Рубрика: Իրավունք

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը (Հին հունարեն՝ ժողովրդի իշխանություն,  ժողովուրդ և իշխանություն), քաղաքական ռեժիմ, է որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն։Ժողովրդի կառավարման հետ փոխկապակց ված են մի շարք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝  օրինականություն, քաղաքական և սոցիալական հավասարություն, ազատություն, ինքնորոշման իրավունք, մարդու հիմնա րար իրավունքներ և այլն։ Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հան դիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հա ջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համա կարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։ Ժողովրդի կառավարման հետ փոխկապակցված են մի շարք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ օրինականություն, քաղաքական և սոցիալական հավասարություն, ազատու թյուն,  ինքնորոշման իրավունք, մարդու հիմնարար իրավունքներ և այլն։ Ժողովրդավարությունն իրենից ոչ միայն ժողովրդական կառավարում է ներկայացնում, այլ նաև մարդու իրավու նքների համակարգ։ Այդ իրավունքների խախտումը կասկածի տակ է դնում կառավարման ժողովրդավարությունը։ Ժողովրդա վարությունը պահանջում է կայուն պետության առկա յություն որպես լեգիտիմ ուժի օգտագործման միակ աղբյուր։

Рубрика: Իրավունք

Ֆեմինիզմ

Պետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված մարմինների և պաշտոնատար անձանց, իրավական, կազմակերպական և այլ մեխանիզմների միջոցով կանանց և տղամարդկանց համար երաշխավորում և ստեղծում է պետության կառավարմանը մասնակցելու համար հավասար հնարավորություններ: Գենդերային հավասարությունը` կանանց և տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ և դրա իրականացման համար հավասար հնարավորություններ են, որոնք հնարավորություն են ընձեռում անձանց, անկախ սեռից, ազատորեն օգտագործելու իրենց ունակությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար։

Ֆեմինիզմը, հասարակության բոլոր ոլորտներում կանանց իրավունքների շարժումը պարզաբանող տերմին է, որի նպատակն է վերացնել կանանց խտրականությունը: Այդ շարժումն առաջացել է դասական լիբերալիզմի ալիքի հետ, 18-րդ դարում, բայց ակտիվացել է 1960-ական թվականների վերջից։ Ֆեմինիստ են անվանում նրանց, ովքեր տեսական հիմնավորումների հիման վրա գիտակցում են կանանց` ենթակա լինելու կարգավիճակը, նրանց սոցիալական կարգավիճակը, որը հավասար չէ տղամարդկանց կարգավիճակին, և պաշտպանում են կանանց ազատման գաղափարը։  Կախված ժամանակաշրջանից, երկրից, սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակից՝ տարբեր ձևեր է ստացել։ Ֆեմինիզմը իր տարբեր դրսևորումներով ելնում է ընդհանուր հավատից, որ մարդիկ` մասնավորապես կանայք և տղամարդիկ ունեն հավասար հնարավորություններ և փորձում է տարբեր ոլորտներում վերականգնել այդ հավասարությունը, որը շատ անգամ պատմական ընթացքում նվազել է:

Рубрика: Իրավունք

Սահմանադրություն

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։ Սահմանադրությունն այնպիսի նորմատիվ ակտ է, որը պետության իրավունքի ողջ համակարգի նորմերի նկատմամբ ունի բարձրագույն իրավաբանական ուժ և կոչված է կարգավորելու մարդու և հասարակության, ինչպես նաև մարդու և պետության միջև հարաբերությունները, նաև հենց իր՝ պետության կազմակերպման հիմունքները։ Այսինքն, այն հանդիսանում է օրենսդրական համակարգի հիմքը։ Սահմանադրության նորմերը պարտադիր են բոլորի համար։ 

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունք ների եւ ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտակա նություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Պետությունը խթանում է մշակույթի, կրթության եւ գիտության զարգացումը:

Рубрика: Իրավունք

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը արդի գիտության առավել ուսումնասիրվող բնագավառներից է: Ամերիկացի քաղաքագետ Սամուել Հանթինգտոնի բնորոշմամբ՝ աշխարհի բնակչության 19 %-ն են միայն ժողովրդավարական, սակայն որպես իդեալական կառավարման ձև գրեթե բոլոր երկրներն են ձգտում դրան:

  • Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
  • Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը:
  • Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում:

«Ժողովրդավարություն» եզրույթը առաջացել է Հին Հունաստանում, մասնավորապես` Աթենքի քաղաք-պետությունում մ․թ․ա 5-րդ դարում։ Ժողովրդավարությունը նշանակել է ժողովրդի իշխանություն, թեև սկզբնական շրջանում հույները օգտագործում էին այս եզրույթը աղքատների կամ զանգվածների իշխանությունը բնորոշելու համար։ Ներկայումս առավել տարածված է սահմանել ժողովրդավարությունը որպես վարչակարգի տեսակ, որը  ժողովրդի մեծամասնության իշխանությունն է` պաշտպանելով փոքրամասնության իրավունքները։Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։ Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Իր ութերորդ «Պետություն» գրքում նա պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը։ Նմանատիպ կարծիքի էր նաև Արիստոտելը՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնություն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է՝ որոնք ցանկանում էին բավարարել իրենց անձնական շահերը։ Նա նշում էր, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության, քաղաքականության կատարյալ ձևի խեղաթյուրմանը։ Միջնադարյան Եվրոպայում ժողովրդավարական կառավարման հիմքում ընկած է եղել կրոնի գործոնը, մեծ նշանակություն է ունեցել նաև փորձի փոխանակումը, երբ միապետը փորձում էր արժանանալ տարբեր խավերի կողմից իր հանձնարարականների հավանությանը։

Սեպտեմբերի 15-ը ՄԱԿ-ը հռչակել է ժողովրդավարության միջազգային օր։ Այն սահմանվել է 2007 թվականի աշնանը ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձեւով։Բանաձեւն ամրա գրում է, որ ժողովրդավարությունը համընդհանուր արժեք է, հիմնված ժողովրդի ազատ կամ արտահայտության վրա՝ սահմանելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային համակարգերը եւ լիարժեք մասնակցությամբ լուծելու կյանքի բոլոր ասպեկտներին վերաբերող հար ցերը։

Рубрика: Իրավունք

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպություն, միջկառավարական կազմակերպություն, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում: Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով: Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով։ Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է: 1945 թվականի ապրիլի 25-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպեցին Սան Ֆրանցիսկոյում՝ համաժողով անցկացնելու և ՄԱԿ-ի կանոնադրությունը կազմելու նպատակով, որն ընդունվեց 1945 թվականի հունիսի 25-ին Սան Ֆրանցիսկոյի Օպերայի տանը և ստորագրվեց 1945 թվականի հունիսի 26-ին Պատերազմի վետերանների հուշահամալիրում գտնվող Հերբսթ թատրոնում Աշխարհում խաղաղություն պահպանելու ՄԱԿ-ի առաքելությունը շատ դժվար էր առաջին տասնամյակներում՝ Սառը պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների ու Խորհրդային միության և դրանց համապատասխան դաշնակիցների հարաբերությունների պատճառով: Դրա առաքելությունները բաղկացած էին անզեն ռազմական դիտորդներից և մասնակի զինված ուժերից, որոնք հիմնականում դիտարկում, զեկուցում և կողմերի միջև վստահություն էին կառուցում: Կազմակերպության անդամակցությունը մեծացավ 1960-ական թվականներին սկսված ապագաղութացման հետևանքով: Այդ ժամանակներից սկսած՝ 80 նախկին գաղութներ ազատություն ստացան՝ ներառյալ 11 խնամակալ տարածքներ, որոնք մոնիտորինգի էին ենթարկվում Խնամակալության խորհրդի կողմից: Մինչև 1970-ական թվականները տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի համար նախատեսված բյուջեն գերազանցում էր խաղաղության պահպանության ծախսերը: Սառը պատերազմի ավարտից հետո ՄԱԿ-ը փոփոխություն կատարեց և ընդլայնեց գործողությունների իր շրջանակը՝ ստանձնելով մի շարք բարդ առաջադրանքներ

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը: ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: Հասարակական կազմակերպությունները Սոցիալ-տնտեսական խորհրդի և այլ գործակալությունների կողմից կարող են խորհրդակցական կարգավիճակ ստանալ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գործերին:

Կազմակերպությունը, դրա պաշտոնյաններն ու գործակալությունները ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ:

ՄԱԿ-ի արդյունավետության վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում: Որոշ մեկնաբանողներ կարծում են, որ կազմակերպությունը կարևոր ուժ է խաղաղության և մարդկային զարգացման համար, մինչդեռ մյուսներն այն համարում են ոչ արդյունավետ, կոռումպացված կամ կողմնակալ:

Рубрика: Իրավունք

ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Մենք աշխատում ենք ավելի քան 190 երկրներում և տարածքներում մեկ նպատակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները:

ՅՈՒՆԻՍԵՖի համար երեխայի իրավունքների ապահովումը մարդկության զարգացման համար հիմնաքարային դեր ունի: Մեր ողջ գործունեության ընթացքում մենք առաջնորդվում ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով: Ի դեպ, այս տարի ՅՈՒՆԻՍԵՖը նշում է Կոնվենցիայի 30-ամյակը:

ՅՈՒՆԻՍԵՖը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Կոնվենցիայի 30-ամյակը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖի գործունեության 25-ամյակը կարևոր առիթ են տոնելու երեխայի իրավունքների ապահովման ուղղությամբ մի շարք կարևոր ձեռքբերումներ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖի գործունեությունը նպաստել է, որպեսզի՝

  • Կիսով չափ կրճատվի մանկական մահացությունը՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում,
  • Պատվաստումների միջոցով երեխաները պաշտպանվեն կանխարգելելի հիվանդություններից (տոկոսային ծածկույթը՝ 90%),
  • Վերացվի կարմրուկը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը և երկրին շնորհվի պոլիոմիելիտից զերծ երկրի կարգավիճակ,
  • Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվի օրգանիզմում յոդի անբավարարությունը,
  • Ընդլայնվի նախադպրոցական կրթության հասանելիությունը,
  • Զարգանա ներառական կրթության համակարգը հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար,
  • Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ընդգրկվեն կրթության ազգային ռազմավարության մեջ,
  • Ձևավորվի խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար,
  • 75 տոկոսով կրճատվի շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը:

2016-2020թթընթացքում ՅՈՒՆԻՍԵՖը ջանք չի խնայելուորպեսզի՝

  • Որակյալ և ներառական առողջապահական և սնուցման ծառայությունները հասանելի դառնան 0-6 տարեկան կարիքավոր աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար,
  • Հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից,
  • Կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգի մեջ,
  • Յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա,
  • Դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ,
  • Դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը,
  • Երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ:

Այս օրակարգը կազմված է՝ ի կատարումն Հայաստանի զարգացման 2014-2025թթ. զարգացման ռազմավարության, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, երեխայի իրավունքների պաշտպանության, կրթության և աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող մի շարք այլ ազգային ծրագրերի և ռազմավարությունների։