Рубрика: Ֆիզիկա։Ֆիզիկոսներ

Վիկտոր Համազասպի Համբարձումյան 

Վիկտոր Համազասպի Համբարձումյան (սեպտեմբերի 5 (18), 1908

_1-4″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>, ԹիֆլիսԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն — օգոստոսի 12, 1996ԲյուրականՀայաստան), հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։