Рубрика: Երկրաչափություն

Ստուգողական

1.

2.

O կենտրոնով շրջանագծի շառավիղը 16 սմ է: Գտեք AB լարը,  եթե ա) ∠AOB = 60^0

  Լուծում

AB = 16սմ

3.  AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են: Հաշվեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB = 15 սմ, AB = 20 սմ:

Պատ․՝ 35սմ

Рубрика: Քիմիա

Ավոգադրոյի օրենքը և հետևությունները՝ գազի մոլային

Zn + HCl —> ZnCl^2 + H^2 |

Zn + 2HCl —> Zn+2 -1 Cl ^2 + H^2 |

2H^2 + O^2 —> 2H^2 O + Q

m(Zn) + 2, 6g | V (H^2) = ? , կամ մլ

Որոշենք ցինկի նյութաքանակը

  1. n (Zn| = m(Zn)/Ml(Zn)=2,6գ/65գ=0,04գ
  2. 1-մոլ (Zn) —. 1մոլ (H^2)
  3. 0,04մոլ (Zn) —> x = 0,04 մոլ

Որոշենք անջատված ջրածնի ծավալ։

V(H^2) = n(H^2).Vm=0,04մոլ. 22,4 L/մոլ

Հաշվենք ջրածնի ծավալը ստանդարտ պայմանում։

Рубрика: Հայոց Լեզու

Թարգմանություն

«Честно говоря, мы не знаем, что это. Оно издает прикольные звуки и отлично подойдет, чтобы убить минут 5. Мы даже не заказывали этого. Мы получаем упаковку с ними каждый месяц без обратного адреса. Мы уже писали в службу доставки, но они ничего не знают. Пожалуйста, купите их. Мы хотим, чтобы они, наконец, исчезли. Мы не знаем, что происходит. У нас сотни этих штук. Помогите».

«Ճիշտ ասած մենք չգիտենք այդ ինչ էր։Իրանից հնչում էր հտաքրքիր ձայներ և շատ լավ համապատասխանի, որպեհզի սպանել հինգ րոպեյում։Մենք նույն իսկ չեինք պատվիրել դա։Մենք ստանում ենք փաթեթավորում մեր հետ ամեն մի ամիս արանձ ետգալու հասցեյի։Մենք արդեն գրել ենք այդ ծառայությունը »

Рубрика: Գրականություն

Ռասուլ Յունան «Անձրև»

Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել

Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը:

Կարդալով Ռասուլ Յունանանի «Անձրևը» ես հասկացա, թե ինչպես է թվացյալ անձրևը թրջում ծերունու ամբողջ դեմքը՝ թրջելով նրա ձեռքում եղած ալբոմը և կյանքը։Հավանաբար ծերունին ցանկանում էր անձրևի միջոցով ջնջել,մաքրել իր կյանքի անցած դժվար պահերը

Рубрика: Հայոց պատմություն

Հայդուկ

Հայդուկ՝ առավելապես Բալկաններում և նախկին Օսմանյան Կայսրության այլ տարածքներում պարտիզանական պայքար մղող ազատամարտիկների տարածված անվանում։

Հայդուկի հագուստը

Հայդուկները հագնում էին լայն տաբատներ ու գույնզգույն բաճկոններ՝ կարմիր ու դեղին նախշերով։ Գոտիներին ամրացնում էին կաշվից քառակապ փամփշտակալներ, որոնք ծածկում էին անթև աբաներով։ Հայդուկներն իրենց գլուխները ծածկում էին արախչիով կամ գդակով՝ մուգ կարմրավուն տուշիներով ելերած։ Մեջքներին կապում էին պայուսակ և մի պարան ծառերը մագլցելու համար։ Հայդուկը գերեզման չուներ։ Նրա բաղձանքն էր՝ եթե մեռնել, միայն կռվում, թշնամու գնդակից։

Հայդուկի էությունը

Հայդուկը հարստություն և ունեցվածք ոչ միայն չուներ, այլև ունենալու իրավունք էլ չուներ։ Նրա կյանքը նվիրաբերված էր հայրենիքի ազատությանը և պատկանում էր միայն հայրենիքին։ Հայդուկն անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ լույսը չբացված, նա հեռանում էր, և ոչ ոք չպետք է իմանար, թե որ ուղղությամբ և ուր է գնում։ Նրա բնակատեղին քարայրն էր, ձնե տնակը, լեռներն ու կիրճերը, իսկ գյուղերում անասնագոմի կամ մարագի մութ անկյունը։ Գիշերը հայդուկի սեփականությունն էր, գիշերը հայդուկն էր դրության տերը, իսկ ցերեկը նրա գլխավոր հոգսը թաքնվելն ու չնկատվելն էր։ Նա տեղափոխվում, տեղից տեղ էր անցնում գիշերը, ապավինելով մթությանը։ Գնում էր սարերով, կիրճերով ու ծերպերով, որպեսզի մարդու չհանդիպեր, իսկ երբ լույսը բացվում էր, մտնում էր թաքստոց։ Հայդուկը մահվան դեմ չէր մաքառում։ Նրա կռիվը թշնամու, իր հայրենիքը բռնադատողների դեմ էր։ Նրա օրերն անցնում էին ձյան ու բքի մեջ, անձրևի ու կարկուտի տակ։ Պետք էր միշտ աչալուրջ լինել, որ եթե թշնամի հանդիպեր, նրա առաջինը հայդուկը կրակեր ու խուճապի մատներ։ Յուրաքանչյուր հայդուկ պետք է կարողանար կռվել ու հաղթել 10-20 թշնամու։ Եթե ռազմական գործողությունների կարիք չկար, հայդուկների մի մասին թույլատրում էին գնալ իրենց գյուղերը, կազմակերպել պաշտպանական ջոկատներ։

Հայ հայդուկներ

Հայդուկային շարժումը մեծ տարածում էր գտել նաև Արևմտյան և Արևելյան Հայաստաններում 19-րդ դարից սկսած։ Հայ հայդուկների շարքում կարևոր է նշել Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Անդրանիկին, Դժոխք Հրայրին, Գալեին, Մախլուտոյին, Գևորգ Չաուշին։

Рубрика: Հայոց պատմություն

Հայ ֆիդայական շարժում

Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

Շարժման խնդիրը

Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել։ Դա ոգևորել է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ։

Հայդուկային առաջին խմբեր

Հայ հայդուկային առաջին խմբերն առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի, Արաբոյի, Ռ.Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գ.Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Ա.Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը, Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրիշներ։ Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ (Ա.Աչըքպաշյան և ուրիշներ) փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները։ Սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և շոշափելի արդյունք չեն տվել։ Հաջողություն չի ունեցել և չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը դաշինք հաստատել Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի, ազգազատագրական շարժման հետ։ Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-1890-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի հանդեպ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը։ Շատ հայ երիտասարդներ, գլխավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն), կազմում հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով փորձում անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Վարդան Գոլոշյանի, Սարգիս Կուկունյանի ձեռնարկները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից, Անդրկովկասից, Պարսկաստանից։

Հայ հայդուկային շարժուման 2-րդ փուլ

1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ է ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ հնչակյան կուսակցության և հայ հեղափոխական դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժուման 2-րդ փուլ)։ Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր հայկական հարցի լուծումը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը։ Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ։

 

Рубрика: Գրականություն

Օմար Խայամ և Հովհաննես Թումանյան

Օմար Խայամ

Աշխարհ եկա, բայց իմ գալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Անփառունակ իմ գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Ու ոչ ոքից չլսեցի խելքը գլխին պատասխան,
Թե իմ գալուց ու գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ:

Հովհաննես Թումանյան

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

Աշխարհ եկա, բայց իմ գալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ։

 

Հին աշխարհքը ամեն օր հազար մարդ է մտնում նոր։

 

 

Рубрика: Հայոց Լեզու

Ժամանակի պարագա

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:

Այսօրվանից փակվում են բոլոր դպրոցները:

Այսօրվա դասն անհետաքրքիր էր:

Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարմանժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

Գտի՛ր ժամանակի պարագաները:

• Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:

• Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:

• Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:

• Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:

• Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Կետերի փոխարեն դի՛ր ժամանակի պարագաներ (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

• Այսօր ստանձնում է գործարանի տնօրենի պաշտոնը:

•Երեկ ոչ ոքի չէին սպասում:

• Այդ կինը այլևս չկա:

• Մի քիչ առաջ պատմությունը բոլորին պատմում էր:

•Մի քանի րոպե առաջ զգեստը վնասեց:

Ժամանակի պարագա-երկրորդական նախադասությունըտրոհվում է ստորակետով:

• Երբ գիշերը հեռախոսը զնգում է, անմիջապես վատ բան ենքմտածում:

Համակատար դերբայով (երգելիս) կազմված դերբայականդարձված-ժամանակի պարագան տրոհվում է.

• նախադասության սկզբում և վերջում՝ բութով. – Եռօրյաճամփորդության գնալիս՝ հարկավոր է վերցնել տաքծածկոցներ: – Հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ՝ եռօրյաճամփորդության գնալիս:

• նախադասության մեջտեղում՝ երկու կողմից ստորակետերով. –Մեր դասարանի սովորողները, ավտոբուսով երկարճանապարհ գնալիս, զվարճալի խաղեր են խաղում:

Կետադրի՛ր:

1. Ամռանը ,երբ ջուրը պակասում է ,գյուղացիներն սկսում են վիճելմի կաթիլի ջրի համար:

2. Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելիս, մարդ հաճախզարմանում է:

3. Վիթխարի հզորության հողափոր մեքենան ,տեղից տեղփոխադրվելիս ՝մարդու կամ ձիու քայլելուն նմանվող շարժումներ է անում:

4. Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել ,արդեն երբՈդիսևսը տուն վերադարձավ:

5. Ծովափին կանգնելիս՝ աղջիկը հայացքը հառում էր հեռուհորիզոնին:

Դերբայական դարձվածները դարձրու՛ երկրորդականնախադասություններ. ուշադի՛ր եղիր կետադրության փոփոխությանը:

• Անգղերի կռնչոցից վախենալիս՝ ձիերը խլշում են ականջները:

• Ժայռի կատարին բազմելիս՝ արծիվն ակնդետ նայում է երկնիլազուրին:

• Օրիորդը գլուխը կախում էր՝ մտածության մեջ ընկնելիս:

• Ընկերը, այլայլված անկյունից անկյուն քայլելիս, չնկատեց ներսմտած աղջկան:

Շարահյուսորեն վերլուծի՛ր նախադասությունը:

• Այժմ էլ, եթե բարձրանաք մեր գյուղի վերին բլուրները, ուրամռան լուսնկա գիշերներին եզները մեղմ որոճացել են, դուք կհանդիպեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին:

բարանանք-ստորոգյալ
գյուղի-հատկացուցիչ.
մեր-հատկացուցիչ.
բլուրները-ենթակա.
վերին -տեղի պարագա.
այժմել-ժամանակի պարագա.
եզները-ենթակա.
գիշերներին- ժամանակի պարագա.
ուրամռան լուսնկա-որոշիչ.
որոճացել են -ստորոգյալ.
մեղմ-ձևի պարագ

Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878, հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան: Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ:

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը:

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում:

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ: