Рубрика: Հասարակագիտություն

Մարդկային հասարակություն

Մարդու հիմնական հատկությունները: Մարդու ինքնության հիմնահարցը: Մարմնի և հոգու հարաբերակցության խնդիրը: Առողջություն:
Ինքնախնամք: Մարդը որպես կատարելագործվող էակ: Գեղեցիկն ու
բարին որպես կատարելագործման կողմնորոշիչներ: Հոգևոր կյանքի
առանձնահատկությունները: Գաղափար ինքնավերլուծության և
ներհայեցողության մասին: Մարդու սեռը. սեռային դերեր և
տարբերություններ: Մարդու տարիքը. դեռահասություն,
պատանեկություն, հասուն տարիք, ծերություն; Աշխարհի հանդեպ
վերաբերմունքի փոփոխումը տարիքի հետ: Հարգանք տարբեր սեռի ու
տարիքի մարդկանց հանդեպ: Մարդը որպես արժեք, մարդը որպես
նպատակ, այլ ոչ թե միջոց:ճանաչողության աստիճանները, զգայություններ, ընկալումներ,
պատկերացումներ, հասկացություններ, դատողություններ և
մտահանգումներ: Կարծիք, համոզմունք, փաստ, գիտելիք:
ճշմարտություն, մոլորություն և կեղծիք: Մտածողության բարձրակարգ
հմտություններ. հիմնավոր ընդհանրացումների կատարում,,
համեմատում և հակադրում:Թեմա 4 . Մարդ և հասարակություն (6 ժամ)
Գաղափար հասարակության մասին: Հասարակական կյանքի
զարգացման հիմնահարցը: Անհատի և հասարակության փոխհարաթերությունները. ազգայնամոլություն, ամբողջատիրություն,
անիշխանություն, անհատապաշտություն և ազատականություն:
Հաղորդակցությունը որպես մարդուն տրված շնորհ: Հաղորդակցման
դժվարությունները, բախումներ և դրանց հաղթահարման որոշ ուղիներ:
Արդյունավետ հաղորդակցում: Հաղորդակցության ժամանակակից
միջոցներ:
Փոքր և մեծ խմբեր: Ընտանիք, սեր և հարգանք: Ընկերություն:
Ինքնություն: Հայոց մշ ակութային ժառանգությունը և ժամանակակից
սերունդը: Գաղափար արժեքների մասին: Մնայուն և անցողիկ արժեքներ:
Ժողովրդավարությունը որպես հասարակության ինքնակազմակերպման
ձև: Ժողովրդավարացումը Հայաստանում. նվաճումներ և
դժվարությու ններ:
Ժողովրդավարության հիմնարար արժեքները: Ազատություն, պատասխանատվություն, հանդուրժողականություն և արդարություն:

Рубрика: Հասարակագիտություն

Կանանց և տղմարդկանց իրավահավասարություն

Հավասարությունը  ենթադրում է արդարացի վերաբերմունք մարդկանց բկատմամբ հավասարակական կյանքը տարբեր  ոլորտներում  անկան նրան սեռից, տարիքից, ազգությունից, ռասայից և տարբեր հատկանիշնեիրց։Օրինակ՝ սացիալական հավասարությունը կարգ է, որի ժամանակ հասարակության անդամները միանման կարգավիճակ ունեն որոշակի ոլորտներում։Դրա քաղաքակական ասպեկտը հասարակական ղեկավարման կանոնների դիտարկման մեջ է։Ընտրություններին մասնակցելու իրավունքը, առաջնորդներին որոշելու կանոնները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, օրենքի առջև նրանց հավասարությունը։Առհասարակ հավասարությունն իրենից ենթադրում է հավասար հնարավորություններ։ Այս գաղափարի էությունն, օրինակ, այն է, որ աշխատանքի անցնեն դրա համար համապատասխան որակավորում ունեցող անձինք։Այս գաղափարի էությունն, օրինակ, այն է, որ աշխատանքի անցնեն դրա համար համապատասխան որակավորում ունեցող անձինք, այսինքն՝ աշխատանքային առաջընթացի հնարավորությունները ևս պետք է լինեն հավասար և ելնեն աշխատողների մասնագիտական ու աշխատանքային կարողություններից՝ բացառելով որևէ հատկանիշով խտրականություն։

Ֆեմինիզմ

Կանանց իրավունքների պաշտպանության համար կատարված ամենահայտնի շարժումներից է ֆեմինիզմը։Այս շարժումն ուներ մեկ ընդհանուր նպատակ՝ կանանց համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների։Ֆեմինիզմի կողմնակիցները ձգտում են կանանց էմանսիպացիային։Հենց այստեղից էլ առաջ է եկել այս տերմինի նշանակությունը՝ազատագրում կախվածությունից և սահմանափակումից։համապատասխան իրավունքների և պարտականությունների ձեռք բերում:Գոյություն ունի էմանսիպացիայի մի քանի տեսակ` անչափահասների, կանանց, տղամարդկանց և այլն։Գուցե հենց այս և նման այլ շարժումների արդյունքում արդեն այսօր կինն ունի մի շարք իրավունքներ՝ ընտրելու, ընտրվելու, պաշտոնի զբաղեցման քաղաքական պաշտոնների դեպքում՝ կոնկրետ թվաքանակով և այլն։Խնդիր է առաջանում հասկանալու, թե այս շարժումները ի՞նչ տվեցին, ինչի՞ն նպաստեցին, ամրագրված օրենքներն արժանի կիրառում ստանու՞մ են թե՞ ոչ։Մարդու և քաղաքացու բոլոր իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են պետության հիմնական օրենքում՝ ՀՀ Սահմանադրությունում։Ներկայումս ՀՀ Սահմանադրության 30–րդ հոդվածով սահմանվում է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են։

Рубрика: Հասարակագիտություն

Կանայք քաղաքականությունում

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն 2011թ-ից իր օրակարգում ներառեց խաղաղաշինության գործընթացում կանանց մասնակցության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Ձևավորելով իր` Կանանց, Խաղաղության և Անվտանգության կարևոր հիմնասյունը, 2011թ. կազմակերպությունը սկսեց «Սևազգեստ կանայք» միջազգային ֆեմինիստական շարժումը տարածել Հայաստանում՝ հատկապես մարզային երիտասարդ կանանց շրջանում: 2016թ-ից ՀԱԲ-ի ջանքերով «Սևազգեստ կանայք» միազգային շարժման հայաստանյան նախաձեռնությունը գործում և հանդես է գալիս որպես անկախ մարմին` ղեկավարվելով իր իսկ երիտասարդ անդամների կողմից:
2013թ. մի քանի կազմակերպության համագործակցությամբ և ջանքերով ստեղծվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևի մշտադիտարկման հայաստանյան խումբը, որը պետք է մշտադիտարկման զեկույցներ պատրաստեր Հայաստանում ՄԱԿԱԽ 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ: 2015թ. խաղաղաշինական գործունեության շրջանակներում կազմակերպությունն ակտիվորեն սկսեց ջատագովման գործընթաց` ուղղված երկրում ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի մասին իրազեկվածության բարձրացմանը, որն իր հերթին հիմք կստեղծեր ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի շուրջ Գործողությունների ազգային ծրագրի ընդունման համար: 2015-2016թթ. ՀԱԲ-ն է՛լ ավելի ամրապնդեց իր համագործակցությունը «Կին խաղարարարների համաշխարհային ցանցի» հետ, որի արդյունքում սկիզբ դրվեց նոր ծրագրի` ուղղված Հայաստանում ՄԱԿԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ Գործողությունների ազգային ծրագրի ստեղծմանը` պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ:
2015-2016թթ. ՀԱԲ-ն է՛լ ավելի ամրապնդեց իր համագործակցությունը «Կին խաղարարարների համաշխարհային ցանցի» հետ, որի արդյունքում սկիզբ դրվեց նոր ծրագրի` ուղղված Հայաստանում ՄԱԿԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ Գործողությունների ազգային ծրագրի ստեղծմանը` պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ: