Рубрика: Без рубрики

Հայ հասարակական-քաղաքական միտքը

19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի տնտեսության մեջ և սոցիալ-քաղաքական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերը, Եվրոպայում ընթացող հեղափոխություններն իրենց ազդեցությունն ունեցան հայ քաղաքական մտքի զարգացման վրա։ Հայ մտավորական շրջանակները սկսեցին լայնորեն քննարկել Հայաստանի ապագայի, հայ ժողովրդի ազատագրության, Հայ առաքելական եկեղեցու, հայոց լեզվի դերի և այլ կենսական հարցեր։ Արդիական խնդիրների լուծման մոտեցումներից կախված ՝ հայկական միջավայրում ձևավորվեցին հասարակական-քաղաքական տարբեր հոսանքներ ՝ պահպանողականություն, ազատականություն, ազգայնականություն և այլն։

  • Պատմիր հայ ազգային — հասարակական շարժումների մասին

19-րդ դարի 50-70 ական թվականներին գիյություն ունեցած հայ քաղաքական հոսանքների մեջ առանձնանում էր պահպանողականությունը։ Այս հոսանքի ներկայացուցիչները համոզված էին , որ հայ ժողովրրի ապագան ազգային արժեքների պահպանության մեջ է։ Միաժամանակ պահպանողականները փորձում էին Հայ եկեղեցու և դպրոցի միջոցով կրթել ազգի երիտասարդությանը, պատրաստել գիտնականներ, թարգմանիչներ և հոգևորականներ։Աչքի ընկնող ներկայացուցիչներից էին Գաբրիել Այվազովակին, Հովհաննես Չամուռչյանը և ուրիշներ։

  • Համեմատիր հասարակական -քաղաքական հոսանքների հայացքները
  • Ներկայացրու, վերլուծիր արևմտահայերի ազգային սահմանադրութան բովանդակությունը

Արևմտահայերը շարունակում էին մնալ Օսմանյան կայսրության իրավազուրկ հպատակներ։ Կոստանդնուպոլսի հայ մեծահարուստների՝ամիրանների դասը, որը սուլթանական իշխանությունների հետ սերտ կապեր ուներ։ 19-րդ դարի կեսերից չհանդուրժելով այդ վիճակը պոլսահայ մյուս խավերը մեծահարուստների դասի մենաշնորհը միացնելու և իրենց իրավունքների համար պայքար ծավալվեցին։ 1857թվականին մի խումբ մտավորականներ Ն.Ռուսինյանը, Գ.Օտյանը և ուրիշներ։ Այդ կանոնադրությունը ստացավ «Ազգային սահմանադրություն» անվանումը։ Նախագիծը բացի հոգևորականներից ու ամիրաններից որլշակի իրավունքներ էր տալիս նաև արևմտահայ մյուս խավերին։ 1860թ. մայիսին Կ.Պոլսի Ազգային ըընդհանուր ժողովը հաստատտեց կանոնադրությունը։ 1863թ. մարտին սուլթանն այն վավերացրեց։ Ազգային սահմանադրության համաձայն՝ստեղծվեցին արևմտահայության կյանքը կազմակերպող մարմիններ՝ Ազգային ժողով, Ազգային կենտրոնական վարչություն և այլն։

  • Պատմիր Զեյթունի 1862թ.-ի իրադարձության և նշանակության  մասին

Հայ ազգայնականները ջերմորեն ողջունեցին Զեյթունի 1862թ. ապստամբությանը, հանգանակություններ կազմակերպեցին հերոս զեյթունցիներին օգնելու համար։ Ապստամբության միջոցով ազատագրության հասնելու գաղափարները նոր բարձրության հասան Րաֆֆու ստեղծագործություններում։ 1862թ. ամռանը թուրքական կառավարությունը Զեյթունը հպատակեցնելու նոր փորձ կատարեց։ Թուրքերն սկսեցին հրետակողել հայկական դիրքերը։ Սպանվեց մոտ 200 խաղաղ բնակիչ։ Զենքի դիմաց շուրջ հինգ հազար զեյթունցիների պայքարը ՝ Մկրտիչ Յաղուբյանի հրամանատարությամբ։ Թուրքական զորքերի լայնածավալ գրոհը տարբեր ուղություններով սկսվեց օգոստոսի 2-ին։ Մահտեսի Գրիգոր վարդապետի գլխավորած քաջարի ռազմիկները հարյուրավոր զոհեր պատճառեցին թշնամուն։ Երիտասարդ ռազմիկՄարկոս Թաշճյանը կարողացավ հասնել հայկական դիրքերի վրա։ Առ այսօր թուրքերը հիշում են իրե ց այդ պարտությունը և շարունակում ճակատամարտի վայրը կոչել «Կոտորածի ձոր»։ 1862թվականի ապստամբությունը հսկայական ազդեցիւլյուն ունեցավ հայ ազատագրական շարռման ծավալման, հասարակական-քաղաքական մտքի զարգացման վրա։

Рубрика: Հայոց պատմություն

Ազատագրական խմբակները և կազմակերպությունները

Եվրոպական առաջադիմական գաղափարների ներթափանցումը հայության մեջ խթանել էր արևելահայ մտավորականությանը ուղիներ որոնել արևմտահայության ազատագրության համար: Այդ նպատակով 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը: Այս խմբակի անդամներից մեկը երկու անգամ եղել էր Արևմտյան Հայաստանում: 1876թ. այս երկու խմբակներն էլ հայտնաբերվեցին ցարական կառավարության կողմից և ցրվեցին, իսկ Արսեն Կրիտյանը բանտարկվեց, զրկվեց ուսուցչություն անելու իրավունքից:

1882թ. մի խումբ հայ ուսանողներ Մոսկվայում հիմնադրեցին «Հայրենասերների միություն» կազմակերպությունը, որը գտնվում էր ռուս հեղափոխական նարոդնիկների ազդեցության տակ: Կազմակերպությունն ուներ իր տպագիր օրգանը՝ «Ազատության ավետաբեր» լրագիրը, որը հայ իրականության առաջին քաղաքական թերթն էր: Այդ կազմակերպությունն ունեցավ մի քանի տարվա կյանք:

Ազատագրական գաղափարները նոր ուժով բորբոքվեցին Վանում, երբ Բեռլինի վեհաժողովից հիասթափված Խրիմյանը 1879թ. վերադարձավ Վան: Այստեղ էր նաև վարժապետանոց բացած Մկրտիչ Փորթուգալյանը և Վանի ռուսական փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականը: Նրանց հովանավորությամբ 1879թ. վերջին Վանում ստեղծվեց «Սև խաչ» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները: «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր: Որոշակի առկայծումներով «Սև խաչը» իր գոյությունը պահպանեց մինչև 1880-ական թվականների կեսը:

Գաղտնի կազմակերպություններից էր նաև 1881թ. ստեղծված Էրզրումի կամ Կարինի «Պաշտպան հայրենյացը»: Նրա ղեկավար մարմինը կոչվում էր Գերագույն խորհուրդ: Այն բաղկացած էր յոթ հոգուց, մեկը՝ խորհրդակցական, վեցը՝ հիմնական ձայնի իրավունքով: Կազմակերպությունն ստեղծվել էր խիստ գաղտնիության պայմաններում: «Պաշտպան հայրենյացը» ինքնապաշտպանական նպատակներով ստեղծված կազմակերպություն էր, որի հիմնական շարժիչ ուժը քաղաքի և գյուղի արհեստավորները և երկրագործներն էին: Նրա հիմնադիր անդամներից Խաչատուր Կերեկցյանը մեկնեց Վան և Մ. Խրիմյանի միջոցով կապ հաստատեց «Սև խաչի» անդամների հետ: Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը օգնում էր կազմակերպությանը ֆինանսական միջոցներով և խորհուրդներով: Կազմակերպությունը կապեր հաստատեց նաև Կ.Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի և «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ: 1882թ. կազմակերպությունը պատահաբար հայտնաբերվեց կառավարության կողմից: Սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Նրանց դատավարությունն սկսվեց 1883թ. ամռանը: Դա առաջին քաղաքական դատն էր հայերի նկատմամբ: Թուրքական պատժաչափերը ոչ ոք չկրեց: Պատրիարքի միջամտությամբ նրանց մեծ մասը 1884թ. հուլիսին ազատվեց: «Պաշտպան հայրենյացը» փառաբանվեց ժողովրդի կողմից. Նրա մասին երգեր հյուսվեցին: Մեր ժամանակներն է հասել «Ձայն մը հնչեց Էրզրումի Բարձր հայոց լեռներեն» երգը:

80-ական թվականներին ստեղծվեցին բազմաթիվ այլ կազմակերպություններ, որոնք ժողովրդի մեջ արթնացնում էին ազգային համախմբման, ինքնագիտակցության և պայքարի գաղափարներ:

Рубрика: Համաշխարհային պատմություն

Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում

Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում:

  • Տալ «քաղաքացիական հասարակություն»«կուսակցություն»,  «ընդհանուր ընտրական համակարգ» հասկացության բացատրությունը:

Քաղաքացիական հասարակությունը անկախ քաղաքացիների ինքնակառավարման և կամավոր ասոցիացիաների և կազմակերպությունների ձևավորման ոլորտ է, որը կախում չունի պետական իշխանության անմիջական միջամտությունից և ինքնակամ կանոնակարգումից:

Քաղաքական համակարգի ինստիտուտների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքական կուսակցությունները, որոնք հանդիսանում են քաղաքական համակարգի ամենաքաղաքականացված կառույցները:

Ընդհանուր ընտրական համակարգը այն է, երբ բոլոր կուսակցությունները կամ քաղաքացիական հասարակությունները միասին ժողով են անում և քննարկում են որևէ հարց, այնուհետև քվեարկության միջոցով պարզում են պատասխանը։ Օրինակ մեր երկրում ԱԺն է, այսինքն Ազգային Ժողովը, երբ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ միասին քննարկելով հասնում են արդյունքին։

  • Համեմատել պահպանողականների և ազատականների հիմնական գաղափարները:

Ժամանակակից պահպանողականությունը (նեոպահպանողականություն) ճկուն, ազգային եւ ժամանակային առանձնահատկությունների հետ հաշվի նստող գաղափարախոսություն է, որի շնորհիվ կարողանում է արդյունավետ քաղաքական գործունեություն ծավալել:

Ազատականության հոսանքը հանդես եկավ հայության հասարակական ու մշակութային կյանքը եվրոպականացնելու. ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու գաղափարներով: Ազատամիտ գործիչների քննադատության հիմնական թիրախը նահապետական բարքերի ու բարոյականություն կրող հաստատությունն էր՝ եկեղեցին:

  • Հիմնավորեք կամ հերքեք, արդյոք համընդհանուր ընտրական համակարգը ժողովրդավարության  պարտադիր պայման է:

Այո, ես մտածում եմ, ո այն պարտադիր է։ Ամեն մի հարցի շուրջ միայնակ չպետք է քննարկենք և ինքնագլուխ որոշումներ կայացնենք, միթ՞ե դա ուրիշին դուր կգա։ Ես մտածում եմ, որ իսկապես ճիշտ է այն հանգամանքը, որ համընդհանուր ընտրական համակարգ լինի։

Աղբյուրները՝Համաշխարհային պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 88-92, համացանց

Рубрика: Համաշխարհային պատմություն

աշխարհի ամենատարօրինակ սովորույթ ունեցող ժողովուրդը


Լաս Լախասը հիմնադրվել է 1895 թվականի փետրվարի 8-ին։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 71cea-1280px-santuario_nacional_de_las_lajas_02.jpg
Լաս Լախաս

Լաս Լախաս Մայր տաճարը գտնվում է Կոլումբիայում` Էկվադորի հետ սահմանից ոչ հեռու` Գուաիտարա գետի մոտ: Առասպելի համաձայն` տեղաբնակները վախենում էին քարանձավից: Սակայն մի անգամ, մի կին` իր դստեր հետ, վատ եղանակի պատճառով թաքնվում է քարանձավում և հայտնաբերում է Կույս Մարիամի և նորածին Հիսուսի պատկերը: Հենց այդ ժամանակ կնոջ խուլ ու համր դուստրը բուժվում է և սկսում խոսել:  Հրաշքն իրարանցում է առաջացնում և տեղանակներն այդ վայրը սուրբ են ճանաչում: Որմնապատկերը պահպանելու համար մի հոգևորական ծղոտե մատուռ է կառուցում դրա վրա: Համայնքի նվիրատվությունների շնորհիվ տաճարը վերակառուցում են 1769 թ.-ին, հետագայում` 1916 թ.-ին: Վերջին վերակառուցումից հետո, այն ավելի շատ ամրոցի տեսք է ստացել: 3 մետրանոց որմնապատկերի շուրջ վեճերը չեն դադարում առ այսօր: Ասում են, որ հայտնաբերումից ի վեր այն չեն վերականգնել, քանի որ ամենևին չի խունացել: Գիտնականները չեն կարողացել պարզել ո՛չ ներկի բաղադրությունը, ո՛չ էլ պատկերի ստեղծման ժամանակը:  Լաս Լախաս Մայր տաճարը քրիստոնեական հավատքի ամենակարևոր վայրերից է դարձել, և այստեղ բազմաթիվ ուխտագնացներ են այցելում: 

Рубрика: Հայոց պատմություն

Հայ-ադրբեջանական/թաթարական բախումները. 1905-1906 թթ

1905թ. սեպտեմբերին բրիտանացի հեղինակ Լուիջի Վիլլարին Վրաստանում հրատարակվող թերթերից տեղեկանում է Բաքվի ջարդերից. ամեն օր գրվում էին նավթի քաղաքից ստացվող թարմ սարսափների մասին` մի մասը ճշմարիտ, մյուս մասը` չափազանցված, երրորդը` պարզապես հնարովի: Անձամբ տեսնելու և տեղեկություններ հավաքելու նպատակով Վիլլարին շտապում է Բաքու, որտեղ փետրվարից սկսվել էին հայ-թաթարական բախումներն ու ջարդերը: ՙԻմ գնացքը (Թիֆլիս-Բաքու) գրեթե դատարկ էր, բայց յուրաքանչյուր գնացք, որը գալիս էր դիմացից, լիքն էր քաղաքից փախչող փախստականներով՚:

Հայ-թաթարական բախումները 1905-06թթ. ընդգրկում են Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի նահանգները, ինչպես նաև` Թիֆլիսը: 1991-94թթ. ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը նորություն չէր հայ-ադրբեջանական հարաբերություններում: Անկասկած, 1905-06թթ. բախումները իրենց չափերով չէին կարող համեմատվել հայ-ադրբեջանական ո’չ վերջին և ո’չ էլ առավել եւս՝ 1918-20թթ. արյունահեղությունների հետ:

Մյուս կողմից, եթե հայ-ադրբեջանական վերջին երկու բախումները, որոնք անմիջապես հաջորդեցին Ռուսական կայսրության ու Խորհրդային Միության փլուզմանը և համապատասխանաբար Հայաստանի ու Ադրբեջանի առաջին և երրորդ հանրապետությունների ծնունդի հետ և ակնհայտորեն կրում էին տարածքային վեճի բնույթ, ապա հայ-թաթարական առաջին բախումներն էությամբ այլ էին:

Վիլլարին 1905թ. ամռանը և աշնանը մի քանի ամիս անց է կացրել Կովկասում, այցելել հայ-թաթարական բախումների հիմնական վայրերը: Նա գրում է, որ բռնությունների և արյունահեղության հարցում ինչպես թաթարները, այնպես էլ ռուսներն ու անգլիացիները մեղադրում էին միմիայն հայերին: Ամերիկացի թուրքագետ-ադրբեջանագետ Թադեուշ Սվյատոխովսկին այլ եզրակացության է եկել. 20-րդ դարի սկզբին համաշխարհային մամուլը համակրանքով էր վերաբերվում հայերին և ավելի շատ էր գրում հայերի, քան թաթարների սպանությունների մասին:

Անկասկած, ազգամիջյան թշնամանք հրահրելու հարցում նպաստում էր կրոնի գործոնը` հայերի քրիստոնյա և թաթարների մահմեդական լինելու իրողությունը, բայց անհիմն է հայ-թաթարական բախումներին տալ կրոնական բնույթ: Վիլլարին առաջին հերթին մեղադրում է ցարական իշխանություններին, որոնք կայսրության հպատակ ժողովուրդներին առավել հեշտ ղեկավարելու նպատակով դիմում էին ՙբաժանի’ր, որ տիրես՚ սկզբունքին: Թաթարներին ոգևորում է նաև կայսրության հայատյաց քաղաքականությունը, և նրանք դրանից օգտվում էին` զգալով, որ անպատիժ մնալու հավանականությունը մեծ է: Վիլլարին հայ-թաթարական արյունահեղությունը դիտում է ավելի լայն ենթատեքստում՝ ՙթշնամություն ժամանակակից գաղափարների և ասիական բարբարոսության միջեւ՚:

Ժամանակի եվրոպական մամուլը ևս առաջին հերթին ընդգծում էր ցարական իշխանությունների հրահրիչ դերակատարությունը և 1905թ. հեղափոխության նկատմամբ հայերի ու թաթարների տարբեր դիրքորոշումները. հեղափոխական ոգով համակված հայերը վտանգ էին ներկայացնում ցարական իշխանություններին:

Հայ-թաթարական բախումներն ունեին ներքին և արտաքին պատճառներ, սակայն, ինչպես գրում է Վիլլարին, կար մեկ այլ տեսակետ ևս, որին հակված էին շատ հայեր. նրանք համոզված էին, թե ջարդերը համաիսլամական շարժման մաս էին կազմում, իսկ թաթարների թիկունքում կանգնած էին և բախումները կազմակերպել էին Պոլիսը և Թեհրանը: Հակահայ քարոզչության և հայկական կոտորածների կազմակերպման կենտրոնը համարվում էր Բաքվի ՙպանիսլամական կոմիտեն՚` պանթուրքական հակումներով թաթարական մտավորականության ներկայացուցիչները, որոնց ղեկավարում էին Ահմեդ Աղաևը և Ալի Մարդան բեկ Թոփչիբաշիևը:

Հայերի շրջանում տարածված էր, որ բախումները ոգեշնչված էին այն կոտորածներով, որոնք կատարվել էին 19-րդ դարի վերջերին` Սուլթան Աբդուլ Համիդի օրոք, և ընդհանրապես Օսմանյան կայսրության տարածքում վարվող հայահալած քաղաքականությունով:

Դաշնակցական գործիչ Միքայել Վարանդյանը հաստատում է, որ ռուսական տիրապետության տակ հայերն ու թաթարները ՙհաշտ ու խաղաղ՚ էին ապրում, իսկ գավառներում` պահպանում ՙբարեկամական պարզ, անկեղծ հարաբերություններ՚: ՙԱնակնկալ հրդեհի բռնկումը՚ նա բացատրում էր ՙտնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական՚ պատճառներով: ՙԲաքուն ռուսական և  համաշխարհային նավթարդյունաբերության մեծագույն կենտրոններից էր: Բաքվում էր կենտրոնացած թաթար ընտրանին, այնտեղ էր ոչ միայն թուրք բուրժուազիան, հանքատերերի դասակարգն իր վիթխարի հարստություններով, այնտեղ էր թաթար ազդեցիկ կղերը, մոլեռանդ և հայատյաց, որ իր կարգախոսներն ստանում էր Ստամբուլից. այնտեղ էր համաիսլամական շնչով վարակված թուրք մտավորականությունը: 19-րդ 80-ական թթ. ծայր առավ հայերի հոսքը դեպի Բաքու, որտեղ նոր-նոր կսկսեր նավթի մշակությունն արեւմտյան ձևերով: Ռուսների, հրեաների, եվրոպացիների հետ հայ վաճառականները ևս թաթարներից սկսեցին գնել նավթահանքերը… և ընդամենը երեսուն տարվա ընթացքում հայ տարրը ոչ միայն դիզեց պատկառելի հարստություն, այլև իր մտավորականներով, ճարտարագետներով և ամեն տեսակ մասնագետներով լցրեց նավթաշխարհը, տեր դարձավ փայլուն, առաջնակարգ պաշտոնների: Ահա այս հանգամանքն էր, որ կգրգռեր բնիկ տարրը՚:

Վարանդյանը բերում է մեկ այլ ՙծանրակշիռ պարագա՚. անդրկովկասյան գիտակից թաթարների աչքին հայն անհաշտ հակառակորդ էր նաև այն պատճառով, որ նա տասնյակ տարիներ ի վեր կռիվ էր մղում ցեղակից թուրքական կայսրության դեմ` ձգտելով Եվրոպայի օգնությամբ ստեղծել ՙազատ, ինքնավար Հայաստան՚:

Թաթարներն իրենց հերթին, բախումներ հրահրելու և արյունահեղության հարցում պատասխանատվությունը դնում էին Դաշնակցության վրա: Թաթար հրապարակախոս Մամեդ Սաիդ Օրդուբադին նշել է ջարդերի մի քանի պատճառներ. բախումների ընթացքում, հայերի գործողություններից սարսափահար՝ կառավարական չինովնիկները դրսեւորեցին լիակատար անտարբերություն, թաթարների հետամնացությունը հնարավորություն չտվեց համարժեք պատասխան տալ հայկական սադրանքներին, և վերջապես` հայերը երազում էին ինքնավարության մասին:

Դաշնակցական Վահան Փափազյանը, ով մոտ 8 ամիս մնացել է Նախիջևանում` ինքնապաշտպանություն ապահովելու նպատակով, գրում է, որ ՙՀՅԴ խորհուրդը պատրաստեց ինքնապաշտպանության ծրագիր, տրամադրեց միջոցներ և դասավորեց ուժերը՚: ՙԳանձակի գավառ ուղարկվեցին Աբրահամ Գյուլխանդանյանը, Սեպուհը և Մարտիրոս վարժապետը: Թիֆլիսի շրջանը հանձնվեց Գարո Փաստրմաջյանին, Ղարաբաղի պաշտպանությունը` Խանասորի Վարդանին ու Համազասպին, իսկ Երևանի ընդարձակ շրջանը` Նիկոլ Դումանին: Թաթարները և ռուս կառավարությունը շատ շուտ զգացին ՀՅԴ ուժերի ծանր հարվածները՚:

Վիլլարին գրում է, որ հայերը տնտեսապես և քաղաքական իմաստով գերիշխող դիրք էին գրավում ինչպես Թիֆլիսում, այնպես էլ` Բաքվի նավթարդյունաբերության մեջ: Նահանգապետ Նակաշիձեն վայելում էր հայատյացի համբավ և կանխավ խոսում էր հայ-թաթարական ջարդերի անխուսափելիությունից, բացահայտ աջակցում թաթարներին, իսկ հայերին վերաբերվում ակնհայտ սառնությամբ:

Բաքվի ջարդերը սկսվել են Ռուսաստանում հեղափոխական շարժման վերելքի շրջանում: ՙՍանկտ պետերբուրգսկիե վեդոմոստի՚ թերթը 1905թ. մարտի 4-ի համարում գրում է, որ ոստիկանությունը միտումնավոր սադրել է ջարդեր` թաթարներին թունավորելով հայերի դեմ: Ոստիկանները թաթարներին ասել են, թե հայերը պատրաստվում են ջարդեր սկսել, ապա խորհուրդ տվել հայերից առաջ անցնել: Այս մասին գրել է նաև Վարանդյանը:

1905թ. փետրվարի 19-ին թաթարները սպանում են պատահած հայերին: Չնայած Նաղաշիձեն իր տրամադրության տակ ուներ 2000 զինվոր, սակայն որևէ միջամտություն ցույց չի տալիս` կանխելու հայ-թաթարական արյունալի բախումները: Դրանք շարունակվում են երեք օր, սպանվում են 218 հայեր և 126 թաթարներ:

Բաքվում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպում է ՀՅԴ-ն` Նիկոլ Դումանի գլխավորությամբ. ՙԴաշնակցության հակահարվածն ազդու էր, շշմեցուցիչ: Անակնկալ էր և’ թուրքերի, և’ ռուս իշխանությունների համար: Դեռ նոր էր ասպարեզ մտել ՀՅԴ-ն, և արդեն փողոցներում փռված էին հարյուրի չափ թշնամի դիակներ և հարյուրավոր վիրավորներ՚:

Թաթարների և հայերի հոգեւորականներն ազգամիջյան բախումներին վերջ տալու ակնկալիքով փոխադարձաբար եկեղեցում և մզկիթում աղոթում են հանուն խաղաղության: Դաշնակցությունը ՙԲաքվի թուրքերին՚ ուղղված թռուցիկ է տարածում. ՙՄեր քաղաքն արյունալի, ամոթաբեր գործողությունների ասպարեզ էր դարձել: Չորս օր ականատես և ակամա մեղսակից էինք անմիտ, զզվելի եղբայրասպանության… Թե ո՞ւմ վրա է ընկնում այդ սարսափելի օրերի պատասխանատվությունը, մենք դեռ հետո կվերադառնանք դրան… Մենք այդ արյունին ծարավ չէինք… Մենք զզվանքով ենք հիշում դեռ նոր անցած օրերը և գործի կդնենք մեր ուժերը, որ նրանք այլևսչկրկնվեն: Նույն հաշտությանն ենք հրավիրում ձեզ, մահմեդականնե’ր, մի’ փնտրեք թշնամուն այնտեղ, ուր նա չկա՚:

Սակայն ազգամիջյան թշնամանքն այն աստիճան էր խորացել, որ անհնար էր հարատեւ հաշտեցում: Հայերը հատկապես տուժում են Նախիջևանի գավառում: Այստեղ ևս բախումները հրահրվում են Բաքվի օրինակով: 1905թ. մայիսի սկզբին գտնվում է մի թաթարի մարմին, որին, հետագայում պարզվում է, սպանել էին երկու այլ թաթարներ: Այս պանությունը դարձավ վաղուց սպասելի առիթ: Առաջինը կոտորածների զոհ է դառնում Բաբայանների ընտանիքը: Նախիջևան ժամանած Երևանի փոխնահանգապետ Տարանովսկին հայերին հանգստացնում է և խորհուրդ տալիս կրկին դուրս գալ շուկա, բացել խանութները:

Կարճ ժամանակ անց թաթարական զինված խմբերը հանկարծակի ներխուժում են շուկա, հրդեհում և թալանում հայերի խանութները: Երեք ժամ շարունակված արյունահեղությանը զոհ է գնում հինգ տասնյակ հայ, շատերը վիրավորվում են: Հարձակումը լավ նախապատրաստված էր, ըստ Վիլլարիի` ՙԳրոհողները բաժանվել էին չորս խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր հստակ պարտավորությունը. մի խումբը պետք է հարձակվեր և սպաներ հայերին, մյուսը` թալաներ և հրկիզեր խանութները, երրորդը` ավարը կրեր արդեն այդ նպատակով պատրաստ կառքերով, իսկ չորրորդը` գործ ունենար սպանված և վիրավոր թաթարների հետ: 195 հայկական խանութներից 180-ը թալանվում են՚:

Վարանդյանի տվյալներով` Նախիջևան քաղաքում եւ գավառում, ՙուր խաները տեր ու տիրական էին, ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը թուրք՚ էր, հայերը տալիս են ՙշուրջ 400 զոհ, սպանված ու վիրավոր, երեք օր իշխանությունների աչքի առաջ կատարվում էր խուժանային գինարբուքը` ջարդ, հրդեհ, կողոպուտ, կանանց բռնաբարում, եկեղեցիների սրբապղծում՚: Ըստ Վիլլարիի` ՙԳրոհի ենթարկված 47 գյուղերից 19-ն ավերվում են և զրկվում բնակիչներից, 10-ն ավերվում են մասնակի, սակայն բնակչությունը չի լքում, իսկ 18-ից գողացվում-տարվում է անասունը: Սպանվածների թիվը քաղաքում եւ գյուղերում հասնում է 239-ի՚:

Նախիջևանի արյունահեղությունից հետո հայերի և թաթարների հարաբերությունները լարվում են Երևանում, կատաղի կռիվներ են տեղի ունենում Արտաշատի (Ղամարլուի) և Աշտարակի շրջաններում: Նիկոլ Դումանը ՀՅԴ Բյուրոյին ուղղած նամակում հաղորդում է, որ ՙԵրևանի նահանգում սպանվել է մոտ 300 հայ, իսկ թուրքերը` շատ ավելի մեծ թվով՚:

Հայ-թաթարական բախումների ընթացքում հայերը ավելի շատ տուժում են Բաքվում և Նախիջևան ում, իսկ թաթարները` Շուշիում, Երևանում և Թիֆլիսում:

Վարանդյանի պնդումով` Երևանում ևս թաթարներն են նախահարձակ եղել, հայերը բախումների առաջին օրը տվել են մոտ երկու տասնյակ սպանված: ՙՀաջորդ օրը հայերը միահամուռ կրակ են բացում, թուրքերը փորձեցին զանգվածային գրոհ տալ հայկական թաղերի դեմ, բայց մեր կազմակերպված դիմադրությունն ի դերև հանեց նրանց ծրագրերը: Հետեւյալ օրը թուրքերն ունեցան հարյուրի չափ սպանված և բազմաթիվ վիրավորներ: Նույն օրը երեք ռումբ նետվեց մի թուրքի տան վրա, որը տվեց քսանի չափ զոհ՚:

1905թ. օգոստոսին բախումներ են տեղի ունենում Եվլախ-Շուշի ճանապարհի երկայնքով, հատկապես Աղդամում: Օգոստոսի 20-ին Շուշիում սպանվում է մի թաթար, իսկ 29-ին Շուշիի մոտ` երեք հայեր: Փոխհրաձգությունը շարունակվում է երեք օր, հայերը Շուշիի հայկական թաղամասում կրակի են մատնում թաթարների տները, նույնն անում են թաթարները հայերի տների հետ, որոնք թաթարական թաղամասում էին. շուրջ 400 տներ և խանութներ հրդեհվում են: Հայկական Ագուլեցոց եկեղեցին գրավվում և պղծվում է` վերածվելով թաթարների ռազմական հենակետի: ՙԹաթարները որոշեցին ավերել հայկական թաղամասը, սակայն հայերը պատասխանեցին հուժկու կրակով: Սեպտեմբերի 2-ին մահմեդական ղեկավարները սուրհանդակ են ուղարկում հայերի մոտ, և, վերջապես, ռուսական եկեղեցում տեղի է ունենում խաղաղության կոնֆերանս: Թաթարները և հայերը հրապարակավ գրկախառնվում են և երդվում պահել հավերժական բարեկամություն: Բանտարկյալները փոխանակվում են, սպանվածների և վիրավորների թիվը հասնում է մոտ 300-ի, երկու երրորդը թաթարներ էին, քանի որ հայերն ավելի լավ էին կրակում, ունեին ավելի լավ դիրքեր՚,- գրում է Վիլլարին:

Վարանդյանի տեղեկություններով` ՙԱնդրկովկասի որևէ գավառում հայ-թուրքական ընդհարումն այնքան կատաղի և արյունահեղ չեղավ, ինչպես Ղարաբաղում և նրա մայրաքաղաք Շուշիում՚: ՙՀրաձգությունը տևեց հինգ օր, հետեւանքը` 40 սպանված մեր կողմից, 68 վիրավոր: Թուրք սպանվածները հաշվվում էին շուրջ 500՚:

Շուշիի կռիվներից հետո 8000 թաթարներ և Զանգեզուրից 1200 քրդեր, ևս 500-ը` պարսկական սահմանից, հարձակվում են հայկական բնակավայրերի վրա: Սեպտեմբերի 6-ին նրանց հակահարված են հասցնում կազակները: Վերջիններիս մի մասը հայերին պաշտպանելու նպատակով մեկնել էր Մինքենդ: Թաթարները հավաստիացնում են, որ վտանգ չկա: Հենց նրանք հեռանում են, թաթարները հարձակվում են Մինքենդի հայերի վրա` սպանում 140 մարդու:

Մինքենդում կատարվածը, Վարանդյանի խոսքերով, զարհուրանքի և ցասումի ճիչ առաջ բերեց ողջ կովկասյան աշխարհում: Հայերն այդ գազանություններն անպատասխան չեն թողնում, ՙհրդեհի, ջարդի ու ավերածի են մատնում մի շարք թուրքական գյուղեր` Գյուլափլու, Ավդալ, Դիվանլար, Հազրաֆլու, Ղարադաղլու՚: Բաքվում հայ-թաթարական զինված բախումներ են տեղի ունենում օգոստոսին, որի ընթացքում սպանվում են ՙ400 հոգի, 270-ը` թուրք, 130-ը` հայ ու այլազգի, հրդեհվեցին Բալախանիի հանքերը, կրակի ճարակ դարձան հայերի նավթահորերը՚:

Հոկտեմբերի երկրորդ կեսին բռնկված հայ-թաթարական նոր լարվածությունը ցարական զորքերի միջամտության շնորհիվ կանխվում է, հայերը խուսափում են արյունահեղությունից: Թաթարական ամբոխը շրջափակում է 200 հոգանոց հայկական շենքը: Զինվորները վերջին պահին հայերին փրկում են վերահաս ջարդից` նրանց տեղափոխելով Սալյանի գնդի զորանոց:

Ելիզավետպոլում հայ-թաթարական բախումները սկսվում են նոյեմբերի կեսերին. առաջինը սպանվում են երկու հայեր: Բախումները շարունակվում են հինգ օր, դաշնակցական ջոկատները հաջողությամբ կարողանում են դիմադրել դեպի հայկական թաղամաս շարժվող թաթարական զինված խմբերին: Հաստատվում է զինադադար, կողմերը փոխանակում են սպանվածներին և պատանդներին, քաղաքը գետով բաժանվում է երկու մասի` թաթարական և հայկական:

Նահանգի Գետաբեկի հարևան նությամբ գտնվող հայկական գյուղերում թաթարների հարձակման հետևանքով սպանվում և վիրավորվում են տասնյակ հայեր, այդ թվում` երեխաներ ու կանայք: Ի պատասխան, հայկական խմբերը 1906 թ. հունվարին ավերում և հրդեհում են Սյոգյութլու թաթարական գյուղը, որտեղ սպանվում է շուրջ հարյուր մարդ: ՙՀայ ինքնապաշտպանական խմբերի ձեռքով հիմնահատակ ավերվեցին նաև հետևյալ ավազակաբույները` Մոլլա Ջալլու, Դոզիլար, Սարիսու, Թոդան, Հաջի Մագադլու, Բալուլաղ, Ալի Ուշաղի, Բայրամլու, Էնդիշա: Հայ կամավորական վաշտերի այդ անվերջ ու հաղթական կռիվներն անհունապես բարձրացրին ճնշված, ահաբեկված ժողովրդի տրամադրությունը՚:

Թիֆլիսում, որտեղ հայերը թաթարների համեմատ բացարձակ մեծամասնություն էին, բախումներ տեղի են ունենում նոյեմբերի երրորդ տասնօրյակում: Դրանք հնարավոր է լինում շուտ ՙհանգցնել՚, սպանվում և վիրավորվում է երկու տասնյակ մարդ: Վարանդյանը, սակայն, գրում է հայերի կողմից 8 սպանվածի և 60 վիրավորի, իսկ ադրբեջանցիներից` շուրջ 500 սպանվածի ու վիրավորի մասին:

Հայ-թաթարական առաջին կոտորածների ընթացքում սպանվածների ընդհանուր թվի հստակ տեղեկություններ չկան: Թադեուշ Սվյատոխովսկին նշում է 3-ից մինչև10 հազար թիվը: Ֆիլիպ Մախարաձեի տվյալներով` 1905թ. փետրվարին Բաքվում սպանվել է ավելի քան հազար մարդ, մեծամասնությունը` հայեր: Իսկ 1905-1907թթ. հայ-թաթարական բախումները, ըստ Մախարաձեի, խլել են ավելի քան 10 հազար կյանք: Դավիթ Անանունի հաշվարկներով` առնվազն 1500 հայեր և 1600 թաթարներ են սպանվել: Ակնունին գրում է, որ թալանվել ու ավերվել են 128 հայկական և 158 թաթարական գյուղեր:

