Рубрика: Հայրենագիտություն

Հայերենագիտություն

Կարս

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով` այստեղ բերդ է գոյություն ունեցել դեռ ուրարտական ժամանակներում: Սակայն որպես քաղաք Կարսը նշվում է 10-րդ դարում, երբ այնտեղ է տեղափոխվում հայոց արքա Աբաս Ա-ի արքունիքը/Թագավորի ընտանիքը:/։ Կարսը գտնվում է Այրարատ նահանգի Վանանդ գավառում, Կարս գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա։  Արշակունիների թագավորության շրջանում  Կարսը փոքրիկ բերդաքաղաք էր, Վանանդեցի իշխանական տոհմի նստավայրը։ Բագրատունյաց թագավորության  ժամանակաշրջանում Կարսը վերելք է ապրում, և աղբյուրներում նախկին աննշան բերդը հիշատակվում է որպես քաղաք։ Բագրատունի առաջին արքաները, որոնք շարունակ պայքարի մեջ էին արաբական տիրապետության դեմ, հաճախ էին փոխում երկրի մայրաքաղաքները։  Հետևյալ Բագրատունի արքաների օրոք՝ Աշոտ Ա , Սմբատ Ա, Աշոտ Բ Երկաթ   Հայաստանի մայրաքաղաքներ էին Բագարանը, ապա Շիրակավան։ Սակայն շարունակական պատերազմների պայմաններում սրանք չարդարացրին մայրաքաղաքի դերը, քանզի գտնվում էին  թշնամի արաբական ամիրայությունների-/ Արաբական իշխանության կողմից նշանակված կուսակալ կամ կառավարիչ որևէ նահանգի, երբեմն նույնիսկ անկախ իշխան/մերձակայքում։ Ճիշտ է, Աշոտ Բ Երկաթը վերջնականապես կարողացավ ազատվել արաբների իշխանությունից, սակայն նրա եղբայրը և հաջորդը՝ Աբաս Բագրատունի արքան , գահ բարձրանալով, իր պետության մայրաքաղաքը տեղափոխեց Կարս, որը հեռու էր արաբական ամիրայությունների սահմաններից և ավելի պաշտպանված քաղաք էր։ Հայոց թագավոր Աբաս Բագրատունին կառուցում է մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին, որն այժմ գործող մզկիթ է։ Մզկիթի վերածվելուց հետո եկեղեցու ճարտարապետական կառուցվածքը չի փոխվել։ Բացի եկեղեցու կառուցումից, հայոց արքան ամրացնում է Կարսի բերդը, որ ժամանակին Առաջավոր Ասիայի ամենաամուր ամրոցներից էր։

Աբաս Բագրատունու հաջորդը՝ Աշոտ Գ Ողորմած արքան , նոր մայրաքաղաք հաստատեց՝ Անին (961թ.)։

Հաղարծին

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն

Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է  XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

 

Սևանա լիճ

Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։Երկարությունը 70 կմ է, իսկ առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Սևանա լիճը ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։   Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է ՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ՝ ԱրգիճիՄասրիկԳավառագետԿարճաղբյուրՎարդենիսՁկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են ԱրեգունուՍևանիՎարդենիսիԳեղամա լեռները։ Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Քրիստոնեության ընդունման առաջին իսկ դարում Սևանա կղզում կառուցվում է առաջին քրիստոնեական կառույցը՝ Սևանավանքը։ Այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305 թվականին։Սևանա լիճը միակն է Հայաստանի Հանրապետությունում, որ ունի լողափնյա հանգստավայրեր։ Դրանք հանրահայտ են ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամաող զբոսաշրջիկների համար։

Գիլիի լիճը
gili4gili1

Գիլի լիճը ջրաճահճային լիճ է, որը  գտնվում է  Սևանա լճի հարավ-արևելյան մասում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի մոտ։ Սնվել է Մասրիկ գետով և սարերից եկող աղբյուրներով։ Ունեցել է թռչունների և ձկների եզակի կենսաբազմազանություն։ Ավազանի ճահճային մասում բնադրող թռչուններից են եղել ձկնկուլըքաջահավըմոխրագույն սագն ու բադըկռունկըտուրգանըտարգալակտուցըմոխրաայտ սուզակը։ Համաշխարհային չուի ճանապարհին եղել է բազմաթիվ թռչունների հանգստավայր, նաև որոշ տեսակների համար բերանպաստ եղանակային պայմաններում ձմեռելու վայր։ Սևանի ձկների համար այն եղել է ձվադրավայր։

 

Աժահակ լեռը

աժդահակ

Աժդահակը, հայ և իրանական առասպելաբանության մեջ չար վիշապ է՝ Աժի Դահական անունով։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայե-տաոնան: Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն։  Աժդահակ լեռը Հայաստանի երրորդ գագաթն է, որն ունի  3597մ բարձրություն: Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։ Տարվա մեծ մասը Աժդահակ լեռը ծածկված է ձյունով։  Լեռան գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի խառնարանում գտնվող լիճը և շրջակա լեռնաշխարհը:

Ձկնկուլ

Cormorant_(Phalacrocorax_carbo)_(17)

Հայաստանի Հանրապետությունում համարվում է որպես ձմեռող տեսակ (նախկինում՝ բնակվող, չվող)։ Թվաքանակը փոքր է։ Մինչ Սևանա լճի մակարդակի նվազելը նրանք բնադրվում էին Գիլլիի եղեգնուտներում, մեծ ձկնկուլների հետ։ Ձվադրում է ապրիլմայիս ամիսներին, դնում է 5–6 երկնագույն ձվեր։ Սնվում է մանր ձկներով։ Գրանցված է կարմիր գրքում։ Միսը որպես սնունդ պիտանի չէ։ Աչքի են ընկնում միջին երկարության, կեռ ծայրով, ատամնանման եզրեր ունեցող կտուցով, երկար վզով։ Մարմնի երկարությունը՝ 80-100 սմ է, թևերի բացվածքը՝ 130-160 սմ, կենդանի զանգվածը՝ 1,8-3 կգ։ Գլուխը հիմնականում սպիտակ է, ազդրերին կան սպիտակ, ցայտուն ձվաձև բծեր։ Մարմնի փետրածածկը սև է, մեջքը՝ կանաչ մետաղ, փայլով։ Աշնանը կանաչ փայլը, գլխի, ազդրերի սպիտակ բծերը բացակայում են։ 

Կաղնի

Image_1219

Կաղնին հաճարազգիների ընտանիքի մշտադալար առանձին ցեղ է: Աճում է կաղնու 500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ: ՀՀ-ում (Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում) տարածված է կաղնու 6 տեսակ՝ արևելյան կամ խոշորառէջ, արաքսյան, վրացական, ծակոտիավոր և այլն: Միատուն ծառ է, որի բարձրությունը՝ 40–50 մ: Առաջին 80 տարում կաղնին աճում է դեպի վեր` հասնելով մինչև 50 մ բարձրության, իսկ հետո ողջ կյանքի ընթացքում շարունակում է աճել լայնքով (հաստությամբ): Կաղնին ապրում է 500–600 (երբեմն՝ մինչև 1000 և ավելի) տարի: Կաղնին լուսասեր է, որոշ տեսակներ երաշտակայուն են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ` քիչ պահանջկոտ: Կաղնու անտառներն ունեն հողապաշտպան, ջրհավաք և ջրակարգավորիչ նշանակություն: Բնափայտն ամուր է, դիմացկուն, նախշավոր, կիրառվում է նավաշինության, կահույքի և մանրատախտակի արտադրության, ատաղձագործության, տակառների պատրաստման և այլ բնագավառներում, խցանակաղնու կեղևից պատրաստում են խցան:

Առցանց աշխատանք հայրենագիտությունից

Հայ գրող Վախթանգ Անանյանը ծնվել է 1905 թվականին Դիլիջանում։

Նրա  պատմվածքները հարուստ են Հայաստանի բնաշխարհով, տեսարժան վայրերով,  տարածաշրջանում  տարածված բուսատեսակներով և կենդանական աշխարհով:

Ծանոթանալով Վախթանգ Անանյանի պատմվածքներին ես հանդիպեցի տեղանունների, գետերի, լճերի, ծառատեսակների և կենդանական աշխարհի:

Պատմվածքներում նկարագրված են՝ Աժդահակ լեռը, Սևանա լիճը, Գիլիի լիճը, Հրազազդան գետը,  կենդանիներից՝ շունը, ձկնկուլը, արջը, բադերը, իսկ ծառատեսակներից՝ կաղնիները:

Նրանցից մի քանիսի մասին ես ուզում եմ պատմել․