Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ Բնակչություն

Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

Իսպանիայի բնակչությունը շատ քչությամբ է նման Հայաստանի բնակչությանը: Իսպանիայում ամենաշատը բնակչությունը 35 տարեկաներ մոտ է, իսկ Հայաստանում 25-29 տարեկաների մոտ: Իսպանիայում 0-4 տղաների բնակչությունը ավելի շատ է քանի աղջիկների մոտ: Հայաստանում 0-4 տարեկաների մոտ աղջիկները տղաները հավասար են: Իսպանիան սկսում է աճել 25 տարեկանից մինչև 35, իսկ այդտեղից հետո սկսում է նվազել և նվազում է մինչև 100 տարեկան: Հայաստանի մոտ փոքր տարիքի բնակչությունը ավելի փոքր է քան միջին տարիքի բնակչությունը: Իսկ հետո նվազում է 35-39ից մինչև 40-44, բայց հետո նուրից սկսում է աճել, հետո էլի նվզաել, և այդպես նվազում է մինչը 100+:

Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

Աշխարհի սեռատարիքային բուրգում կանանց ամենաշատ բնակչությունը 25-29 տարեկաներն են , իսկ տղամարդկանց մոտ 0-4 տարեկաներն են: Աշխարհի և Հայաստանի կանանց սեռատարիքային բուրգերը նման են, քանի որ Հայաստանում կանանց մոտ նույնպես ամնեաշատ բնակչությունը 25-29 տարեկաերն են, բայց տղամարդկանց մոտ նման չէ Աշխարհի սեռատարիքային բուրգին, քանի որ Աշխարհում ամենաշատը 0-4 տարեկաներն են, իսկ Հայաստանում կանանց նման 25-29 տարեկաներն են: Աշխարհում ինչքան տարիքը մեծանում է այդքան բնակչությունը քչանում է, բայց Հայաստանում շատ խառն է: Փոքր տարիքի բնակչությունը ավելի փոքր է քան միջին տարիքի բնակչությունը: Իսկ հետո նվազում է 35-39ից մինչև 40-44, բայց հետո նուրից սկսում է աճել, հետո էլի նվզաել, և այդպես նվազում է մինչը 100

Рубрика: Աշխարհագրություն

Վառելիքաէներգետիկ համալիր

Վառելիքաէներգետիկ համալիրն այն հիմքն է, որի վրա ներկայումս զարգանում է յուրաքանչյուր երկրի տնտեսությունը: Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության՝ վառելիքի ու էլեկտրաէներգիայի պահանջարկը:

Մեր հանրապետության տարածքում արդյունաբերական նշանակություն ունեցող վառելիքի պաշարներ դեռևս չեն հայտնաբերված, չունենք զարգացմանը նպաստող բնական նախադրյալներ: Շարունակվում են հետազոտական աշխատանքներն այդ բնագավառում, քանի որ, երկրաբանական օրինաչափություններից ելնելով, ենթադրվում է, որ այնուհանդերձ, այստեղ պետք է լինեն հանքային վառելիքի պաշարներ: 

Հայաստանի Հանրապետության վառելիքի պահանջը մինչև հիմա հայտնաբերված հանքավայրերից ստացված  հանքանյութերով անհնար է բավարարել: 

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են աննշան քանակությամբ ցածրորակ ածխի(գորշ) պաշարներ, որոնք սակայն արդյունաբերական կարևոր նշանակություն չեն կարող ունենալ: 

Քարածխի այստեղ հայտնաբերված հանքավայրերից համեմատաբար նշանակալից են Ջերմանիսի (Արարատի տարածաշրջանում), Ջաջուռի (Ախուրյանի տարածաշրջանում), Դիլիջանի և Իջևանի հանքավայրերը:

Մասնավորապես հանրապետության էներգետիկական ճգնաժամի առավել ժամանակաշրջանում՝ 1995 թ., Ջաջուռի հանքավայրում արդյունահանվել է 25 հազար տոննա գորշ ածուխ, որը որպես վառելիք վաճառվել է անհատ քաղաքացիներին, իսկ մի մասն էլ բաշխվել մանկապարտեզներին ու դպրոցներին:

Հանրապետության տարածքում հայտնաբերված վառելիքի պաշարներից համեմատաբար հետաքրքրություն է ներկայացնում տորֆը՝ գրանցված է տորֆի 60 հանքավայր, որոնցից հետախուզված է 16-ը: Տորֆի համեմատաբար նշանակալից հանքավայրեր կան Լոռու մարզում (Տաշիրի, Ստեփանավանի, Գուգարքի տարածաշրջաններում), Գեղարքունիքի մարզում (Վարդենիսի տարածաշրջանում):

Սկսած 1920-ական թվականների սկզբներից տարեցտարի աճող մեծ քանակությամբ նավթամթերք, քարածուխ, իսկ հետագայում նաև բնական այրվող գազ է ներմուծվել դրսից: Մասնավորապես, նավթ ներմուծվել էր Ադրբեջանից և Ռուսաստանից, քարածուխ՝ Ռուսաստանից և Ուկրաինայից, բանական գազ՝ սկզբում Ադրբեջանից ու Իրանից, իսկ հետո Ռուսաստանից , Թուրքմենիայից: Այժմ նավթ, նավթամթերք և բնական գազ հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից: 

ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում առաջատարը ջերմային էներգետիկան է: Ջրային և ատոմային էներգետիկաները գրեթե հավասարաչափ են ներկայացված: Սակայն ջրային էներգետիկան միակն է, որ կախված չէ ներմուծվող էներգակիրներից և կարող է աշխատել նույնիսկ տրանսպորտային լիակատար շրջափակման պայմաններում: 

Հայաստանում համեմատաբար խոշոր ջրէկ-ներ կասկադի ձևով կառուցվել են Հրազդան և Որոտան գետերի վրա: 

Հայաստանում կա 4 տեսակի էլեկտրակայաններ՝

Ջրային-130-ից ավելի կայան (գումարային հզորությունը՝ 1,19մլն կՎտ)

Ջերմային- 3 կայան (գումարային հզորությունը՝ 1,91 մլն կՎտ)

Ատոմային-1 կայան Մեծամորում (հզորությունը՝ 0,82մլն կՎտ)

Հողմային- հզորությունը (հզորությունը 4հազ. կՎտ)

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎՏԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): 

Վառելիքաէներգետիկ սահմանափակ պաշարներ ունեցող ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը իրականացվել է ջերմաֆիկացման բազայի վրա: Այդ պատճառով, Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններում սկսվեց ջերմաէլեկտրակենտրոնների կառուցումը. 1960թ.՝ Երեւանում, 1961թ.՝ Վանաձորում, 1963թ.՝ Հրազդանում: Երեւանի ջէկի (Երջէկ) նախագծման մանրակրկիտ տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է դեռեւս 1959թ.:  1970 թ. դեկտեմբերին գործարկվել է Որոտանի հէկ-երի համակարգի առաջնեկը՝ Տաթև ՀԷԿ-ը, 1978թ-ին Շամբ, իսկ 1989 թ-ին՝ Սպանդարյան ՀԷԿ-երը: 

Рубрика: Աշխարհագրություն

Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով

  1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

2.ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյան

Երկարություն 186 կմ

Գետաբերան Արաքս գետ

Ակունք Արփի լիճ

Քասախ

Երկարություն 89 կմ

Գետաբերան Սևջուր

Ակունք Արագած

Հրազդան Արփա

Երկարությունը 141 կմ

Գետաբերան Արաքս

Ակունքը Սևան

Որոտան

Երկարությունը 178 կմ

Գետաբերան Հագարի

Ակունքը Զանգեզուրի լեռնաշղթա

Ողջի

Երկարությունը 85 կմ

Գետաբերան Արաքս

Ակունքը Կապուտջուղ

Ձորագետ

Երկարություն 67 կմ

Գետաբերան Դեբեդ

Ակունքը Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը

Դեբեդ

Երկարությունը 178 կմ

Գետաբերան Խրամ

Ակունքը Փամբակի և Ձորագետի միացումից

Աղստև

Երկարություն 133 կմ

Գետաբերան Կուր գետ

Ակունք Փամբակի լեռներ

3.ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.
բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի:

Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ աշխարհագրական դիրքը

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
ՊետությունՍահմանի երկարություն (կմ)
Թուրքիա280կմ
Ադրբեջան930կմ
Իրան42կմ
Վրաստան196կմ