Անգլիական The Contemporary Review պարբերականը 1906թ. հունվարի համարում ուսումնասիրություն է տպագրել հայ-թաթարական կռիվների մասին: ՙԻնչպե՞ս սերունդներով կողք կողքի, եթե ոչ բարեկամաբար, գեթ խաղաղությամբ ապրող երկու ժողովուրդները մարդակոտոր պատերազմի մեջ ընկան: Այդ հարցի պատասխանը պարզ չէ, բայց գլխավոր պատճառները ցարդ հաստատված են աներկբայորեն: Նախ և առաջ պետք է հասկանալ, որ Անդրկովկասի թաթարն ի ծնե գող ու ավազակ է: Ռուսական երեք քառորդ դարի կառավարությունը չի կարողացել մարել նրա գիշատիչ բնազդները, և միայն աքսորի, բանտարկության կամ կազակ զինվորների վախն է, որ նրան պահել է չափ ու սահմանի մեջ՚:

Հեղինակը չի անտեսում քրիստոնյա-մահմեդական գործոնը, սակայն չի ընդունում այդ շրջանի հայ քաղաքական մտքի տեսակետը, որ հայ-թաթարական բախումների պատճառը համաիսլամականությունն է: Նա բերում է շիաների ու սուննիների դառը թշնամությունը և այն իրողությունը, որ սուննի մահմեդականնները տեղ-տեղ չմասնակցեցին հակահայ կռվին: ՙԹաթարների և հայերի միջև հարաճուն տնտեսական մրցակցություն կա, կռիվ, որում թաթարի վերջնական պարտությունը ստույգ է: Ռուսական տիրապետությունից առաջ մուսուլմանը հային իբրև ստրուկ էր դիտում, ստոր արարած, բայց երբ ռուսները քաղաքակիրթ կառավարության պես բան հաստատեցին և  հայերին պատեհություն տվեցին զարգացնելու իրենց բնական ձիրքը, թաթարների գերիշխանությունը սկսեց անհետանալ: Հայերը գնալով հաստատվեցին, և նրանց հարստությունը գրգռեց մուսուլմանների նախանձը, որոնք դառնապես ազդված են այն իրողությունից, որ իրենց նախկին ծառաներն աստիճանաբար իրենց տերը կդառնան՚:

Հեղինակը հայերի հասցեին ևս դառը խոսքեր է ասում. ՙԸնդհանուր առմամբ, հայը հաճելի անձ չէ: Մի քանի շաբաթ առաջ, երբ Բաքվում էի, ես զարմացա այն միաձայնության վրա, որով բոլոր օտարականներն արտահայտեցին հայերի մասին իրենց զզվանքը՚:

Հայ-թաթարական բախումների պարարտ հող էր նախապատրաստվել, և մնում էր առիթը, որը եղավ ռուսների` հայերի հանդեպ քաղաքականության փոփոխության պատճառով: Դաշնակցության գործունեությունը ռուսների համար կրկնակի անհաճո եղավ, մասամբ որովհետև Թուրքիայի հետ դիվանագիտական դժվարությունների առիթ էր տալիս, որից Ռուսաստանն ուզում էր խուսափել: ՙՍխալ պիտի լինի ենթադրել, թե հայերն ամեն տեղ զոհեր եղան, և վրեժ չեն լուծել իրենց թշնամիներից… Եթե կառավարությունը քաշվեր և թույլ տար երկու ժողովուրդներին շարունակել իրենց կռիվը մինչև դառը վախճան, հայերը, թեև թվով նվազ են, երկուսի դեմ մեկը, մեկուկես միլիոն հայ` երեք միլիոն թաթարի դեմ, վերջիվերջո հաղթական պետք է լինեն շնորհիվ իրենց գերազանց կրթության, ուղեղի ուժի և բարոյական նկարագրի: Վերջին շաբաթների ընթացքում նրանք շատ անգամներ հարձակման անցան թաթարների դեմ և ցույց տվեցին վրեժխնդրության ոգի, որը թեև ցավալի, հազիվ թե զարմանալի է՚:

Рубрика: Ռուսերեն

Оскар «Джокер»

О́скар, — американская кинопремия, созданная в 1929 году и традиционно вручаемая деятелям киноискусства за их вклад в создание кинофильмов. Церемония награждения проводится ежегодно в Лос-Анджелесе, в театре «Долби», и транслируется в прямом эфире в десятках стран мира.

Награда, задуманная главой американской киностудии «Metro-Goldwyn-Mayer» Луисом Бартом Майером в 1929 году для поощрения деятелей кино, внёсших значительный вклад в кинематограф США и его развитие, является одной из старейших регулярных и ныне действующих кино премий в мире.

Правила её вручения и принципы голосования неоднократно изменялись. Регламент выбора победителей не раз подвергался критике, а члены Академии обвинялись в коррупции — невзирая на это, «Оскар» остаётся самой значительной и престижной кинопремией на планете.

Один из таких кино поливших Оскара является фильм «Джокер» получивший её за лучшую мужскую роль и саундтрек в 2020 году. То кто играл сом ого джокера был Хоакин Феникс. Режиссёр джокера является Тодд Филлипс а бюджет фильма составляет 55 000 000 долларов. Сборы во всем мире составил 1 074 251 311 долларов.

Рубрика: Ռուսերեն

Задание 1. Язык и мы


Задание 1. Язык и мы

Найдите ответы на вопросы:

  • Сколько языков насчитывается в мире?

Некоторые считают, что в мире около 3000 языков, другие – что более 6000.

  • Для чего нужны иностранные языки?

По моему, иностранные языки в первую очередь нужны для знакомства с новой страной, культурой. Ну и конечно для знакомства с людьми.

  • Что дает вам знание русского языка?

С помощью русского языка, у меня получается читать русскую литературу и общаться с людьми, которые не знают мой язык.

  • Какой язык сегодня, по-вашему мнению, является важным и главным языком в мире?

Я думаю, что самый важный язык в мире, это английский. Этот язык используется больше других и на нем легко говорить.

  • Какова сегодня роль русского языка?

Русский язык очень глубокий и сложный язык. Во многих странах он является важнейшим языком и используется по многочисленным причинам. На русском языке написаны красивые стихи, рассказы, книги которые читаются по всему миру.

  • Какими словами вы можете описать русский язык?

По моему, русский очень красивый, особенный и сложный язык.

Чтение истории о ,,Вавилонской башне»

После окончания Всемирного потопа люди снова начали плодиться, размножаться и наполнять землю. Все они говорили на одном языке и хорошо понимали друг друга. И вот они решили построить башню, которая должна была возвыситься до неба. Для чего? Чтобы стать равными с Богом и при этом оставаться вместе. Этот символ божественной силы человека, как люди думали, должен был быть построен в долине Страны Шинар. Бог решил наказать их за высокомерие, повлияв на способность людей понимать друг друга. Поэтому он создал путаницу, внезапно разделив человечество на семьдесят разных народов и племен, каждый из которых имел свой собственный язык (отсюда и название Вавилон, что схоже со словом «путаница»). Когда это произошло, от строительства Башни пришлось отказаться. Народы стали отделяться друг от друга, расходились в разных направлениях и так поселились по всем краям света.

Вопросы:

  • В какой книге говорится о ,,Вавилонской башне»?

О «Вавилонской башне» говорится в Библии.

  • Что стало причиной разрушения ,,Вавилонской башни»?

Разрушение случилось из за недопонимания между людьми. Они потеряли ту нить, которая их всех воссоединяла. Они потеряли язык.

  • Какой язык, по-вашему мнению, способен воссоединить людей?

Людей способен воссоединить не только тот язык, который нужно учить. Их сможет воссоединить понимание. Это самый лучший язык.

Сочинение или видеообращение на тему : ,, Язык добра способен воссоединить всех».

У людей часто бывают конфликты, недопонимания. Они происходят из за того, что многие не владеют одинаковым языком. Это язык добра. Если попытаться быть добрым к тем, кого ты видишь, всё может измениться. Добро воссоединит всё человечество и решит все проблемы, которые есть у человечества. Не важно сколько языков ты знаешь, важно, если ты знаешь язык добра.

Рубрика: Ռուսերեն

Армянские народные танцы

Армянские народные танцы известы во всем мире. Армянский тараз делает танцы более красивее. В нашей школе мы учимся Армянские народные танцы. Я думаю, что это очень хорошо, потому что мы так знаем наши танцы, нашу культуру. И ешё это нам нужен, потому что Армянские народные танцы танцуют во время многих праздников. Думаю хорошо, что мы учимся эти танцы, наши народные танцы.

Рубрика: Ֆիզիկա

Թեմա՝ Նյութի կառուցվածքը

  • 35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը: 
  • 36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:

Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

Կատարվում է ջերմության փոխանակում:

Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:

Ինչ է ջերմային շարժումը:

Մարմնի մասնիկների ՝ ատոմների և մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում:

Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ:

Երբ մոլեկուլների  ջերմային շարժման արագությունները հարյուրավոր մ/վ կարգի մեծություններ են:

Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:   

Կարծում եմ, ինչ-որ չափով հնարավոր է գնահատել, սակայն ճշգրիտ, հիմնականում ոչ:

Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:

Մարմնի ջերմաստիճանը չափող սարքը ջերմաչափն է:

Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:  

Ինձ հայտնի է գազային ջերմաչափը:

Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք: 

Ինձ հայտնի են Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակները:

Ինչ կապ կա  Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:

Որպես Ֆարենհայտի սանդղակի մեկ աստիճան (1 ºF) ընտրված է նշված ջերմաստիճանային  տիրույթի 1/180 մասը: Այսպիսով, Ցելսիուսի  սանդղակի 100 C – ին համապատասխանում է  180 ºF, այսինքն՝ 1 ºF = 100/180 ºC = 5/9 ºC. 1 ºC = 9/5 ºF

Գրեք բնության մեջ և տեխնիկայում հանդիպող ջերմաստիճանների մասին: Օրինակ՝ Արեգակի մակերևույթի ջերմաստիճան, Երկրագնդի վրա ամենացածր  ջերմաստիճան.. և այլն: Ինչպես նաև կաթնասունների և թռչունների մարմինների ջերմաստիճանը:  Պատրաստեք գեղեցիկ ուսումնական նյութ և ներկայացրեք այն: Կարող եք օգտվել նաև դասագրքի ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛  թեմայից՝ էջ 113:

Рубрика: Ֆիզիկա

Հավասարաչափ արագացող շարժում արագացում հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը

1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

Աճող արագությամբ հավասարաչափ փոփոխական շարժումներ, որոնց անվանում են հավասարաչափ արագացող:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

2.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում;

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում 

3.Ինչ է ցույց տալիս արագացումը:Որն է արագացման միավորը,ևինչպես է այն սահմանվում:Գրել բանաձևը:Արագացումն ընդունված է նշանակել a տառով: Եթե հավասարաչափ փոփոխական շարժում կատարող մարմնի արագությունը ժամանակամիջոցում փոխվել է Δv -ով, ապա համաձայն սահմանման՝ մարմնի արագացումը կլինի a=Δvt Δv=v2−v1`ցանկացած ֆիզիկական մեծության համար վերջնական և սկզբնական արժեքների տարբերությունը կան փոփոխությունն ընդունված է նշանակել Δ-ով:

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

Եթե այս բանաձևի մեջ տեղադրենք  t=1 վ, ապա կստանանք, որ արագացման մեծությունը հավասար է արագության փոփոխությանը a= Δv, այսինքն`արագացումը իրոք ցույց է տալիս արագության կրած փոփոխությունը միավոր ժամանակում:

5.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհիբանաձևերը

Հավասարաչափ արագացող շարժման և ճանապարհի արագությունը հավասար կլինի V=a*t: