Рубрика: Քիմիա

Ալյումին

Ալյումին, քիմիական նշանը՝ Al (կարդացվում է՝ «ալյումին»), ատոմային համարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26.98154։ Ալյումինը p–տարր է։

Բնական ալյումինը բաղկացած է Al մեկ նուկլիդից։ Վալենտային էլեկտրոնները երեքն են։ Արտաքին էլեկտրական շերտի դասավորվածությունն է 3s2p1։ Գործնականում բոլոր միացություններում օքսիդացման աստիճանը +3 է (եռավալենտ) և 3 վալենտականություն։ Ալյումինի նեյտրալ ատոմի շառավիղը 0.143 նմ է, իսկ Al3+ իոնինը՝ 0.057 նմ։

Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ Ալյումինի խտությունը 2,7 գ/սմ3 է։ Մոտ 3 անգամ թեթև է երկաթից և պղնձից, սակայն բավական ամուր է։ Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։

Տարածվածությամբ ալյումինը մետաղների մեջ գրավում է առաջին տեղը և կազմում է երկրակեղևի զանգվածի 7 %–ը։

Ստացում

Ալյումինը ստանում են Al2O3 օքսիդի հալույթի էլեկտրոլիզով, իսկ օքսիդն առանձնացնում են բոքսիտ հանքաքարից. {\displaystyle {\mathsf {2Al_{2}O_{3}\rightarrow 4Al+3O_{2}}}}

Օքսիդի հալման ջերմաստիճանը 2000-ից բարձր է, և հնարավոր չէ ունենալ էլեկտրոլիզի սարքեր, որոնք դիմանան այդպիսի բարձր ջերմաստիճանների։ Այդ պատճառով օքսիդին խառնում են կրիոլիտ՝ Al3[AlF6], և դրա առկայությամբ իրականացնում հալույթի էլեկտրոլիզը բավականին ցածր՝ մոտ 900 °C ջերմաստիճանում։

Որպես կաթոդ ծառայում են էլեկտրոլիզային գուռի հատակին տեղադրված գրաֆիտե սալիկները, իսկ որպես անոդ՝ գրաֆիտե ձողերի շարանը։ Գոյացող ալյումինը հալված վիճակում հավաքվում է գուռի հատակին և շարունակում կատարել կաթոդի դերը։ Անոդի վրա թթվածինն առաջանում է ատոմների ձևով, որոնք անմիջապես միանում են ածխի հետ՝ վերջինս այրելով մինչև CO և CO2։ Էլեկտրոլիզի ամբողջ ընթացքում անոդի գրաֆիտե զանգվածն անընդհատ ավելացնում են։

Рубрика: Քիմիա

Ծծումբ

քիմիական տարր է, որի նշանն է S և ատոմային թիվը՝ 16: Գտնվում է պարբերական համակարգի 6-րդ խմբի գլխավոր ենթախմբում։ Իսկ ջրածնի և թթվածնի միացություններում բաղկացած է տարբեր իոններներից, փոխազդում է համարյա բոլոր թթուների և աղերի հետ։ Ծծմբի աղերը քիչ են լուծվում ջրում։ Ցուցաբերում է ոչ մետաղական հատկություններ։ Ծծումբը մարդուն հայտնի է վաղնջական ժամանակներից։ Երկրակեղևում ծծմբի պարունակությունը 0,05 % է, հանդիպում է ինչպես ազատ (բնածին ծծումբ), այնպես էլ միացությունների՝ գերազանցապես սուլֆիդների, օրինակ՝ ZnS, PbS, Cu2S, FeS2, և սուլֆատների, օրինակ՝ CaSO4.2H2O, Na2SO4.10H2O, ձևով։

Ծծմբի տարաձևություններ

Ծծումբն առաջացնում է երեք տարաձևություն, որոնցից ամենակայունը շեղանկյուն կամ α-ծծումբն է, որը սովորաբար ստանում են դեղին փոշու տեսքով։ Հալվում է 113 և եռում՝ 445 °C ջերմաստիճանում։ Հալված ծծումբը սառեցնելիս առաջանում են բաց դեղնավուն ասեղնաձև (մոնոկլինային) բյուրեղներ՝ β-ծծումբ, որը հետագա սառեցման ընթացքում դանդաղ վերածվում է α-ծծբմի։ Նշված երկու տարաձևություններն առաջանում են տարբեր տեսքի բյուրեղներ, սակայն երկուսն էլ ունեն մոլեկուլային կառուցվածք՝ բաղկացած S8 մոլեկուլներից։ Ծծմբի մոլեկուլը նման է «թագի»։ Հալված ծծումբը սառը ջրի մեջ լցնելիս գոյանում է շագանակագույն առաձգական զանգված, որը կոչվում է պլաստիկ ծծումբ՝ երրորդ տարաձևությունը։ Պլաստիկը ևս, նման β-ծծմբին, անկայուն է և աստիճանաբար վերածվում է α-ծծմբի։ Ծծումբը ջրում չի թրջվում, և, նույնիսկ ծանր լինելով (p=2.1 գ/սմ3), ծծմբի փոշին մնում է ջրի մակերևույթին։ Մետաղների սուլֆիդների նույնպես օժտված են այս հատկությամբ, որի հիման վրա զատում են այդ միացությունները հանքաքարում պարունակվող դատարկ ապարներից։

Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ Բնակչություն

Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

Իսպանիայի բնակչությունը շատ քչությամբ է նման Հայաստանի բնակչությանը: Իսպանիայում ամենաշատը բնակչությունը 35 տարեկաներ մոտ է, իսկ Հայաստանում 25-29 տարեկաների մոտ: Իսպանիայում 0-4 տղաների բնակչությունը ավելի շատ է քանի աղջիկների մոտ: Հայաստանում 0-4 տարեկաների մոտ աղջիկները տղաները հավասար են: Իսպանիան սկսում է աճել 25 տարեկանից մինչև 35, իսկ այդտեղից հետո սկսում է նվազել և նվազում է մինչև 100 տարեկան: Հայաստանի մոտ փոքր տարիքի բնակչությունը ավելի փոքր է քան միջին տարիքի բնակչությունը: Իսկ հետո նվազում է 35-39ից մինչև 40-44, բայց հետո նուրից սկսում է աճել, հետո էլի նվզաել, և այդպես նվազում է մինչը 100+:

Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

Աշխարհի սեռատարիքային բուրգում կանանց ամենաշատ բնակչությունը 25-29 տարեկաներն են , իսկ տղամարդկանց մոտ 0-4 տարեկաներն են: Աշխարհի և Հայաստանի կանանց սեռատարիքային բուրգերը նման են, քանի որ Հայաստանում կանանց մոտ նույնպես ամնեաշատ բնակչությունը 25-29 տարեկաերն են, բայց տղամարդկանց մոտ նման չէ Աշխարհի սեռատարիքային բուրգին, քանի որ Աշխարհում ամենաշատը 0-4 տարեկաներն են, իսկ Հայաստանում կանանց նման 25-29 տարեկաներն են: Աշխարհում ինչքան տարիքը մեծանում է այդքան բնակչությունը քչանում է, բայց Հայաստանում շատ խառն է: Փոքր տարիքի բնակչությունը ավելի փոքր է քան միջին տարիքի բնակչությունը: Իսկ հետո նվազում է 35-39ից մինչև 40-44, բայց հետո նուրից սկսում է աճել, հետո էլի նվզաել, և այդպես նվազում է մինչը 100

Рубрика: Գրականություն

Ավ. Իսահակյան, Ասում են, թե

Հոկտեմբերի 30-ին ծնվել է Ավետիք Իսահակյանը:

Լուսանկարում՝  Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, 1901թ, Անի

Ասում են, թե

Ասում են, թե դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս։

Բայց, նազելի՛ս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սրտատենչ։

Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս։

Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս…

Рубрика: Ռուսերեն

Классная работа

10։50 — Без десяти минут одиннадцать

10։30 — Пол-одиннадцатого утра

10։35 — Тридцать пять минут одиннадцатого

12։55 — Без пяти минут час

12։45 — Без пятнадцати минут час

13։35 — Тридцать пять минут второго

9։45 — Без пятнадцати минут десять

9։50 — Без десяти минут десять

6։40 — Без двадцати минут семь

5։50 — Без десяти минут шесть

22։10 — Десять минут одиннадцатого

22։30 — Пол-одиннадцатого вечера

20։15 — Пятнадцать минут девятого

21։20 — Двадцать минут десятого

Рубрика: Գրականություն

Արշակ և Շապուհ

Փավստոս Բուզանդ, 5-րդ դար

Շապուհ թագավորը հրաման է տալիս իր սենյակի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստա նից բերած հողը և վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնիկ երկրի նույն հողը։ Նա Հա յոց Արշակ թագավորին բերել տվեց իր առաջ ու հրամայեց մյուս մարդկանց հեռացնել այդ վայրից, որտեղ նրա ձեռքից բռնած ճեմելով շրջում էր։ Սենյակում երթևեկելիս, երբ ճեմում էին պարսկական հողի վրա, ասաց նրան. « Հայոց Արշակ թագավոր, դու ինլո՞ւ ինձ թշնամի եղար. չէ,որ ես քեզ որդու նման սիրեցի, կամեցա աղջիկս քեզ կնության տալ, քեզ ինձ որդի դարձնել, իսկ դու ինձ թշնամի դարձար, և ահա ամբողջ երեսուն տարի է ինձ հետ պատերազմում ես»։ Արշակ թագավորը պատասխանում է նրան. «Մեղանչեցի և հանցավոր եմ քո առջև, որովհետև ես եկա, հաղթեցի ու կոտորեցի քո թշնամիներին հույս ունենալով քեզանից կյանքի պարգև ստանալու, սակայն իմ թշնամիներն ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և փախչել տվին։ Եվ հա եկա քո առաջ, և ահա ես՝ քո ծառան, քո ձեռքում եմ, ինչպես ուզում ես այնպես էլ վարվիր ինձ հետ։ Եթե կամենում ես, սպանիր, որովհետև ես՝ քո ծառան, շատ հանցավոր եմ քո առջև, մահապարտ եմ»։ Շապուհ թագա վորը նրա ձեռքից բռնած շրջում էր ճեմելով. անմեղ ձևանալով նրան բերում էր հայկական հող շաղ տված հատակի վրա։ Իսկ երբ Արշակը հայկական հողի վրա ոտք էր դնում, սաս տիկ ըմբոստանալով, հպարտանալով խոսքը փոխում էր, սկսում էր խոսել և ասել, «Հեռո՛ւ ինձանից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել։ Ես չեմ ների քեզ ու քո որդիներին։ Շապուհը նորից նրա ձեռքից բռնած տանում էր պարսկական հողի վրա. այն ժամանակ Արշակը զղջում էր ասածների համար, խոնարհվում էր, նրա ոտքերն էր ըննում. սաստիկ ափսոսում, զղջում էր ասած խոսքերի համար։ Իսկ երբ ձեռքից բռնած տանում էր հայկական հողի վրա, առաջվանից ավելի խիստ էր խոսում։ Նորից հեռացնում էր այդ հողի վրայից, սկսում էր խոսքերով ապաշխարել։

Երեկոյան՝ Պարսից թագավորի ընթրիքի ժամին, սովորությունն այնպես էր, որ Հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում այնտեղ՝ նրա հետ, նրա մոտ, նրա թախտի վրա. օրենք էր, որ Պարսից թագավորն ու Հայոց թագավորը մի թախտի վրա էին բազմում, մի գահի վրա։ Պարսից Շապուհ թագավորը վեճից հետո հրաման է տալիս բերել շղթաներ և գցել Արշակի պարանոցը, իսկ ոտքերին ու ձեռքերին դնել կապանքներ և տանել նրան Անդմըշն բերդը, որին ասում են Անհուշ բերդ, և կապած պահել այնտեղ մինչև նրա մահը։ Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայում է իր մոտ բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար սպարապետին։ Սկսում է նրան անարգել, քանի որ Վասակը փոքրամարմին էր։ Պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»։ Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»։ Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»։ Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը, քանի որ աստված հաշտ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին տանում, Հունաց թագավորին էլ, քանի որ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա էր, և աստված մեր ձեռքը բաց չէր թողել։ Մենք նրա խոսքը լսում էինք և նրա խրատով էինք շարժվում, կարողացանք քեզ խրատ տալ, մինչև որ մենք ինքներս բաց աչքերով խորխորատի մեջ ընկանք։ Հիմա ինչ ուզում ես արա»։ Պարսից թագավորը հրամայում է Հայոց Վա սակ զորավարի մորթը հանել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշն բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկել էին Արշակ թագավորին։

Рубрика: Գրականություն

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին ստեղծված ավանդազրույց է, որտեղ ներկայացվում են հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծու, հայրենասիրության, ընտանեկան հավատարմության և մարդկային ողջախոհության մասին:Հայկական ժողովրդական այս առասպելը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ։ Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի արտասովոր գեղեցկության մասին, նվերներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Սակայն Արան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու, սակայն ճակատամարտում Արան զոհվել է: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների (շնակերպ ոգիներ) օգնությամբ վերակենդանացնել նրան, որը նրան չի հաջողվել: Շամիրամը թաղել է Արային և իր սիրելիներից մեկին հագցրել նրա շորերն ու հայտարարել, որ աստվածները կենդանացրել են Արային: Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրամի դեմ ապստամբություն է բռնկել: Հայաստան փախչելիս նա ցանկացել է ջուր խմել Վանա ծովից, վրա են հասել նրան հետապնդողները, խլել և ծովն են նետել նրա կախարդական ուլունքները և Շամիրամը տեղում քարացել է: Այդ ժամանակվանից տարածվել է «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:

Рубрика: Գրականություն

Արտաշես և Սաթենիկ

«Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցը Հայոց Արտաշես Ա թագավորի և Ալանաց արքայադուստր Սաթենիկի ամուսնության մասին է, որը գրառել է V դարում ժողովրդա կան երգիչներից  Մովսես Խորենացին: Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդա կան վեպում՝ «Վիպասանքում»: Համաձայն այդ զրույցի՝ ալանները կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին և նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին։ Նա  լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է Սաթենիկին: Արտաշեսն անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին։ Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել: Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորաց րած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Рубрика: Անգլերեն

SOS – Save Our Space. We need your help to clean up our city. What have you ever done or are going to do to keep it clean?

Keeping our space clean is very important for our health and health of animals and plant. Each of us should understand that spoiling the nature will harm us. For Keeping city clean we can organize cleaning and tree planting days. I always try to take part in this kind of events.