Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

ԽՍՀՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Խորհրդային Միություն, ԽՍՀՄ (այլ անվանումներ Սովետական ՄիությունՍՍՀՄՍովետ և այլն,

նախկին սոցիալիստական պետություն Եվրասիայում, կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին, փլուզվել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Համարվել է փաստացի ինքնիշխան խորհրդային պետությունների միություն։ Մայրաքաղաքը եղել է Մոսկվան։

ԽՍՀՄ կազմավորման հռչակագրի մեջ նշվում է, որ միությունը կառուցված է ազգերի ինքնորոշման սկզբունքով։ Շեշտվում էր նաև, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իրավունք դուրս գալու ԽՍՀՄ-ի կազմից։ Իրականում որոշումները կայացնում էին իշխանության կենտրոնական մարմինները։

Վերակառուցում 1985–1991

1985 թվականի մարտին, Կոնստանտին Չերնենկոյի մահվանից հետո, երկրի իշխանության գլուխ կանգնեց Միխայիլ Գորբաչովը: 1985–1986 թվականներին Գորբաչովի ու կառավարությունում նրա համախոհների կողմից իրականացվեց սոցիալ-տնտեսական զարգացման արագացման քաղաքականություն, որը հանգում էր գոյություն ունեցող սոցիալիստական համակարգի առանձին վերցրած թերությունների խոստովանությանը և դրանք փորձելով վերացնել որոշ վարչական բնույթի խոշոր գործընթացներով (անաշխատ եկամուտների դեմ պայքար, հակաալկոհոլային արշավ և այլն):

1987 թվականի հունվարին տեղի ունեցած լիակազմ ժողովից հետո, երկրի ղեկավարության կողմից սկսվեցին առավել արմատական բարեփոխումներ: Փաստացի, նոր պետական գաղափարախոսություն հայտարարվեց վերակառուցումը` տնտեսական և քաղաքական բարենորոգումների միագումարը, որի արդյունքում երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքը կտրականապես դարձավ անկայուն, քայքայվեց խորհրդային կարգը, անցում կատարվեց կապիտալիզմի, որն էլ հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը:

1989 թվականի երկրորդ կեսին, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարից հետո, վերակառուցման շրջանակներում կտրուկ սրվեց քաղաքական ուժերի դիմակայությունը: Նրանց մի մասը ելույթներ էր ունենում սոցիալիստական զարգացման ուղին բռնելու համար, իսկ մյուս մասը երկրի ապագան տեսնում էր կապիտալիզմի սկզբունքներով կյանքը կարգավորելու մեջ: Տարբեր կարծիքներ կային նաև ԽՍՀՄ-ի ապագա դիմագծի, միութենական և հանրապետական, ինչպես նաև պետական իշխանության և կառավարության փոխհարաբերությունների վերաբերյալ:

ԽՍՀՄ-ի փլուզում 1990–1991

Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող վերակառուցման քաղաքականությունը բերեց քաղաքական և տնտեսական ոլորտներում երկրի կառավարումը կորցնելուն, ներքաղաքական դրության կտրուկ սրմանը, մի շարք ազգամիջյան բախումների, Վարշավյան դաշինքի և Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ, СЭВ) փլուզման, խորհրդային հանրապետությունների անկախության ձգտումների, Բելովեժյան համաձայնագրի ստորագրման` Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու վերաբերյալ և վերջնական արդյունքում` ԽՍՀՄ-ի գործունեության դադարեցման:

1987 թվականին ԽՍՀՄ տարածքում բռնկվեցին մի շարք ազգամիջյան բախումներ, որոնցից առավել սուր կերպով արտահայտվեցին Ղարաբաղյան բախումները: 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը, Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում, տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ (տես` Սումգայիթի ջարդեր): Նույն թվականի նոյեմբերին ջարդեր կազմակերպվեցին Կիրովաբադում (տես` Գանձակի ջարդեր և Գանձակի ինքնապաշտպանություն (1988)) և այլ քաղաքներում: Այդ նույն` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, խլեց ավելի քան 25000 մարդու կյանք (տես` Սպիտակի երկրաշարժ): 1989 թվականին Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին: Ադրբեջանական ԽՍՀ-ն սկսեց շրջափակման ենթարկել Հայաստանին: 1991 թվականին, երկու միութենական հանրապետությունների միջև սկսվեց պատերազմ (տես` Արցախյան ազատամարտ):

1989 թվականին փլուզվեցին Վարշավյան դաշինքն ու ՏՓԽ-ն: 1990 թվականի ապրիլի 3-ին ԽՍՀՄ գերագույն խորհուրդը ընդունեց հատուկ օրենք, որը վերահսկում էր ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալը: Նույն թվականի դեկտեմբերի 3-ին, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը բարձրացրեց ԽՍՀՄ-ը Ինքնիշխան Պետությունների Միության վերակազմավորելու հարցը, որն իր կածիքով միութենական հանրապետություններին լայն հնարավորություններ և իրավունքներ կտար:

1991 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցած միութենական հանրապետությունների քաղաքացիների 77,85%-ը կողմ էին արտահայտվել` պահպանել ԽՍՀՄ-ը, որպես իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների թարմացված միություն` սոցիալիստական կարգերի պահպանմամբ:

1991 թվականի օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը, խորհրդային կառավարության պահպանողական տրամադրություններ ունեցող մի շարք անդամներ, որոնք ելույթներ էին ունենում ԽՍՀՄ փլուզման և կապիտալիզմին անցնելու դեմ, Պետանվտանգության ուժերի օգնությամբ շրջափակեցին Գորբաչովին` Ֆորոսում գտնվող կառավարական նստավայրում, որտեղ նա ընտանիքով հանգստանում էր և կազմավորեցին Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ, ГКЧП): Այդ կոմիտեի կազմի մեջ մտան ԽՍՀՄ փոխնախագահը, ԽՍՀՄ պաշտպանության նախարարը, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարը, ԽՍՀՄ վարչապետը, ԽՍՀՄ պետանվտանգության նախագահը և այլք: Զորք մտցվեց Մոսկվա, Կենտրոնական հեռուստատեսության «Ժամանակ» լրատվական հաղորդման ընթացքում ընթերցվեց ԱԴՊԿ-ի որոշումը` ԽՍՀՄ գործող Սահմանադրության պահպանման և հակասահմանադրական տրամադրությունների բոլոր ձևաչափերի հատման մասին: Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, ով գլխավորում էր ընդդիմությունը, ԱԴՊԿ-ի անդամների գործողությունը որակեց որպես պետական հեղաշրջման փորձ (путч): Երկու քաղաքական ուժերի դիմակայությունը հանգեցրեց Մոսկվայում զանգվածային ցույցի` ի աջակցություն Ելցինին: ԱԴՊԿ-ի ղեկավարության ընդհանուր անվճռականությունը հանդիսացավ նրանց պարտության և ինքնալուծարման պատճառ, որի արդյունքում նրանք ձերբակալվեցին, սակայն 1994 թվականին, ԽՍՀՄ փլուզումից հետո արժանացան համաներման:

ԱԴՊԿ-ի պարտությունից հետո, 1991 թվականի օգոստոսի 24-ին, Ուկրաինական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց Ուկրաինայի անկախությունը, որը հաստատվեց համաուկրաինական հանրաքվեով` 1991 թվականի դեկտեմբերի 1-ին: Նույն թվականին ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու մասին հերթականությամբ հայտարարեցին նաև մյուս միութենական հանրապետությունները:

1991 թվականի դեկտեմբերի 8-ին, ԽՍՀՄ երեք հանրապետությունների (Ռուսաստան, Ուկրաինա և Բելառուս) ղեկավարներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, ստորագրեցին համաձայնագիր, որում հայտարարությամբ հանդես եկան ԽՍՀՄ գործունեության դադարեցման և ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Ալմա-Աթայում կայացավ նախագահների հանդիպում, որտեղ ԱՊՀ-ին միացան ևս ութ հանրապետություն` Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

1991 թվականի դեկտեմբերի 25-ին Գորբաչովը հայտարարեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնում իր լիազորությունների դադարեցման մասին: Դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդը ընդունեց որոշում` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին, այդպիսով պաշտոնապես լուծարելով ԽՍՀՄ-ը:

Рубрика: Գրականություն

Վերլուծություն Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը»

Ես ընթերեցի Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթը, որը ինձ համար շատ հուզիչ էր։ Հեքիաթը պատմում է մի աղքատ աղջկա մասին, որը ամանորի նախօրյակին դուրս էր եկել և փորձում էր լուցկի վաճառել։ Դրսում շատ ցուրտ էր և առատ ձյուն էր տեղում։ Աղջիկը չուներ կոշիկներ և գլխարկ, տանից դուրս էր եկել մոր մաշված մեծ մաշիկներով։ Փողոցմն անցնելիս նա վազեց և մաշիկներից մեկը ոտքից դուրս եկավ, մի տղա վերցրեց և փախավ։ Աղջիկը սկսեց շրջել ոտաբոբիկ, ոտքերը ցրտից կապտել էին։ Ամբողջ օրը նա ոչ մի լուցկի չէր վաճառել և վախենում էր գնալ տուն, քանի որ հայրը կծեծեր։ Վերջապես նա նստեց մի տան սանդուղքի մոտ ոստքերը ծալեց և վախվխելով մի լուցկի հանեց և չրթացնելով պատին վառեց։ Նա տարբեր երազներ էր տեսնում ամեն անգամ վառելով լուցկու հատերը։ Երազների վերջում նա տեսավ իր բարի ու քնքուշ տատիկին, որը գրկեց ու տարավ աղջկան դեպի վեր։ Առավոտյան տան ելուստի ետևում գտան սառած, մահացած աղջկան, որի ձեռքում կար այրված լուցկու հատիկը։ Նոր տարվա արևը լուսավորել էր լուցկիներով աղջկա մահացած մարմինը, նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել։ Ես շատ ազդվեցի այդ հեքիաթից, որն ինձ անասելի հուզեց։

Рубрика: Գրականություն

Վերլուծություն «Փիրըլ Ս. Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան»

Ես ընթերցեցի Նոբելյան մրցանակակիր՝ ամերիկացի գրող Փիրըլ Բաքի «Ս. Ծնունդի օրվա առավոտյան» պատմվածքը և շատ տպավորվեցի։ Պատմվածքում նկարագրվում է, թե ինչ զորեղ է սիրո զգացումը, որը պարտավորեցնում է անել հնարավորն ու անհնարը։ Ամուսիններ՝ Ադամն ու Մերին չէին ցուցադրում իրենց սերը դեպի երեխաները։ Նրանց որդին՝ Ռոբը լսում է ծնողների գիշերային խոսակցությունը, որից հետո սկսում է ավելի շատ սիրել հորը։ Հոր սերը նրան մեծ ուժ է տալիս գիշերն արթնանալու՝ օգնելու կատարելու այդ դժվար աշխատանքն առանց տրտնջալու։ Հայրը, մայրը, Ռոբը և քույրերը պատրաստվում էին նվերներ անել Սուրբ Ծննդյան գիշերը։ Քանի որ Քրիստոսը ծնվել էր մսուրում, տղան նույնպես որոշել էր իրենց գոմում անակնկալ մատուցել հորը։ Այդպես էլ արեց, Սուրբ Ծննդյան գիշերը մինչև ժամը չորսը շուտ արթնացավ, գնաց գոմ, կթեց կովերը, վերջացրեց բոլոր աշխատանքները և արագ բարձրացավ սենյակ պառկեց անկողնում և սպասեց հոր գալուն։ Հայրը ինչպես ամեն օր, այդ օրը նույնպես եկավ տղային արթնացնելու։ Մինչև տղայի վեր կենալը հայրը գնացել էր գոմ, տեսել և զարմացել էր այդ ամենից։ Բարձրանալով տղայի սենյակ հայրն ասաց, որ դա երբևէ Սուրբ Ծննդյան իր ստացած նվերներից ամենալավ նվերն էր։ Տղան հուզված էր, որ հայրը ուրախ էր և գնահատել էր իր նվերը։ Պատմվածքը սովորեցնում է, որ կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: 

Рубрика: Կենսաբանություն

Բջջի բաժանումը

Բջիջների բազմացումն ընթանում է 2 եղանակով՝ ուղղակի «պարզ» ամիտոզ հայտնաբերված է կենդանի օրգանիզմի բոլոր հյուսվածքներում, բաժանմանը նախորդում է կորիզակների կիսումը, հետո կորիզը ձգվելով՝ կիսվում է երկու մասի։ Կորիզի կիսվելուց հետո տեղի է ունենում ցիտոպլազմայի կիսումը, և առաջանում են 2 դուստր բջիջներ և անուղղակի «բարդ» միտոզե կարիոկինեզ։ Բջիջները բաժանվում են կիսվելով։ Եթե բջիջը զրկվում է կորիզից, այն կորցնում է բազմանալու հատկությունը։ Անուղղակի բաժանումն ընթանում է 4 փուլով՝ նախափուլ պրոֆազ փոփոխափուլ մետաֆազ, միջնափուլ անաֆազ, վերջնափուլ տելոֆազ։ Պրոֆազը հատկանշական է քրոմոսոմների ձևավորմամբ, որոնք կորիզում կծիկ են առաջացնում։ Բջջային կենտրոնն իր չափերով մեծանում է և տեղավորվում կորիզի մոտ։ Ցենտրիոլները հեռանում են իրարից, և կորիզն անհետանում է։ Մետաֆազում տեղի է ունենում քրոմոսոմների երկատում և կորիզաթաղանթի անհետացում, բջջային կենտրոնը դառնում է իլիկաձև։ Մետաֆազն ավարտվում է նրանով, որ յուրաքանչյուր քրոմոսոմի վրա երկայնակի ճեղք է առաջանում։ Մետաֆազն ամենաերկար տևողությունն ունի. այն միտոզի ժամանակի 1/3 մասն է կազմում։ Անաֆազն ամենակարճ տևողությունն ունի։ Քրոմոսոմներն իրարից բաժանվում են և հեռանում բջջի հակառակ բևեռները՝ կազմելով 2 միատեսակ համալիր։ Տելոֆազում տեղի է ունենում բջջի բաժանում երկու դուստր բջիջների։Բջիջներն ընդունակ են ինքնավերարտադրման, որի հիմքում ընկած է ԴՆԹ-ի ինքնապատճենավորման ունակությունը և միտոզի ընթացքում քրոմոսոմների խիստ հավասարարժեք բաժանումը։ ԴՆԹ֊ի կրկնապատկումը միշտ նախորդում է բջջի բաժանմանը։

Քրոմոսոմների ինքնավերարտադրման, կիսման, բջջապլազմայի բաժանման և 2 կորիզների առաջացման ընթացքները կազմում են բջջի միտոզի շրջանը։ Ժառանգական նյութը հավասար բաժանվում է դուստր բջիջների միջև։ Բաժանումից հետո բջիջները տարբերակվում են և կատարում համապատասխան ֆունկցիա։

Մեյոզի ժամանակ ԴՆԹ֊ն կրկնապատկվում է միայն մեկ անգամ, բայց բջիջները բաժանվում են երկու անգամ։ ԴՆԹ֊ի ռեպլիկացիան ընթանում է մեյոզ I֊ից առաջ, մեյոզ II֊ից առաջ տեղի չի ունենում։ Բջջի բաժանումը, ինչպես մյուս բջջային գործընթացները պահանջում են հատուկ մասնագիտացված սպիտակուցների առկայությունը։

Յուրաքանչյուր հյուսվածքում կան բջիջներ, որոնք պահպանում են բաժանման ունակությունը։ Դրանց սերնդի մի մասը բաժանումից հետո տարբերակվում է և փոխարինում տվյալ հյուսվածքի մահացած բջիջներին, իսկ մյուս մասը չի տարբերակվում և ընդունակ է հետագա բաժանման։Բջջի բաժանումների միջև ընկած ժամանակահատվածում բջիջները աճում են բջջային նյութափոխանակության շնորհիվ։ Բջջային նյութափոխանակությունն այն գործընթացն է, որի ընթացքում բջիջները մշակում են սննդանյութի մոլեկուլները։ Նյութափոխանակությունը կամ մետաբոլիզմն ունի երկու փուլ՝ կատաբոլիզմ, որի ժամանակ բջիջը բարդ նյութերը էներգիայի ստեղծելու նպատակով տրոհում է բարդ մոլեկուլները և անաբոլիզմ, որի ժամանակ բջիջը էներգիայի միջոցով սինթեզում է կենսակաբանական գործընթացների համար անհրաժեշտ մոլեկուլները։ Բարդ շաքարները օրգանիզմի կողմից տրոհվում են մինչև ավելի պարզ շաքարներ՝ մոնոսախարիդներ, որոնցից է գլյուկոզը։ Բջջում հայտնվելուց հետո գլյուկոզը փոխակերպվում է ադենոզինեռֆոսֆատի «ԱԵՖ»։ ԱԵՖ֊ը այն մոլեկուլն է, որը երկու տարբեր ճանապարհով կուտակում է առկա էներգիան։

Рубрика: Ռուսերեն

Классная работа

  1. Восстановите текст. Вставьте вместо точек в нужной форме необходимые по смыслу однокоренные слова: интересоваться, интерес, интересный, интересен (интересны).

Знаменитый русский композитор П.И. Чайковский не ограничивался интересами только к музыке. Он глубоко интересовался философией, историей, живописью, театром и в особенности литературой. По словам друзей композитора, в душе Чайковский был литератором. Нередко он сам выступал как автор интересных текстов к своим музыкальным произведениям. Также очень интересовался письма композитора, в которых П.И. Чайковский делится своими чувствами и переживаниями.

Вставьте вместо точек пропущенные глаголы:
А. 1. Вчера я очень хорошо подготовился и хотел отвечать, но преподаватель так и не спросил меня. 2. Мой друг впервые приехал в Москву и я решил показать ему Кремль и Красную площадь. 3. В воскресенье мы все собирались поехать за город, на вокзал нас сказал приехать пораньше, чтобы вовремя взять билеты и сесть в электричку. 4. Николай спросил : «Сколько стоит этот словарь?»

Б. 1. Мальчик (учил – выучил) стихотворение час. 2. Маша (убирала —
убрала) комнату все утро. 3. Николай Иванович (читал – прочитал) газету полчаса. 4. Брат (готовился – подготовился) к докладу неделю. 5. Сестра (мыла —вымыла) посуду 20 минут. 6. Врач (осматривал – осмотрел) больного полчаса.
7. Машинистка (будет печатать – напечатает) статью 3 часа. 8. Учитель (проверял – проверил) тетради школьников полтора часа. 9. Гостиницу (строили– построили) год. 10. Вчера весь вечер мы (смотрели – посмотрели) телевизор.
11. Ты долго (читал – прочитал) эту книгу?
В. 1. Мать (готовила – приготовила) завтрак за полчаса. 2. Отец (мыл —
вымыл) машину за 40 минут. 3. Школьники (будут осматривать – осмотрят) музей за 2 часа. 4. Дети (поливали – полили) цветы в саду за час. 5. Мы (ели —поели) за 20 минут. 6. Сережа (решал – решил) задачу за четверть часа. 7. Мне (ремонтировали – отремонтировали) машину за 3 дня. 8. Дети (делали – сделали) уроки за час. 9. Студент (переводил – перевел) статью за 25 минут. 10. Друзья (играли – сыграли) партию в шахматы за 2 часа.

3. Составьте предложения с данными ниже глаголами. Обратите внимание на их управление. Помните, что указанные глаголы без -ся не употребляются или приобретают иной смысл.

Договариваться, надеяться, заботиться, смеяться, здороваться, прощаться, расставаться, драться, сражаться, бороться, гордиться, соревноваться, подружиться, любоваться, сомневаться, бояться.

  1. Я договорился с мастером и надеюсь что он не откажет.
  2. Мы заботились о кошке целый день.
  3. Я с другом смеялся над шуткой 5 минут.
  4. Я поздоровался с мамой и ушел.
  5. Мы попрощались с другом и пошли домой.
  6. Я расстался с девушкой.
  7. Мне пришлось сражается с старше классиками.
  8. Я боролся 10 минут пока не устал.
  9. Я горжусь тем что одолел хулигана.
  10. Мы с другом соревнуемся кто быстрее сделает домашнюю работу.
  11. Я подружился с одноклассником.
  12. Мы любовались видами 20 минут.
  13. Я сомневался в том что мой друг перепрыгнет преграду.
  14. Я боялся темноты 3 года.

Дополнительное задание

1.Мне на дороге встретились и злые и добрые туристы.

2. Мой старший и младший брат постоянно меня злят.

3.Мое любимое сочетания цветов это белый и черный.

Рубрика: Հայոց պատմություն

ՀԽՍՀ տնտեսությունը

ՀԽՍՀ տնտեսություն, ԽՍՀՄ տնտեսության բաղկացուցիչ մաս, որը տարածվում էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում։ Մտել է Հարավկովկասյան տնտեսական շրջանի կազմում։

Հանրապետության էներգետիկ բազաներն են Հրազդանի Սևան-Հրազդան կասկադը, Հրազդան ՋԷԿ-ը, Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը, Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը և այլն։ Մեքենաշինական արդյունաբերության ոլորտում զարգացած էին էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, ռադիոտեխնիկական ճյուղերը, գործիքաշինությունը և հաստոցաշինությունը Երևան, Կիրովական, Լենինական և այլն։ Քիմիական արդյունաբերության հաստատությունները արտադրում էին սինթետիկ կաուչուկ, սինթետիկ խեժ և պլաստիկ նյութեր, ծծմբաթթու, քիմիկական մանրաթել և այլն Երևան, Կիրովական, Ալավերդի։ Գունավոր մետալուրգիան ներկայացված է եղել պղնձի, ալյումինի, մոլիբդենի կոնցենտրատներով և այլ հանքանյութերով Ալավերդի, Քաջարան, Կապան, Ագարակ։ Շինանյութի արդյունաբերության ոլորտում համամիութենական նշանակություն է ունեցել բնական քարից քարանյութի արտադրությունը բազմագույն տուֆ, մարմար, ցեմենտ և այլն։ Սննդի արդյունաբերության կարևոր ճյուղեր են հատիկավորների, պահածոյի և ոգելից խմիչքների գինի, կոնյակ արտադրությունը։ Թեթև արդյունաբերության ոլորտում առանձնացվել են տեքստիլ, կաշվի և կոշկեղենի արտադրության ճյուղերը։Խորհրդային Հայաստանի բենզինի և մյուս վառելանյութերի պաշարների կեսից ավելին մատակարարվել է Ադրբեջանից։ Խորհրդային իշխանությունները մերժել են Երևանի առաջարկը՝ հանրապետության տարածքում սեփական նավթամշակման գործարանի կառուցման առաջարկը[Խորհրդային Հայաստանի բենզինի և մյուս վառելանյութերի պաշարների կեսից ավելին մատակարարվել է Ադրբեջանից։ Խորհրդային իշխանությունները մերժել են Երևանի առաջարկը՝ հանրապետության տարածքում սեփական նավթամշակման գործարանի կառուցման առաջարկը։70-ական թվականների առաջին կեսին միութենական կենտրոնը հրաժարվել է Հայաստանի և Նախիջևանի ԻԽՍՀ-ի տարածքով անցկացնել խորհրդա-իրանական գազամուղը, որն առաջարկում էին Երևանը և Թեհրանը։

Գյուղատնտեսություն

Ոռոգվող հողերի մակերեսը կազմել է 0,305 միլիոն հեկտար 1986 թվականի տվյալներով։

Հողագործությունն ապահովել է գյուղատնտեսության ընդհանուր համախառն արտադրանքի 53 %-ը։ Հողագործությունը հիմնականում կենտրոնացված է եղել Արարատյան դաշտում, Շիրակի սարահարթում և Սևանա լիճ հարակից տարածքներում։ Բուսաբուծության հիմնական ճյուղերն են խաղողագործությունը 1986 թվականի տվյալներով բերքահավաքը կազմել է 240 000 տոննա և պտղաբուծությունը, տեխնիկական (ծխախոտ, շաքարի ճակնդեղ, խորդենի) և բանջարբուծական կուլտուրաների մշակումը։ Անասնաբուծությունը հիմնականում մասնագիտացված է անասնապահությունը և այծաբուծությունը։ 1987 թվականի տվյալներով՝ խոշոր եղջերավոր կենդանիների թիվը կազմել է 0,9 միլիոն գլուխ, իսկ ոչխարների և այծերի թիվը՝ 1,9 միլիոն գլուխ։

Рубрика: Աշխարհագրություն

Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով

  1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

2.ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյան

Երկարություն 186 կմ

Գետաբերան Արաքս գետ

Ակունք Արփի լիճ

Քասախ

Երկարություն 89 կմ

Գետաբերան Սևջուր

Ակունք Արագած

Հրազդան Արփա

Երկարությունը 141 կմ

Գետաբերան Արաքս

Ակունքը Սևան

Որոտան

Երկարությունը 178 կմ

Գետաբերան Հագարի

Ակունքը Զանգեզուրի լեռնաշղթա

Ողջի

Երկարությունը 85 կմ

Գետաբերան Արաքս

Ակունքը Կապուտջուղ

Ձորագետ

Երկարություն 67 կմ

Գետաբերան Դեբեդ

Ակունքը Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը

Դեբեդ

Երկարությունը 178 կմ

Գետաբերան Խրամ

Ակունքը Փամբակի և Ձորագետի միացումից

Աղստև

Երկարություն 133 կմ

Գետաբերան Կուր գետ

Ակունք Փամբակի լեռներ

3.ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.
բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի:

Рубрика: Ֆիզիկա

Ինքնաստուգում Ֆիզիկա

1․ Քանի՞ անգամ պետք է մեծացնել լիցքերի միջև հեռավորությունը, որպեսզի նրանցից մեկի լիցքի մեծությունը 16 անգամ մեծացնելուց հետո նրանց փոխազդեցության ուժը մնա նույնը: 

Screenshot_9.png
4

2․ Նկարում պատկերված երեք կետային լիցքերից որո՞նք են իրար ձգում: 

Screenshot_2 (3).png
  • A և B
  • C և B
  • A և C

3․ Քրոմի միջուկում կա 52 մասնիկ, դրանցից 28-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա: 

446px-Capa_electrónica_024_Cromo.svg.png

4․ −5 նԿլ , −4 նԿլ և −3 նԿլ լիցքերով 3 միատեսակ գնդեր հպում են միմյանց, այնուհետև իրարից հեռացնում: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գնդի ձեռք բերած լիցքը: 

металлические шары. jpg.jpg
-4

5․ Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված: 

08355b.gif
  • ջերմային
  • մագնիսական
  • քիմիական
  • կենսաբանական

6․ Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը պղնձե հաղորդալարում: 

RF_choke_coil.jpg_220x220.jpg
  • բացասական իոնների
  • դրական իոնների
  • էլեկտրոնների
  • նեյտրոններիվ

7․ Որքա՞ն ժամանակում հաղորդալարով կտեղափոխվի 24 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 2.5 Ա է:

9․6

8․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան: 

0004-005-Vyberite-pary.png
Ռեզիստոր
Ամպերաչափ
Մարտկոց

Անջատիչ
Լամպ

9․ Ջահի լամպի պարույրով յուրաքանչյուր 8 վայրկյանում անցնում է 2 Կլ լիցք: Ինչի՞ է հավասար հոսանքի ուժը լամպում:

251