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

https://maphub.net/map

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ տարածք։Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։Հայաստանը փոքր լեռնային երկիր է գտնվում է Հարավային Կովկասում, չունի ելք դեպի ծով։ Հայաստանի տարածքի 44% բարձր լեռնային է, որը բնակեցման համար պիտանի չէ։ Տարածքների իրացվածության աստիճանը խիստ անհամաչափ է: Առավել ինտենսիվ իրացված գոտիները կազմում են Հայաստանի տարածքի 18.2%, որտեղ կենտրոնացված է բնակչության 87.7 %: Թույլ իրացված գոտիները կազմում են տարածքի 38.0 %, որտեղ բնակվում է բնակչության ընդամենը 12.3 %: Երկրի տարածքում աճում են շուրջ 3800 տեսակի անոթավոր բույսեր, 428 հողային և ջրային ջրիմուռներ, 399 մամուռներ, 4207 սմկեր։

Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ ռելիեֆը

Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և զբաղեցնում է Կուրի և Արաքսի գետերի միջև ընկած տարածքի մեծ մասը: Այն զբաղեցնում է 29 740 կմ տարածք, ընկած է 38°50°-41°18° հյուսիսային լայնության և 43°27°-46°37° արևելյան երկարության միջև: Ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 200 կմ։ Հանրապետությունը ուղիղ գծով Կասպից ծովից գտնվում է 200 կմ, Սև ծովից՝ 160 կմ, իսկ Պարսից ծոցից՝ 960 կմ հեռավորության վրա։ Հարևան երկրների հետ ՀՀ պետական սահմանի երկարությունը կազմում է մոտ 1448 կմ:

Հայաստանի տարածքը կազմում է Հայկական լեռնաշխարհի միայն մի փոքր մասը ընդամենը 10% ունի երկրաբանական բարդ կառուցվածք և բազմազան ռելիեֆ։ Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է. ամենացածր կետը հյուսիսում է՝ Դեբեդի կիրճում ծովի մակարդակից 375 մետր բարձրություն իսկ ամենաբարձր կետը Արագածի հյուսիսային գագաթն է 4090 մետր։ Հարաբերական բարձրությունները տատանվում են 1500-2000 մետրից մինչև 3700 մետր, ծովի մակարդակից միջին բարձր բարձրությունը 1850 մետր է։

Հայաստանի հարթավայրերի ընդհանուր տարածքը կազմում է 4720 կմ² կամ նրա տարածքի՝ 15,5 %-ը։

Հանրապետության տարածքի 39 %-ը գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա, որտեղ բնակչության համար անբարենպաստ կենսապայմաններ կան։

Ռելիեֆ

Ռելիեֆ է կոչվում երկրի վրա գտնվող ձևով և ծագումով իրարից տարբեր բոլոր անհարթությունների ամբողջությունը: Դրանցից են բլուրները, լեռները, հարթավայրերը, հովիտները, որոնց անվանում են ռելիեֆի կամ մակերևույթի ձևեր: Ստորև ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ռելիեֆի ձևերը:

Բլուր

Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից պակաս, մեղմ ուրվագծով ռելիեֆի բարձրացող մաս, որն առանձնանում է մեղմաթեք լանջերով, բոլորակ գագաթով և թույլ արտահայտված ստորոտով:

Լեռ

Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից ավելի ռելիեֆի կտրուկ բարձրացող մաս, որն առանձնանում է լանջի նկատելի թեքությամբ, ինչպես նաև լեռնահամակարգերի, լեռնաշղթաների առանձնացվող գագաթները:

Լեռնաշղթա

Տեսանելի ջրբաժանով և երկու համեմատաբար զառիթափ հակադիր լանջերով, խիստ արտահայտված որոշակի ուղղությամբ ձգվող լեռնային բարձրացում:

Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ օգտակար հանածոները

Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ: Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ: Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն: Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։

Մետաղային օգտակար հանածոներ

Հայաստանում հայտնաբերվել են 30 տարբեր մետաղների ավելի քան 900 հանքավայրեր և երևակումներ: Մետաղների բոլոր հիմնական խմբերը` գունավոր, սև, ազնիվ մետաղները և հազվագյուտ ու ազնիվ տարրերը ունեն տարբեր տնտեսական արժեք:

Պղինձ

Հանրապետության տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության տեսակետից առաջին տեղը պատկանում է պղնձին: Երկրաբանական տվյալների համաձայն այն առաջինն է նաև իր տարածվածությամբ: Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում: Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի պաշարներով հաջորդ տեղը պատկանում է Հայաստանի հյուսիսային հատվածին: Այստեղ հատկապես նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը:

Երկաթ

Հայտնաբերված երկաթի հանքավայրերը իրենց պաշարներով, հանքային կազմով, շահագործման և տրանսպորտա-աշխարհագրական պայմաններով համարժեք չեն: Արդյունաբերական առավել մեծ արժեք են ներկայացնում Հրազդանի, Կապուտանի և Սվարանցի երկաթի հանքավայրերը:

Կապուտանի հանքավայրը գտնվում է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մոտ, Երևանից մոտ 25 կմ հեռավորության վրա: Այստեղ երկաթի միջին պարունակությունը 28-30 % է կազմում: Այս հանքավայրի հաստատված արդյունաբերական պաշարները կազմում են շուրջ 244 մլն տ, իսկ հեռանկարային պաշարները` 400 մլն տ: Հրազդանի հանքավայրը գտնվում է անմիջապես Հրազդան քաղաքի մոտ, մետաղի միջին պարունակությունը 32 % է, արդյունաբերական պաշարները կազմում են 50 մլն տ, հեռանկարային պաշարները` 150 մլն տ: 

Ոսկի

Ազնիվ մետաղներից Հայաստանում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Հանրապետության տարածքի ընդերքում ոսկին ի հայտ է գալիս տարբեև ձևերով: Այն առկա է գունավոր մետաղների կոմպլեքսային հանքավայրերում, բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի հետ: Սակայն նրա հիմնական պաշարները գտնվում են զուտ ոսկու հանքավայրերում: Այդպիսի հանքավայրերի թիվը այստեղ անցնում է մեկ տասնյակից, որոնք հիմնականում գտնվում են Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում: Ոսկու հանքավայրերից այժմ գործնական մեծ նշանակություն ունեն Սոթքի (Գեղարքունիքի մարզ) և Մեղրաձորի (Կոտայքի մարզ) հանքավայրերը, որտեղ կատարվում է արդյունահանման աշխատանքներ: Վերջերս շահագործման են հանձնվել նաև Լիճքվազ-թեյի և Տերտերասարի ոսկու հանքավայրերը: Ընդ որում, պարզված է, որ Լիճքվազ-Թեյի հանքավայրում կա մաքուր ոսկու 17 տ, իսկ Տերտերասարի հանքավայրում` 3 տ պաշար։ Կառուցման մեջ է գտնվում Ամուլսարի հանքավայրը որը ունի մոտ 74 տոննա ոսկի և 294 տոննա արծաթ։

Տուֆ

Տուֆերը ծակոտկեն թեթև քարատեսակներ են, որոնք առաջացել են հրաբխային ժայթքումների արգասիքներից: Հանրապետությունում տուֆերի հանքավայրերի գերակշիռ մասը գտնվում է անմիջապես երկաթուղուն մոտ կամ նրանից 20 կմ հեռավորության վրա: Այս հանգամանքը բարձրացնում է տուֆաքարի օգտագործման տնտեսական նշանակությունը: Այստեղ հայտնաբերված են տուֆաքարի ավելի քան 110 հանքավայրեր, որոնց երկրաբանական պաշարները գնահատվում են 2.5 միլիարդ խորանարդ մետր:

Ըստ որոշակի հատկանիշների Հայաստանում տուֆերը բաժանվում են հինգ հիմնական տիպերի` Արթիկի, երևանյան, անիական, Բյուրականի և ֆելզիտային:

Բազալտ

Հայաստանում գործնականում շատ խոշոր դեր են խաղում բազալտներն ու դրա խմբին պատկանող մյուս ապարները (անդեզիտները և անդեզիտաբազալտները): Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջացել են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ: Հայաստանում հրաբխային բոլոր տեսակի ապարներից ամենից լայն տարածում ունեն բազալտներն ու դրանց տարատեսակները: Նրանց պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում: Հայաստանի տարածքում հայտնաբերված բազալտի երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³:

Մարմար

Հանրապետության բնական քարանյութերի շարքում առանձնահատուկ կարևոր տեղ ունեն մարմարները: ՀՀ տարածքում հայտնաբերված են մարմարի ու մարմարեցված կրաքարի 28 հանքավայր: Ուսումնասիրված հանքավայրերի պաշարները կազմում են ավելի քան 21 մլն մ³, որից արդյունաբերական կարգի` 17 մլն մ³: Հայտնի են Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի մարզերը: Այժմ եղած մարմարի հանքավայրերից շահագործվում են Արարատի, Իջևանի ու Ենոքավանի, Աղվերանի հանքավայրերը:

Գրանիտ

Հայաստանը հարուստ է նաև գրանիտի պաշարներով: Դրանց առավել խոշոր պաշարները գտնվում են Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերում: Հանրապետության տարածքում հայտնաբերված գրանիտի խմբի ապարների հանքավայրերի թիվը հասնում է 50-ի: Գրանիտի հետախուզված պաշարները կազմում են ավելի քան 30 մլն մ³:

Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ աշխարհագրական դիրքը

ՀՀ պետական սահմանի պահպանությունը իրականացնում են ՀՀ սահմանապահ ուժերը, ինչպես նաև ռուսական զորքերը։ Ցամաքային բոլոր սահմանները համարվում են հսկելի։ Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանները պահպանում են ռուս զինվորականները՝ համագործակցելով հայկական զիված ուժերի հետ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ ՀՀ սահմանը հսկում են հայ սահմանապահները և զինվորները։

Պետություն
(ժամ սլաքի ուղղությամբ)
Սահմանի երկարություն (կմ)
Թուրքիա280
Ադրբեջան930
Իրան42
Վրաստան196
Ընդամենը1448

Աշխարհագրական դիրք, երկրի մակերևույթի վրա որևէ աշխարհագրական օբյեկտի դիրքն է այն օբյեկտների նկատմամբ, որոնց հետ գտնվում է սերտ փոխազդեցության մեջ։յն բնութագրում է տվյալ օբյեկտի տեղը տարածական կապերի և հոսքերի (նյութի, էներգիայի, տեղեկատվության) մեջ և որոշում է նրա հարաբերությունները արտաքին միջավայրի հետ։ Արտաքին աշխարհի տարրերը կարող են զգալի ազդեցություն ունենալ որոշակի օբյեկտի զարգացման վրա, այդ իսկ պատճառով այն արտահայտում է երկրատարածական հարաբերությունը աշխարհագրական օբյետկի և արտաքին միջավայրի միջև։ Աշխարհագրական դիրք հասկացությունը առանցքային նշանակություն ունի աշխարհագրական գիտությունների համակարգում։ Այսպիսով կարելի է ասել, որ աշխարհագարական դիրքը․

Рубрика: Աշխարհագրություն

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայի երիտասարդ լեռնային գոտու խոշոր (մոտ 400 հզ․ քառ.կմ) միավորներից է, որը գտնվում է Սև ծովի, Անդրկովկասի դաշտավայրերի, Իրանական բարձրավանդակի և Ջեզիրեի (Հայկական Միջագետք) ցածրադիր սարահարթերի միջև։ Այն հարավ-արրելքում փոխանցվում է Իրանական, արևմուտքում՝ Անատոլական բարձրավանդակներին։ Հայկական լեռնաշխարհը բարդ ու բազմաձև ռելիեֆով, միջին բարձրության լեռների տիրապետությամբ միասնական և ինքնատիպ լեռնային երկիր է։

Рубрика: Աշխարհագրություն

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Երբեմն Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակ հասկացությունները նույնացնում են, սակայն աշխարհագրության հայ մասնագետները հաճախ հստակորեն սահմանազատում են դրանք։ Մասնավորապես, Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։

Рубрика: Աշխարհագրություն

Հարավային Ասիան

Հարավային Ասիան, բնական մարզ Ասիայում. ընդգրկում է Հնդստան թերակղզին՝ մերձակա կղզիներով, Ինդոս-Գանգեսյան հարթավայրը և նրա լեռնային եզերապատումը (Հիմալայների, Հինդուկուշի հարավային լանջերը, Իրանական բարձրավանդակի հարավ-երևելայան եզրամասը): Տարածքը՝ 4,5 միլիոն կմ: Հարվավային Ասիայի մեջ մտնում են Բանգլադեշը, Բութանը, Հնդկաստանը, Նեպալը, Պակիստանը, Շրի Լանկան, Մալդիվները։ Հարավային Ասիայի սահմաննների վերաբերյալ կան նաև այլ մոտեցումներ։ Երբեմ Հարավային Ասիայի մեջ են մտցնում Հարավարևելյան Ասիան