազմաթիվ հոգիներ` ամեն մեկը մի թափանցիկ ապակե տարայում փակված. իր զոհերի հոգիներն էին։ Լուիսին վերադարձրեց իր հոգին, և հենց նույն պահին երիտասարդն այնքան ուրախացավ, որ ցանկացավ իսկապես կիսել մեկի հետ։
Իջավ պարտեզ և տեսավ, որ երկինքն ավելի կապույտ է, ծաղիկներն ավելի բուրումնավետ ու խայտաբղետ, ուզեց կրկին տեսնել Բլանկաֆլորին, ինչպես գետի ափին էր երևացել իրեն, և շնորհակալություն հայտնել` իրեն կախարդի կապանքներից ազատելու համար։
Կրկին օրիորդի առաջ հայտնվելու անհամբերությամբ լեցուն իր ցանկությունից հասկացավ, որ նրա հոգին սիրահարվել էր Բլանկաֆլորին։ Խոնարհվեց մի վարդ քաղելու։
– Երեք քույրերից ու՞մ կընտրեիր քեզ կին,– նրան հարցրեց ծաղիկը։
– Ու՞մ պետք է ընտրեմ, չքնա՛ղ ծաղիկ։ Նրան, ով ինձ մինչև այստեղ ուղեկցեց և առաջին իսկ օրից օգնեց ինձ։
– Ուրեմն` լսի՛ր ինձ… որպեսզի քույրերս չխանդեն, իսկ հայրս պատահածի մասին չիմանա, կատարիր ընտրությունդ առանց մեզ տեսնելու։
– Եվ ինչպե՞ս ճանաչեմ նրան, ում ամբողջ հոգով պաշտում եմ։
– Հիշի՛ր, որ Բլանկաֆլորը քո պատճառով կորցրել է ձախ ճկույթի ծայրը։
Լուիսը ներկայացավ Արևի Մարքիզին և ասաց նրան.
– Ես գնում եմ, բայց ուզում եմ մի բան խնդրել ձեզ։
– Ի՞նչ։
– Ձեր դուստրերից մեկի ձեռքն եմ խնդրում։
– Ո՞ր մեկի։
– Կարևոր չէ։ Նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում։ Եվ, անշուշտ, մյուսներին չվիրավորելու համար, ամեն ինչ կթողնեմ բախտի հույսին։ Թող ձեր աղջիկները վարագույրի հետևում կանգնեն։ Նրանցից յուրաքանչյուրը գործվածքի վրա թող մի անցք անի և այդ անցքով ճկույթն անցկացնի, այդպես կընտրեմ, թե ով է լինելու իմ կինը` առանց նրա դեմքը տեսնելու։
Կախարդը համաձայնեց։ Երեք օրիորդները, որոնց ձայներն ու քրքիջը լսելի էր վարագույրի հետևից, գործվածքի վրա երեք անցք արեցին և ճկույթը դուրս հանեցին։
Լուիսն առանց դժվարության ճանաչեց Բլանկաֆլորի մատը, որն իր պատճառով վնասվել էր, և կարողացավ ընտրել նրան, ում սիրում էր ամբողջ սրտով։
Կախարդի մյուս աղջիկները, իրենց մեծ քրոջը նախանձելով, գնացին և իրենց հորը պատմեցին, որ մի օր Բլանկաֆլորը կորցրել էր իր փետրե թիկնոցը և օգնել էր Լուիսին` ընդդեմ նրա։
Բլանկաֆլորը լսեց նրանց և որոշեց փախչել։
– Ե՛կ փախչենք,– ասած իր սիրեցյալին։ Հայրս կցանկանա պատժել ինձ և վրեժխնդիր լինել քեզնից։ Վազիր ախոռ, վերցրու ճերմակ ու ամենածեր ձին, որը կապված է մսուրում, և անմիջապես ինձ միացիր` ամրոցի դարպասների մոտ։
Լուիսը վազեց ախոռ և մի սպիտակ ձի տեսավ` այնքան ծեր ու լղար, որ խղճահարություն էր առաջացնում, այդ պատճառով, քանի որ այնտեղ ուրիշ ձիեր էլ կային, ընտրեց մեկին, որն իրեն ավելի ուժեղ ու եռանդուն թվաց, և շտապ լքեց անիծյալ ամրոցը։
Իր հարսնացուն սպասում էր իրեն։ Երկու ուսապարկ էր պատրաստել, որոնք կախեց ազնվազարմ կենդանու թամբից. դրանցից մեկում ոսկի էր, իսկ մյուսում` սպիտակ փետուրներով գործված իր թիկնոցը։
– Թշվա՛ռ,– բացականչեց նա` տեսնելով ձիուն։
– Ի՞նչ պատահեց,– հարցրեց նա` վախեցած։
– Իմ խորհրդին չհետևեցիր, կորած ենք։ Այն սպիտակ ձին կախարդված կենդանի է, որը նույնիսկ լույսից արագ է սլանում։ Բայց, ի՛նչ խոսք, պետք է մեկնենք, դեռևս քանի մի ժամ ունենք, քանի որ իմ սենյակում մի շապիկ եմ թողել, որն իմ փոխարեն կպատասխանի հորս, եթե նրա մտքով անցնի փնտրել ինձ։
Եվ նրանք քառատրոփ սլացան։
Բլանկաֆլորը ճանապարհին Լուիսին ասաց, որ հարկավոր է հնարավորինս շուտ հասնել այն հեռավոր գետի մոտ, որտեղ ավարտվում է իր հոր` կախարդելու զորությունը։ Այնտեղ իրենք ապահով ու վտանգից հեռու կլինեն։ Արևի Մարքիզը լսել էր սև ձիու վարգը և մտածել էր, թե Լուիսը մենակ է փախել։ Համոզվելու համար, որ Բլանկաֆլորը դեռ ամրոցում է, բարձրացավ իր աղջկա սենյակ.
– Այդտե՞ղ ես, Բլանկաֆլոր,– հարցրեց նա` ականջը դնելով դռան փականին։
– Այստե՛ղ եմ, հայրիկ, պատասխանեց կախարդված շապիկը։
Կախարդը խաղաղվեց, բայց քիչ հետո եկան նաև նրա քույրերը.
– Այդտե՞ղ ես, Բլանկաֆլոր,– հարցրին նրանք։
– Այո՛, այստե՛ղ եմ,– պատասխանեց շապիկը։
– Բացի՛ր դուռը։
Ոչ մեկը չպատասխանեց։ Աղջիկները գնացին բանալիների տրցակի հետևից և կարողացան բացել դուռը։
Բլանկաֆլորը իր ննջարանում չէր, իսկ նրա անկողնուն փռված էր կախարդական շապիկը։
– Բլանկաֆլո՛ր, Բլանկաֆլո՛ր,– բացականչեցին։
– Այստե՛ղ եմ, այստե՛ղ եմ,– պատասխանեց կախարդական հագուստը։
Բարկացած, որ իրենց խաբել էին, կախարդի աղջիկները վազելով գնացին իրենց հորն ասելու, որ Բլանկաֆլորը այն երիտասարդի հետ փախել էր։
– Անմիջապես թամբե՛ք սպիտակ ձին,– մռնչաց կախարդը,– ես շատ արագ կհասնեմ այդ թշվառներին։
Անմշակ դաշտերով ու ձիթենիների անտառներով Լուիսն ու Բլանկաֆլորը` թամբած իրենց ձին, մեկը մյուսի հետևից կիլոմետրեր էին թողնում հետևում։ Աղջիկը` անհանգստացած, անդադար հետ էր շրջվում։
Եվ շատ շուտով հեռվից փոշու մեծ ամպ նկատեց։
– Ահա՛, հայրս է գալիս, շտապի՛ր, Լուիս, շտապի՛ր։
Բայց ձին չէր կարողանում արագությունն ավելացնել, մինչդեռ կախարդի սպիտակ ձին արտառոց թռիչքներ էր կատարում։ Եվ երբ արդեն մի քանի քայլի վրա էր փախչողներից, Բլանկաֆլորը իր մազերից մի սանր հանեց ու նետեց գետնին` ասելով.
– Սա՛ր դարձիր։
Եվ սանրը վերածվեց այնքան բարձր սարի, որ նույնիսկ արևին փակեց։
Լուիսը` թեթևացած այդ հրաշքը տեսնելով, իր ձիուն դադար տվեց, քանի որ խեղճ կենդանին խռպոտ ձայնով հևհևում էր։
Բայց Բլանկաֆլորը հսկում էր երկուսի անվտանգությունը։
– Շտապե՛նք,– բացականչեց նա,– հայրս հասնում է մեզ… Լսում եմ նրա ձայնը։
Արևի Մարքիզը հաղթահարել էր սարը։ Նրա ճերմակ ձին մեծ արագությամբ առաջ էր սլանում։
Աղջիկը այս անգամ իր մոխրագույն քողը նետեց գետնին ու բացականչեց.
– Ա՛մպ դարձիր ու թաքցրու՛ մեզ։
Մի խիտ ամպ անմիջապես պատսպարեց նրանց կախարդի տեսադաշտից, բայց շուտով քամին այն ցրեց, և նա շարունակեց հետևել նրանց։
Գետը դեռ հեռու էր։
Անտառը հատելիս սև ձին սայթաքեց և ընկավ։ Լուիսն ու Բլանկաֆլորը թամբից ընկան, բայց երբ ձիուն բարձրացրին, տեսան, որ հազիվ է ոտքի վրա կանգնում։ Երիտասարդ աղջիկը մի քանի բառ շշնջաց, ձին անմիջապես ընկուզենու վերածվեց, իսկ իրենք` կանաչ ընկույզների։
Եվ դրանից ճիշտ վայրկյաններ անց կախարդը քառատրոփ սլացավ ծառի կողքով։ Քիչ հետո դանդաղեցրեց քայլերը` հասկանալով, որ կորցրել էր փախչողների հետքը։ Սրանք, տեսնելով նրան արդեն բավականին հեռվում, անցան իրենց բնականոն քայլքին և ոտքով շարունակեցին իրենց փախուստը։ Արդեն շատ մոտ էին գետին, երբ նորից լսեցին ճերմակ ձիու փառահեղ վարգը` այնքան մոտ, որ այս անգամ աղջիկը չհասցրեց գործի դնել իր կախարդանքի արվեստը։
Զարհուրած այն մտքից, որ ինքն ու իր փեսացուն կորած են, սկսեց լաց լինել։ Նրա արցունքները դարձան գետ, որը մեծացավ, մեծացավ և տարածվեց նրանց ու կախարդի միջև։ Կախարդը քիչ մնաց խեղդվեր, բայց ճերմակ ձին, առջևի թաթերով գետնին հենվելով, կտրուկ կանգ առավ և նրան գլխի վրայով մի կողմ շպրտեց։
– Փախչում ես ինձնից, անիծյա՛լ,– զայրույթից մռնչաց նա,– բայց քեզ սովորեցրած մոգությունն ու քեզ տված զորությունը այսուհետ չե՛ն ծառայի քեզ։ Այս պահից սովորական կին կլինես, իսկ քո փեսացուն կմոռանա քեզ, երբ մեկ ուրիշին համբուրի։
– Օ՜հ, Լուիս,– բացականչեց Բլանկաֆլորը,– քեզ հետ լինելու համար լքեցի հորս, լքեցի քույրերիս, այն ամրոցը, որտեղ ապրում էի այնքան երջանիկ, և իմ կախարդական հնարքների ամենազորությունը։ Կմոռանա՞ս ինձ, ինչպես կանխատեսեց հայրս։
Լուիսը, որպես պատասխան, համբուրեց նրան։
Երբ համարյա թե հասել էին գյուղին, ստիպված եղան հոգնածությունից դադար առնել։ Լուիսը, մեծ ջանքերով, երիտասարդ աղջկան ձիթենիների անտառը տարավ և ասաց, որ հանգստանա` մինչ ինքը կգնա Կորդոբա` ձի բերելու։
– Չե՛մ ուշանա,– ավելացրեց նա։
Երկու ժամից երիտասարդը Կորդոբա հասավ և ուղղորդվեց դեպի մի հյուրանոց, որտեղից կարող էր ձի վերցնել։
Մի ծեր կին նրան անցնելիս տեսավ ու հրճվանքով բացականչեց.
– Աստվա՛ծ իմ, Լուիսիտոն է։
Նետվեց երիտասարդի պարանոցին ու ամուր համբուրեց նրա այտերը։ Լուիսը ուրախացավ` ճանաչելով այդ ծեր կնոջը. իր տանը տարիներ ի վեր ծառայող սպասուհին էր։ Ինքն էլ նրան համբուրեց և նրա ընտանիքի մասին հարցուփորձ արեց։
– Բոլորը լավ են։ Բոլորը լավ են։ Իսկ դու՞, որդիս։ Բոլորս կարծում էինք, թե մահացել ես, այսինքն` բոլորս` ոչ, ես գիտեի, որ վաղ թե ուշ վերադառնալու ես, որովհետև Սուրբ Անտոնիոյին մոմ էի վառել քեզ նորից տեսնելու համար… Եվ նա լսեց ինձ։ Ու՞ր էիր շտապում այդպես, տղաս։
– Ուր էի շտապու՞մ, չգիտեմ։
– Ծաղրու՞մ ես։ Չլինի՞ թե ուզում ես նաև ասել, որ չգիտես, թե որտեղից ես գալիս։
– Որտեղի՞ց եմ գալիս։ Դա էլ չգիտեմ։
– Դե լա՛վ… լավ… Մի՛ ասա, եթե չես ուզում… Չափազանց ուրախ եմ քեզ կրկին տեսնելու համար, որպեսզի նեղանամ քո կատակներից։
Լուիսը գնաց քաղաքում զբոսնելու։ Իր հին ընկերներից շատերին տեսավ և իմացավ, որ իր հորեղբայրը` չափազանց հարուստ մի մարդ, իր բացակայության ընթացքում մահացել էր և իրեն որպես միակ ժառանգորդ էր ճանաչել։
Նրա անսպասելի հարստությունը Լուիսին անցավ, և նա սկսեց իր նախկին կյանքով ապրել։
Կախարդի անեծքը իրականացել էր։ Լուիսը մոռացել էր Բլանկաֆլորին։
Արդեն մեկ տարի էր, ինչ Լուիսը վերադարձել էր, երբ տան մի անկյունում մի փոքրիկ փաթեթ գտավ և հիշեց, որ այն իր հետ էր բերել այն օրը, երբ հոգնածությունից ուժասպառ եղած Կորդոբա էր վերադարձել։
Նա բացեց փաթեթը, և նրա աչքի առաջ հայտնվեց մի սքանչելի ճերմակ գործվածք` հյուսված թռչնի թեթև ու փափուկ փետուրներից։
– Որտե՞ղ եմ տեսել այս թիկնոցը,– բացականչեց` մտածկոտ հայացքով զննելով այն։
Հանկարծ ամեն ինչ հիշեց և սկսեց խենթի պես գոռալ.
– Հավքերը, կախարդը, Բլանկաֆլորը, հոգիս, հազարավոր անեծքներ։ Իմ սիրեցյալին այստեղից երկու ժամվա հեռավորության վրա գտնվող անտառում եմ թողել։
Նրա բղավոցները լսելով` ծեր սպասուհին եկավ։
– Հեռացի՛ր այստեղից, ծե՛ր վհուկ,– գոռաց երիտասարդը,– այս ամենը քո պատճառով պատահեց։
Եվ վազելով դուրս եկավ, մինչդեռ ձեր կինը, որ զարմանքից ուշքի չէր գալիս, հետաքրքրասեր հարևաններին պատմում էր, որ իր տերը խելքը թռցրել է։
Լուիսը գիշերը վերադարձավ, և նրան ավելի հանգիստ տեսնելով` ծեր սպասուհին հարցրեց նրա ցասման պատճառը, և երիտասարդը մանրամասն պատմեց նրան։
– Այդքան բա՞ն,– զարմացավ ծեր կինը,– պա՛հ, միշտ էլ կարելի է գեղեցիկ աղջիկ գտնել։ Բացի այդ, վստա՛հ եղիր, որ ոչ մեկն էլ քեն չի պահի ինձ նման ծեր ու խեղճ կնոջը համբուրելու համար։ Երկու ռեալ տուր ինձ… պետք է Սուրբ Անտոնիոյին մոմ վառեմ… Գիտես, որ Աստծուն աղոթի՛ր, բայց թիավարիր դեպի ափը։ Դրա համար շտապ գնա Հին Ալկասար, փնտրիր Լոս Անխելես նրբանցքը, իսկ Լոս Անխելես նրբանցքում` Թիթեռ մորաքրոջ տունը։ Այնտեղ մի քանի ամիս է, ինչ մի գնչուհի է ապրում, ով այնքան բան գիտի, որքան սրբերը… Երկար ժամանակ չէ, ինչ Կորդոբայում է և արդեն երեսունվեց հրաշք է գործել… Այցելի՛ր նրան… Գուցե նա կարողանա օգնել քեզ։
Լուիսը ուսերը թափ տվեց, բայց հետևեց պառավի խորհրդին։ Նեղ ու մութ նրբանցքների մեջ, որոնք շրջափակում էին հին պալատը, վերջապես գտավ այն, ինչ փնտրում էր` մի թշվառ, բայց կավով ճերմակեցված տուն, որի միակ լուսամուտին դրված էր մի ծաղկաթաղար` կարմիր մեխակներով։
Երիտասարդը մտավ այդ մռայլ տունը և չտեսավ ոչինչ և ոչ մեկին։
– Ի՞նչ ես փնտրում այստեղ,– հանկարծ մի ձայն հարցրեց նրան։
– Կորցրածս եմ փնտրում։
– Իսկ ի՞նչ ես կորցրել։
– Մի կնոջ։
– Շա՞տ ես ուզում կրկին տեսնել նրան։
– Անգամ կյանքս կտայի նրա համար։
– Այդ դեպքում ինչու՞ ես լքել նրան։
– Որովհետև նրա հոր անեծքը կատարվեց։
Լուիսի աչքերը, որ քիչ–քիչ սովորել էին մթությանը, ապշած նայում էին գնչուհուն… Գնչուհին նույն ինքը` Բլանկաֆլորն էր, որ կար։
Ծիծաղելով ու հեկեկալով աղջիկը նրան պատմեց, թե ինչպես էր հասել քաղաք` հասկանալով, որ լքված է, բայց միշտ հուսալով, որ իր սիրեցյալը վերադառնալու է։
Լուիսը Բլանկաֆլորին իր տուն տարավ, որտեղ ծեր սպասուհին նրանց ուրախության ճիչերով դիմավորեց։
– Ես գիտեի, որ Սուրբ Անտոնիոն կլսեր իմ աղոթքը,– հուզված բացականչում էր նա։
Լուիսը ամուսնացավ Արևի Մարքիզի աղջկա հետ, իսկ աղջիկը մոռացավ իր նախկին կյանքը, քանի որ իր ընտանիքի ու ամուսնու մասին մտածելուց բացի, այլ բաների ժամանակ չուներ։
Երջանկությունը իշխեց նրանց տանը, իսկ Բլանկաֆլորը իր հիասքանչ փետրե թիկնոցով ծածկում էր մի չքնաղ հրեշտակի, որի միջոցով Երկինքն օրհնել էր Լուիսի հետ իր ամուսնությունը։
Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Չինական ժողովրդական հեքիաթներ

big_top_81c036236daa050d5330d2f7f3d8f512.jpg

«Արեւի լեռը» չինական ժողովրդական հեքիաթների ծաղկաքաղ է, որը հայերեն թարգմանությամբ ամփոփվել է մեկ ժողովածուի մեջ: Հայաստանի բոլոր դպրոցների և նախադպրոցական հիմնարկների գրադարանների համար նախատեսված ժողովածուի շնորհանդեսը տեղի է ունեցել Խնկո-Ապոր  անվան  ազգային  մանկական  գրադարանում:Հեքիաթները մի գրքում հավաքագրելու գաղափարը ծնվել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո  Երիցյանի` Չինաստան  կատարած  այցի  ժամանակ, երբ Մետաքսի  ճանապարհի  մասին  ֆիլմ էր պատրաստվում: Գաղափարը  դարձավ  ծրագիր, ծրագիրն էլ ծնունդ տվեց գրքին: Ժողովածուն կազմել է հենց ինքը` Սերգո  Երիցյանը: Նա նշում  է, որ հեքիաթների այս գրքում ներկայացվում է «այն ոգին և էությունը, որը կոչվում է հայ-չինական բարեկամության ոգի»:Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Շնորհանդեսի  ժամանակ դեսպան Թիան Երլունը գրքի  լուսընծայմանն  օժանդակելու  համար  շնորհակալություն է հայտնել Սերգո Երիցյանին, «Էդիթ Պրինտ»  հրատարակչությանը և հավելել.«Բարությունը գեղեցկություն է: Այս  արտահայտությունը  աշխարհի  տարբեր  ազգերի  հեքիաթների գլխավոր իմաստն է: Չինական  հեքիաթները ևս  արտահայտում են  սեր, բարություն, գեղեցկություն: Շուտով  Նոր տարի է: Ես շնորհավորում եմ բոլորին և այս  գիրքը որպես նվեր մատուցում հայ  երեխաներին»:

Рубрика: Հայոց պատմություն

20-րդ 21-րդ դարի հայ բարերարներին

Ավտոմեխանիկ Ալեք Մանուկյանը 1929 թ. Միացյալ նահանգներում հիմնում է սեփական ձեռնարկությունը՝ «Masco Screw»-ն, որն ավտոմասեր էր արտադրում տարբեր մակնիշի մեքենաների համար: Շուտով նրա ընկերությունը դառնում է ամերիկյան բանակը սպասարկող կառույցներից մեկը: