Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Ինչպես արդեն տեղյակ եք, 1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։

Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը։ Հարկ է նշել, որ չնայած Մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր հաշտություն կնքել և փոքր-ինչ դադար առնել։

Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար։

Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։

Պայմանագրի համաձայն Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Դրա նպատակն էր խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին։ Դրանից զատ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն։

Այսպիսով, Բաթումի պայմանագրով թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտահայտած հետևյալ պատկերավոր խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։

Բայց մյուս կողմից, ճակատագրի հետևանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն է, որով թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ալ. Խատիսյանը, ամփոփելով հայ-թուրքական բանակցությունների արդյունքները, իր ուղարկած նամակում գրում էր. «Մենք կբերենք վատ հաշտության պայմանագիր, բայց կբերենք նաև անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը»։ Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. նոյեմբերը։

Рубрика: Համաշխարհային պատմություն

Ադոլֆ Հիտլեր

Ադոլֆ Հիտլեր, գերմանացի քաղաքական գործիչ Նացիստական կուսականության առաջնորդը: Նա դարձել է Գերմանիայի կանցլեր 1933 թվականին և 1934 թվականին`ֆյուրեր: Իր դիկտատուրայի օրոք 1933-ից 1945 թվականներին նա նախաձեռնել է Երկրորդ համաշխարհային պատերազմըԵվրոպայում` ներխուժելով Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերին: Հիտլերը պատերազմի ընթացքում համակարգում էր ռազմական գործողությունները և եղել է Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներից մեկը: Հիտլերը ծնվել է Ավստրիայում, որն այն ժամանակ Ավստրո-Հունգարիայի մասն էր և մեծացել է Լինցի մոտակայքում: Նա տեղափոխվել է Գերմանիա 1913 թվականին և անդամագրվել Գերմանիայի բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:1919 թվականին նա միացել է Գերմանական բանվորական կուսակցությանը, որը վերածվեց Նացիստական կուսակցության, և 1921 թվականին Հիտլերը դարձավ դրա առաջնորդը: 1923 թվականին նա փորձեց իշխանության հասնել Մյունխենում իրականացված հեղաշրջման փորձի միջոցով, սակայն ձախողվեց և բանտարկվեց: Բանտում նա հեղինակեց իր ինքնակենսագրության առաջին հատորը և «Իմ պայքարը» գիրքը:

Երկրորդ համաշխարհային պատերազմ

1938 թվականի փետրվարին նոր նշանակված արտաքին գործերի նախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի խորհրդով, ով ընդգծված ճապոնամետ էր, Հիտլերը խզեց Սինո-գերմանական դաշինքը Չինաստանի հանրապետության հետ, որպեսզի դաշինք կնքի առավել ժամանակակից և հզոր Ճապոնական կայսրության հետ: Հիտլերը հայտարարեց, որ Գերմանիան ճանաչում է Ճապոնիայի կողմից օկուպացված Մանջոու-Գոն և հրաժարվեց Ճապոնիայի տիրապետության տակ գտնվող խաղաղօվկիանոսյան տարածքներից, որոնք նախկինում Գերմանիայի գաղութներն էին:Հիտլերը հրամայեց դադարեցնել զենքի մատակարարումը Չինաստանին և հետ կանչեց Չինաստանի բանակում աշխատող բոլոր գերմանացի սպաներին: Ի պատասխան չինացի գեներալ Չան Կայշին չեղարկեց բոլոր սինո-գերմանական տնտեսական համաձայնագրերը` կտրելով Գերմանիայից չինական մետաղական շուկայից:1938 թվականի մարտի 12-ին Հիտլերը հայտարարեց Նացիստական Գերմանիային Ավստրիայի միացման մասին Անշլյուս-ի շրջանակներում: Դրանից հետո Հիտլերն ուշադրությունը սևեռեց Չեխոսլովակիայի գերմանաբնակ Սուդետենլանդ տարածաշրջանի վրա:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ

Անձնական շփումներում 1939 թվականին Հիտլերը հայտարարեց, որ Բրիտանիան հիմնական թշնամին է և պետք է պարտության մատնվի, իսկ Լեհաստանը նպատակին հասնելու համար պետք է ոչնչացվի: Արևելյան թևը պետք է ապահով լինի և հողերը պետք է միանան Գերմանիային: Կապված Լեհաստանի անկախության Բրիտանիայի երաշխավորության հետ, Հիտլերը 1939 թվականի մարտի 31-ին ասել էր,- «Ես նրանց կմատուցեմ սատանայի խմիչք»: Ապրիլի 1-ին Վիլհելմսհաֆենում Տիրպից ռազմանավի բացման ժամանակ իր ելույթում Հիտլերը սպառնաց, որ կխզի Անգլո-գերմանական նավատորմային համաձայնագիրը, եթե Բրիտանիան շարունակի երաշխավորել Լեհաստանի անկախությունը, որը նա բնութագրում էր որպես շրջափակման քաղաքականություն: Լեհաստանը դաձավ Ռայխի գլխավոր նպատակը, քանի որ Հիտլերը ցանկանում էր ապահովագրել արևելյան թևը հավանական բրիտանական շրջափակման դեպքում: Հիտլերն ի սկզբանե համաձայն էր Լեհաստանը դարձնել արբայակային պետություն, սակայն Լեհաստանի մերժումից հետո նա որոշեց ներխուժել 1939 թվականին: Ապրիլի 3-ին Հիտլերը հրամայեց զինված ուժերին նախապատրաստվել Լեհաստան ներխուժմանը օգոստոսի 25-ին: Ապրիլի 28-ին Ռայխտագում իր ելույթում հայտարարեց, որ հրաժարվում է Անգլո-գերմանական նավատորմային պայմանագրիվ և Գերմանա-լեհական չհարձակման պակտից: Պատմաբաններ Վիլյամ Կարը, Գերհարդ Վեյնբերգը և Յան Կերշոուն գտնում էին, որ Հիտլերի շտապողականության պատճառը նրա վաղ մահանալու վախն էր: Նա շարունակաբար կրկնում էր, որ պետք է առաջնորդի Գերմանիան պատերազմում քանի դեռ չափազանց ծեր չէ, քանի որ նրա հետևորդները կարող է չունենան բավարար կամք:

Рубрика: Համաշխարհային պատմություն

Համազգային շարժման վերելքն ու զինված պայքարի սկիզբը 1988թթ

1988 թ. փետրվարի 13-ից սկսած մարզկենտրոն Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից:

1988 թ. փետրվարի 22-ին Աղդամում տեղի ունեցած ցույցից հետո տարբեր տվյալներով 2-3 հազար երիտասարդներից կազմված ադրբեջանցիների ամբոխը շարժվեց դեպի ԼՂԻՄ տարածքում գտնվող հայկական Ասկերան ավանը: Ամբոխը ճանապարհին ոչնչացնում էր եղած ամեն ինչ և կանգնեցվեց միայն Ասկերանի մերձակայքում ոստիկանության միջամտության շնորհիվ: Բախումների արդյունքում վիրավորվեց մի քանի տասնյակ հայ, սպանվեց 2 ադրբեջանցի: Չնայած ադրբեջանցիների իսկ վկայությունների համաձայն՝ սպանված ադրբեջանցիներից առնվազն մեկի վրա կրակել է ադրբեջանցի միլիցիոներ2, այնուամենայնիվ, պաշտոնական հետաքննության արդյունքում այդպես էլ չի պարզվել, թե ով է եղել կրակողը:

Փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության կոտորած, որն ուղեկցվում էր սպանություններով, բռնաբարություններով, ջարդերով, կողոպուտով: Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ողջ տարածքով մեկ:

1988 թ. մարտին Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը, որը համակարգում էր Արցախի հայերի ազատագրական շարժումը։ 1988 թ. հունիսի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը կտրականապես հրաժարվեց բավարարել Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին։ Երկու օր անց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնություն տվեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու կապակցությամբ»:

1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին:

Ստեղծված իրավիճակում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1989 թ. հունվարի 12-ի հրամանագրով ԼՂԻՄ-ում ժամանակավորապես մտցրեց կառավարման հատուկ ձև: Ըստ հրամանագրի՝ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի և նրա գործադիր կոմիտեի լիազորություններն այնուհետև դադարեցվում էին մինչև Խորհրդի նոր կազմի ընտրությունների անցկացումը: Նրա լիազորություններն ամբողջ ծավալով փոխանցվում էին նոր կազմավորված ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեին (ՀԿԿ), որն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին: ՀԿԿ-ի ղեկավարումը ստանձնած Արկադի Վոլսկին3 առաջարկում էր մեղմել լարվածությունը Ղարաբաղի տնտեսության զարգացման, ԼՂԻՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական ու մշակութային ամուր կապերի հաստատման և հայ բնակչության հանդեպ խտրականության կանխարգելման միջոցով4:

ԼՂԻՄ-ում իշխանության օրինականորեն ընտրված մարմիններին փոխարինած և վարչական անսահմանափակ լիազորություններ ստացած ՀԿԿ-ն միևնույն ժամանակ զրկված էր մարզի տնտեսական կյանքը ղեկավարելու որրևիցե հնարավորությունից: Լեռնային Ղարաբաղին հատկացված միջոցները տնօրինվում էին ադրբեջանական ղեկավարության կողմից, որն էլ լայնամասշտաբ շինարարություն ծավալեց ադրբեջանական բնակավայրերում՝ բնակության ու աշխատանքի վայրեր ստեղծելով ադրբեջանցի վերաբնակիչների համար: Ապարդյուն էին նաև Հատուկ կառավարման կոմիտեի ջանքերը՝ վերացնելու կամ թեկուզ մեղմելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանի կողմից:

Մարզային կառույցները ցրելու մասին որոշումը բացասաբար ընդունվեց ԼՂԻՄ-ում, քանի որ այդ քայլը խափանում էր լիիրավ երկխոսության հնարավորությունները: Որպես ելք ստեղծվեց Ազգային խորհուրդ՝ 1918-1920 թթ. Ղարաբաղում գոյություն ունեցած Ազգային խորհրդի օրինակով:

Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

ԽՍՀՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Խորհրդային Միություն, ԽՍՀՄ (այլ անվանումներ Սովետական ՄիությունՍՍՀՄՍովետ և այլն,

նախկին սոցիալիստական պետություն Եվրասիայում, կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին, փլուզվել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Համարվել է փաստացի ինքնիշխան խորհրդային պետությունների միություն։ Մայրաքաղաքը եղել է Մոսկվան։

ԽՍՀՄ կազմավորման հռչակագրի մեջ նշվում է, որ միությունը կառուցված է ազգերի ինքնորոշման սկզբունքով։ Շեշտվում էր նաև, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իրավունք դուրս գալու ԽՍՀՄ-ի կազմից։ Իրականում որոշումները կայացնում էին իշխանության կենտրոնական մարմինները։

Վերակառուցում 1985–1991

1985 թվականի մարտին, Կոնստանտին Չերնենկոյի մահվանից հետո, երկրի իշխանության գլուխ կանգնեց Միխայիլ Գորբաչովը: 1985–1986 թվականներին Գորբաչովի ու կառավարությունում նրա համախոհների կողմից իրականացվեց սոցիալ-տնտեսական զարգացման արագացման քաղաքականություն, որը հանգում էր գոյություն ունեցող սոցիալիստական համակարգի առանձին վերցրած թերությունների խոստովանությանը և դրանք փորձելով վերացնել որոշ վարչական բնույթի խոշոր գործընթացներով (անաշխատ եկամուտների դեմ պայքար, հակաալկոհոլային արշավ և այլն):

1987 թվականի հունվարին տեղի ունեցած լիակազմ ժողովից հետո, երկրի ղեկավարության կողմից սկսվեցին առավել արմատական բարեփոխումներ: Փաստացի, նոր պետական գաղափարախոսություն հայտարարվեց վերակառուցումը` տնտեսական և քաղաքական բարենորոգումների միագումարը, որի արդյունքում երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքը կտրականապես դարձավ անկայուն, քայքայվեց խորհրդային կարգը, անցում կատարվեց կապիտալիզմի, որն էլ հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը:

1989 թվականի երկրորդ կեսին, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարից հետո, վերակառուցման շրջանակներում կտրուկ սրվեց քաղաքական ուժերի դիմակայությունը: Նրանց մի մասը ելույթներ էր ունենում սոցիալիստական զարգացման ուղին բռնելու համար, իսկ մյուս մասը երկրի ապագան տեսնում էր կապիտալիզմի սկզբունքներով կյանքը կարգավորելու մեջ: Տարբեր կարծիքներ կային նաև ԽՍՀՄ-ի ապագա դիմագծի, միութենական և հանրապետական, ինչպես նաև պետական իշխանության և կառավարության փոխհարաբերությունների վերաբերյալ:

ԽՍՀՄ-ի փլուզում 1990–1991

Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող վերակառուցման քաղաքականությունը բերեց քաղաքական և տնտեսական ոլորտներում երկրի կառավարումը կորցնելուն, ներքաղաքական դրության կտրուկ սրմանը, մի շարք ազգամիջյան բախումների, Վարշավյան դաշինքի և Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ, СЭВ) փլուզման, խորհրդային հանրապետությունների անկախության ձգտումների, Բելովեժյան համաձայնագրի ստորագրման` Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու վերաբերյալ և վերջնական արդյունքում` ԽՍՀՄ-ի գործունեության դադարեցման:

1987 թվականին ԽՍՀՄ տարածքում բռնկվեցին մի շարք ազգամիջյան բախումներ, որոնցից առավել սուր կերպով արտահայտվեցին Ղարաբաղյան բախումները: 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը, Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում, տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ (տես` Սումգայիթի ջարդեր): Նույն թվականի նոյեմբերին ջարդեր կազմակերպվեցին Կիրովաբադում (տես` Գանձակի ջարդեր և Գանձակի ինքնապաշտպանություն (1988)) և այլ քաղաքներում: Այդ նույն` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, խլեց ավելի քան 25000 մարդու կյանք (տես` Սպիտակի երկրաշարժ): 1989 թվականին Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին: Ադրբեջանական ԽՍՀ-ն սկսեց շրջափակման ենթարկել Հայաստանին: 1991 թվականին, երկու միութենական հանրապետությունների միջև սկսվեց պատերազմ (տես` Արցախյան ազատամարտ):

1989 թվականին փլուզվեցին Վարշավյան դաշինքն ու ՏՓԽ-ն: 1990 թվականի ապրիլի 3-ին ԽՍՀՄ գերագույն խորհուրդը ընդունեց հատուկ օրենք, որը վերահսկում էր ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալը: Նույն թվականի դեկտեմբերի 3-ին, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը բարձրացրեց ԽՍՀՄ-ը Ինքնիշխան Պետությունների Միության վերակազմավորելու հարցը, որն իր կածիքով միութենական հանրապետություններին լայն հնարավորություններ և իրավունքներ կտար:

1991 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցած միութենական հանրապետությունների քաղաքացիների 77,85%-ը կողմ էին արտահայտվել` պահպանել ԽՍՀՄ-ը, որպես իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների թարմացված միություն` սոցիալիստական կարգերի պահպանմամբ:

1991 թվականի օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը, խորհրդային կառավարության պահպանողական տրամադրություններ ունեցող մի շարք անդամներ, որոնք ելույթներ էին ունենում ԽՍՀՄ փլուզման և կապիտալիզմին անցնելու դեմ, Պետանվտանգության ուժերի օգնությամբ շրջափակեցին Գորբաչովին` Ֆորոսում գտնվող կառավարական նստավայրում, որտեղ նա ընտանիքով հանգստանում էր և կազմավորեցին Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ, ГКЧП): Այդ կոմիտեի կազմի մեջ մտան ԽՍՀՄ փոխնախագահը, ԽՍՀՄ պաշտպանության նախարարը, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարը, ԽՍՀՄ վարչապետը, ԽՍՀՄ պետանվտանգության նախագահը և այլք: Զորք մտցվեց Մոսկվա, Կենտրոնական հեռուստատեսության «Ժամանակ» լրատվական հաղորդման ընթացքում ընթերցվեց ԱԴՊԿ-ի որոշումը` ԽՍՀՄ գործող Սահմանադրության պահպանման և հակասահմանադրական տրամադրությունների բոլոր ձևաչափերի հատման մասին: Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, ով գլխավորում էր ընդդիմությունը, ԱԴՊԿ-ի անդամների գործողությունը որակեց որպես պետական հեղաշրջման փորձ (путч): Երկու քաղաքական ուժերի դիմակայությունը հանգեցրեց Մոսկվայում զանգվածային ցույցի` ի աջակցություն Ելցինին: ԱԴՊԿ-ի ղեկավարության ընդհանուր անվճռականությունը հանդիսացավ նրանց պարտության և ինքնալուծարման պատճառ, որի արդյունքում նրանք ձերբակալվեցին, սակայն 1994 թվականին, ԽՍՀՄ փլուզումից հետո արժանացան համաներման:

ԱԴՊԿ-ի պարտությունից հետո, 1991 թվականի օգոստոսի 24-ին, Ուկրաինական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց Ուկրաինայի անկախությունը, որը հաստատվեց համաուկրաինական հանրաքվեով` 1991 թվականի դեկտեմբերի 1-ին: Նույն թվականին ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու մասին հերթականությամբ հայտարարեցին նաև մյուս միութենական հանրապետությունները:

1991 թվականի դեկտեմբերի 8-ին, ԽՍՀՄ երեք հանրապետությունների (Ռուսաստան, Ուկրաինա և Բելառուս) ղեկավարներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, ստորագրեցին համաձայնագիր, որում հայտարարությամբ հանդես եկան ԽՍՀՄ գործունեության դադարեցման և ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Ալմա-Աթայում կայացավ նախագահների հանդիպում, որտեղ ԱՊՀ-ին միացան ևս ութ հանրապետություն` Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

1991 թվականի դեկտեմբերի 25-ին Գորբաչովը հայտարարեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնում իր լիազորությունների դադարեցման մասին: Դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդը ընդունեց որոշում` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին, այդպիսով պաշտոնապես լուծարելով ԽՍՀՄ-ը:

Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

Խորհրդային Հայաստանի մշակույթը 1920-1945 թթ

Հայաստանի տարածքային պահանջները

Հայաստանի խորհրդային իշխանության առաջ ծառացած էր իր ազգային տարածքների հիմնախնդիրը։ Իշխանության ղեկին նստած հայ բոլշևիկները անտարբեր չէին ազգային սահմանների ու տարածքների հարցի արդարացի լուծման հարցում։

Հայկական տարածքների հարցը 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերում։

Ալեքսանդրապոլի պայմանագրի վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիայի ժխտողական դիրքի պատճառով Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

Լոռու և Ախալքալաքի խնդիրը

Տարածքային այս հարցերը կարևոր տեղ էին գրավում հայ-վրացական հարաբերություններում։ Մենշևիկյան իշխանությունները չէին պատրաստվում հեռանալ Լոռուց՝ ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։

Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրները

Հայաստանի խորհրդայնացման հաջորդ օրն իսկ Ադրբեջանի հեղկոմն ընդունեց դեկրետ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս տարածքային վեճեր գոյություն չունեն, որ Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը համարվում են Հայաստանի անբաժանելի մասեր։

Զանգեզուրի հարցը

Չվստահելով Ադրբեջանի որոշման անկեղծությանը՝ նշանավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհը շարունակում էր գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելուն, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։

Արցախի խնդիրը

Այլ ընթացք ու վախճան ունեցավ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Գարեգին Նժդեհը շարունակում էր պնդել Լեռնային Ղարաբաղի միացման պահանջի վրա՝ որպես իր պայքարը դադարեցնելու պայման։

Հայկական հարցը Լոնդոնի և Լոզանի կոնֆերանսներում (1921-1923)

Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսը եթե հերթական հարվածը հասցրեց Հայկական հարցին, ապա Լոնդոնի և Լոզանի կոնֆերանսները վերջնականապես տապալեցին այն։

Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին

Երկրորդ աշխարհամարտին աշխարհի այլ ժողովուրդների շարքում մեծագույն մասնակցություն ունեցան նաև հայերը: Պատմության մեջ չի եղել համանման մի պատերազմ, որտեղ հայերը այդքան մեծ ներգրավվածություն ունենան: Նախադեպն այդ իհարկե կապված է Երկրորդ աշխարհամարտի համընդգրկուն բնույթի հետ, չէ՞ որ պատերազմն այդ պարառել էր գրեթե ամբողջ մոլորակը: Ի դեպ` հայերը կռվում էին ինչպես «Դաշնակիցների», այնպես էլ «Առանցքի» երկրների կողմից: Իհարկե «կռվել» ձևակերպումը մի փոքր պայմանական բնույթ է կրում, քանի որ պատերազմին մասնակցությունը հիմնականում եղել է ոչ թե կամավոր, այլ տվյալ երկրի զինապարտության օրենքի համաձայն: Այսինքն` հայերը լինելով Խորհրդային Միության քաղաքացիներ պարտավոր էին զինվորագրվել և մասնակցել պատերազմական գործողություններին` ինչպես մնացյալ խորհրդային ժողովուրդները: Այդ նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկվեն նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի բանակներում կռվող հայերը: Իրավիճակն այլ էր ֆաշիստական Գերմանիայի կողմից կռվող հայերի դեպքում: Դրանք հիմնականում կամավորներ էին և համալրում էին Հայկական լեգեոնի շարքերը: Այս զորամիավորման նպատակը մեկն էր` ռազմական գործողություններում Գերմանիայի հաջողության հասնելու դեպքում հասնել Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի կազմում գտնվող Արևմտյան Հայաստանի ազատագրմանը: Իհարկե սա անհեռանկարային ծրագիր էր և գաղափարի հղացումից շատ չանցած հօդս ցնդեց:

Այսինքն` մեծ հաշվով Երկրորդ աշխարհամարտը հայ ժողովրդին, որպես էթնիկական ամբողջական միավորի, որևէ էական ձեռքբերում չտվեց, մի կողմում հայերը մասնակցում էին որպես տվյալ երկրի քաղաքացիներ, իսկ մյուս կողմում՝ որպես կամավորներ, անհեռանկարային ծրագրեր էին առաջ քաշում, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Ի դեպ` ԽՍՀՄ կազմում հայերի մասնակցության և զոհերի թվաքանակները խիստ չափազանցված են: Ճիշտ է, մասնակցության թիվը պատկառելի է, բայց ոչ այնքան, որքան որ ներկայումս պաշտոնապես հաղորդվում է: Սա իհարկե քննարկման բոլորովին այլ նյութ է: Այս ամեն ինչից զատ հատկապես ֆենոմենալ ընկալում ունի այն փաստը, որ ցեղասպանությունից ընդամենը չորս տասնամյակ անց հայ ժողովուրդը կարողացավ այդքան մեծ թվով մասնակցություն ցուցաբերել համաշխարհային պատերազմին: Կիսով չափ ոչնչացված ազգը Կարմիր բանակին տվեց  5 մարշալ,  6 տասնյակից ավելի գեներալներ և հազարավոր սպաներ ու զինվորներ: Չհաշված որ ռազմաճակատ չմեկնած Խորհրդային Հայաստանի մնացյալ բնակչությունը, ենթարկվելով մոբիլիզացիայի, մեծագույն ներդրում ունեցավ թիկունքի աշխատանքներում, որը նույնպես պատերազմում հաղթելու առաջնային գրավականներից մեկն էր:

Որքան էլ զարմանալի թվա, բայց պատերազմում իր փոքրիկ, բայց շոշափելի ներդրումն ունեցավ նաև Հայ Առաքելական եկեղեցին: Վերջինիս միջոցներով կառուցվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, փոխարենը խորհրդային իշխանությունները փոխեցին իրենց թշնամական վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ և թույլատրեցին կաթողիկոս ընտրել: Հիշեցնենք, որ տակավին պատերազմից առաջ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը Մայր Աթոռի վեհարանում խեղդամահ էր արվել և դրանից հետո խորհրդային իշխանությունները թույլ չէին տալիս կաթողիկոս ընտրել: Իհարկե եկեղեցու կողմից Կարմիր բանակին տրամադրված օգնությունը պետք է բացատրել կաթողիկոսի տեղապահ Գևորգ արք. Չորեքչյանի ճկուն քաղաքականությամբ: Նա այդ օգնությունը կազմակերպել էր ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի համակրանքը շահելու նպատակով, որից հետո դարձավ կաթողիկոս:

1943 թ. պատերազմի ամենաթեժ պահին Հովսեփ Օրբելու ջանքերով ստեղծվեց Գիտությունների ազգային ակադեմիան: Օրբելին մինչ այդ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրենն էր և հսկայական աշխատանք էր իրականացրել շրջափակման ժամանակ Էրմիտաժում պահվող պատմական և մշակութային իրերի էվակուացիան կազմակերպելու համար: Պատերազմին մեծագույն մասնակցություն ունեցան նաև հայկական դիվիզիաները: Խորհրդային բանակների կազմում դրանք մասնակցել են գրեթե բոլոր կարևորագույն ռազմական գործողություններին, իսկ 89-րդ դիվիզիան Կովկասից հասել է մինչև Բեռլին: Ներկայումս տարաբնույթ հերոսապատումներ են պատմում Բեռլինում «հայկական քոչարիի» և այլ արկածների մասին: Չխորանալով արդեն իսկ հայտնի պատմական փաստերի մեջ, միայն նշենք, որ ինչպես հայկական դիվիզիաներում, այնպես էլ այլ զորամիավորումներում ծառայող հայ զինվորականների մեջ տիրապետող էր այն գաղափարը, որ նրանք կռվում են հանուն հայրենիքի՝ Խորհրդային Հայաստանի և առհասարակ Խորհրդային Միության: Այսինքն` Խորհրդային Հայաստանը հայերի համար դիտարկվում էր որպես հոգևոր հայրենիք: Բացի այդ, պետական քարոզչությունը տեղեկատվություն էր տարածում թուրքական զորքերի հավանական ներխուժման մասին: Դեռևս թարմ էր ցեղասպանության հիշողությունը, իսկ Թուրքիան էլ անկախ ամեն ինչից աշխարհի ցանկացած կետում գտնվող հայերի համար դիտարվում էր որպես թշնամի: Այս հանգամանքը էլ ավելի էր մեծացնում հայ զինվորականների` պատերազմին մասնակցելու ցանկությունը, հատկապես, որ օդում շրջանառող լուրեր կային, թե խորհրդային ղեկավարությունը մտադիր է Գերմանիայի հետ պատերազմը ավարտելուց հետո ներխուժել Թուրքիա: Սա Արևմտյան Հայաստանի և Խորհրդային Հայաստանի միավորման ակնկալիք էր առաջացնում: Իհարկե դժվար է ասել, թե որքանով են վերոհիշյալ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, արդյո՞ք Թուրքիան իսկապես պատրաստվում էր հարձակվել Խորհրդային Միության վրա և հակառակը, բայց ԽՍՀՄ-ի զինապարտ հայ քաղաքացիներին առաջին հերթին առաջնորդում էր նաև հենց այս գաղափարը:

Այլ էր իրավիճակը հայազգի մարշալների և գեներալների պարագայում: Դժվար թե հնարավոր լինի պնդել, թե Խորհրդային Հայաստանը նրանց համար հոգևոր հայրենիք էր, նրանք վաղուց արդեն կտրվել էին զուտ հայկական իրականությունից և Կարմիր բանակի կադրային զինվորականներ էին: Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խանփերյանցը, Իսակովը և մյուսները կռվում էին ծառայողական պարտականություններից ելնելով և ինչու չէ նաև հանուն կարիերայի: Այս տեսանկյունից այդքան էլ տեղին չէ այդ մարդկանց Հայաստանում ներկայումս պաշտամունքի և հպարտության առարկա դարձնելը: Ի հակադրություն դրան, հարգանքի և մեծագույն պատվի պետք է արժանանան Խորհրդային Հայաստանի վետերանները, որովհետև նրանք հենց հայկական իրականության մի մասնիկն են:

Երկրորդ աշխարհամարտից անցել է ավելի քան 70 տարի, բայց դրա շուրջ ծավալվող թեժ բանավեճերը դեռևս չեն լքել մարդկությանը: Դրան մասնակցած ժողովուրդներից ու պետություններից յուրաքանչյուրն ունի սեփական մոտեցումները: Կան նաև այնպիսի երկրներ, որտեղ հասարակությունները երկփեղկված են ու պառակտված, իսկ այդ մասնատվածության շուրջ ծավալվող բանավեճերը ձևավորվում են նաև հենց Երկրորդ աշխարհամարտի շուրջ: Ասվածի վառ ապացույցն է Ուկրաինան: Պատմական և առաջին հերթին քաղաքակրթական տեսանկյունից պառակտված ուկրաինական հասարակության տարբեր հատվածները (Արևելյան և Արմտյան հատվածները) տարասեռ վերաբերմունք ունեն պետության ապագայի, զարգացման հեռանկարների, երկրի պատմական անցյալի և առաջին հերթին հենց պատերազմի ու խորհրդային տիրապետության վերաբերյալ:

Հայ հասարակության մեջ իհարկե համանման քաղաքակրթական երկփեղկվածություն գոյություն չունի: Հայաստանը մոնոլիտ պետություն է, բայց այնուամենայնիվ Երկրորդ աշխարհամարտի և խորհրդային տիրապետության վերաբերյալ մոտեցումներում խիստ ընդգծված տարբերություններ կան: Իհարկե խնդրո առարկան չափազանց զգայուն է: Տակավին կենդանի են պատերազմին մասնակցած վետերանները և չի կարելի ստվերել պատերազմին նրանց մասնակցությունն ու կատարած սխրանքները: Մյուս կողմից էլ անկախության սերունդն է, որը անկախությունն ու ազատությունը դիտարկելով որպես բարձրագույն արժեք խորհրդային իրականության վերարժևորման մեջ աներևույթ վտանգ ու սպառնալիք է տեսնում: Իհարկե տիրապետող է ինքնիշխանությունն ու ազատությունը կորցնելու մտավախությունը: Սա սերունդների օրինաչափ բախում է, որը ժամանակի հետ համընթաց կբերվի հավասարակշռության դաշտ: Վերջաբանի փոխարեն միայն կարող ենք նշել, որ անկախ ամեն ինչից Խորհրդային Հայաստանը և Երկրորդ աշխարհամարտը Հայաստանի պատմության բաղկացուցիչ մասնիկն են, հայ ժողովրդի պատմական դրամայի օրինաչափ արարը, որից հրաժարվել չենք կարող, բայց չենք էլ կարող այն վերարժևորել որպես պատմական և համակեցական կատարելության միջավայր՝ ստվերելով անկախության արժեքը: Այս տեսանկյունից տեղին է քաղաքացիական տիրույթում շրջանառվող այն առաջարկը, որ հայ հանրությունը պետք է դադարի ԽՍՀՄ-Գերմանիա բախումը դիտարկել որպես Հայրենական Մեծ պատերազմ: Այն հայրենական է ռուս ժողովրդի համար, իսկ մեր հայրենականը Ղարաբաղյան պատերազմն է:

Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

Տնտեսության վերականգնումն ու զարգացումը

1919թ. գարնանից, երբ հանրապետության տարածքը զգալիորեն ընդարձակվեց, և ժողովրդի վիճակը փոքր-ինչ կայունացավ, կառավարությունը որոշ ջանքեր գործադրեց տնտեսությունը բարեկարգելու ուղղությամբ։

Վերանորոգվեցին ու գործարկվեցին մի քանի տասնյակների հասնող ձեռնարկություններ՝ կաշվի, օճառի, կոնյակի, սպիրտի, ծխախոտի, հախճապակու, մանածագործական, կաթնամշակման և այլն։ Պետականացվեց Շուստովի կոնյակի գործարանը։ Սարիղամիշում և Դիլիջանում հիմնվեցին սղոցարաններ, վերսկսվեց Կողբի ու Կաղզվանի աղահանքերի և Ալավերդու ու Զանգեզուրի պղնձահանքերի շահագործումը։ Կարգի բերվեցին հաղորդակցության ուղիները, որոշ չափով կանոնավորվեց առևտուրը, ընդլայնվեց փոստ-հեռագրային ծառայությունը և այլն։

Կազմվեցին քաղաքաշինական հատակագծեր և էլեկտրակայանների կառուցման նախագծեր։ Փորձեր արվեցին հայ և օտարերկրացի կապիտալիստներ ներգրավելու Հայաստանի տնտեսության մեջ։ Թեև շրջանառության մեջ դրվեց հայկական դրամանիշը, սակայն տնտեսության թույլ զարգացած լինելու պատճառով այն արագ արժեզրկվեց։

Հանրապետությունում վերանորոգվեցին ու կառուցվեցին մի շարք ջրանցքներ։ Կատարվեցին ճահճուտների չորացման և աղուտների վերացման աշխատանքներ։ Հայթայթվեցին սերմացու ու գյուղգործիքներ և բաժանվեցին գյուղացիներին։

Քանի որ Հայաստանը ագրարային երկիր էր, ուստի երկրագործ գյուղացու համար շատ կարևոր էր հողային հարցի լուծումը։ Կառավարությունը և խորհրդարանը ընդունեցին մի շարք օրենքներ կալվածատիրական բոլոր հողերի բռնագրավման և դրանք անհատույց գյուղացիներին հատկացնելու վերաբերյալ։

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, մեկ-երկու տարում տնտեսության բնագավառում նկատելի աշխատանք կատարվեց։ Սակայն դրանք միայն առաջին քայլերն էին։ Այն նախագծերը, որոնք չհասցրին կենսագործվել, կյանքի կոչվեցին արդեն Խորհրդային Հայաստանում։

Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

ՀԽՍՀ սահմանադրություն

ՀԽՍՀ սահմանադրություն, Խորհրդային Հայաստանում սոցիալիստական հասարակարգի և պետական կարգի հիմքերը, պետության մարմինների համակարգի, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, այդ իրավունքների իրականացման նյութական ու իրավական երաշխիքներն ամրագրող հիմնական օրենք։

ՀԽՍՀ առաջին սահմանադրությունն ընդունվել է 1922 թվականի փետրվարի 3-ին, ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների, կարմիր բանակայինների, դեպուտատների սովետների 1-ին համագումարում, որի հիմքում ընկած են ՌՍՖՍՀ սահմանադրության (1918) սկզբունքները։ Խորհրդային Հայաստանը այդ սահմանադրությամբ հռչակվեց ունիտար պետություն, սահմանվեցին պետական բարձրագույն մարմինները, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, ճանաչվեց սովետական օրենսդրությունը։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, իր հիմքում ունենալով ԽՍՀՄ 1924 թվականի Սահմանադրության սկզբունքները։ 1925 թվականին ՀԽՍՀ սովետների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխումներն ու լրացումները։ 1937 թվականի մարտի 23-ին ՀԽՍՀ սովետների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվեց նոր սահմանադրություն, որի հիմքում ընկած էին ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության սկզբունքները։ Այն վավերացրեց սոցիալիստական ուժերի օկուպացիան (սեփական պնդմամբ՝ «սոցիալիզմի հաղթանակը») Խորհրդային Հայաստանում։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1978 թվականի ապրիլի 14-ից, որն ընդունվել է ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանում։

Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում

1920 նոյեմբեր
Թվական 1920 սեպտեմբեր – 1920 նոյեմբերի 29
Վայր Հայաստանի Հանրապետություն
Պատճառ Հայաստանի Հանրապետության անկախությունը
Արդյունք Հայաստանի Հանրապետության անկում, Հայաստանի Հանրապետության տարածքների բաժանում Թուրքիայի և Ռուսաստանի միջև, հայ քաղաքական գործիչների սպանություններ
Հակառակորդներ

Ռուսաստան Ռուսաստան


Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ադրբեջանական ԽՍՀ

Հայաստան Հայաստանի Հանրապետություն Թուրքիա Թուրքիա

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում, Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացման և այդ տարածքում Հայաստանում խորհրդային հանրապետության հռչակման գործընթաց:

Հայաստանի առաջին Հանրապետության Սիմոն Վրացյանի վերջին կառավարության հրաժարականով նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:

1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ։ Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացավ գաղթականների վիճակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։

Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանը խորհրդայնացնելու համար։ Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացան հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ ընթացող այս համագումարը բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունեց, չնայած այն բանին, որ այդ համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությանը գործնական հողի վրա դրվեց 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցույթամբ, ուր քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (նախագահ), Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանյանը և ուրշներ։ Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսվում Հայաստանի խորհրդայնացման համար։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում կապիտուլյացիոն պայմանագիր:

Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

Սևրի պայմանագրի իրագործում

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցություն և Ռամկավար ազատական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակի առիթով: Հայտարարության մեջ նշվում է, որ այն ստորագրման օրվանից 100 տարի անց էլ ենթակա է իրագործման:

Հայտարարության մեջ ասված է, որ Սևրի դաշնագիրը միակ դաշնագիրն է, որ ստորագրվել է թե՛ Թուրքիայի և, թե՛ Հայաստանի Հանրապետության կողմից, հայկական կողմի ազա՛տ կամքով: Սևրի դաշնագիրը ոչ միայն Թուրքիային ճանաչում է, որպես պատասխանատու նախկինում նրա գործած պատերազմական հանցագործությունների համար, այլև իրավական հիմք է տալիս Հայաստան-Թուրքիա սահմանը ճշգրտելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի սահմանած իրավարար վճռին:

«Անցնող հարյուր տարիների ընթացքում Թուրքիան շարունակել և շարունակում է ուրանալ մարդկության դեմ իրագործած իր ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, խուսափել և շարունակում է խուսափել, որպես հանցագործ պատասխանատվությունից և պարտավորություններից, Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1991թ. սկսված որդեգրել է թշնամական վերաբերմունք, իսկ վերջին օրերին սաստկացրել է Հայաստանի, Արցախի և ողջ հայության դեմ իր հռետորաբանությունը և ռազմական հավանական ոտնձգությունների նախապատրաստությունը»,- նշված է հայտարարությունում:

Կուսակցություններն ընդգծում են, որ Սևրի դաշնագիրը վավերական միջազգային պայմանագիր է, թեև չեն վավերացրել ստորագրած բոլոր կողմերը, բայց նաև իրավականորեն փոխարինված չէ այլ միջազգային փաստաթղթով: Առնվազն Հայ Դատի` Հայաստանի Հանրապետության և հայ ազգի իրավունքների տեսանկյունից շարունակում է մնալ միջազգային օրենքի վրա հիմնված պարտավորագիր:

«Ավելին` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ին հրապարակած իրավարար վճիռը շարունակում է մնալ Հայաստան-Թուրքիա իրավական սահմանը գծող միջազգային միակ փաստաթուղթը: Սևրի դաշնագրի ստորագրումից 100 տարի անց Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է թշնամական տրամադրվածություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և ողջ հայության հանդեպ: Մինչև Սևրի հաշտության պայմանագրի մեջ տեղ գտած միջազգային իրավունքի նախադրյալներ կազմող կետերի վրա հիմնված Թուրքիայի պարտավորությունների ամբողջական կատարումը Թուրքիան պարտավոր է` դադարեցնել Հայաստանի Հանրապետության 27-ամյա անօրինական ցամաքային շրջափակումը, դադարեցնել հատկապես վերջին շրջանում Հայաստանի դեմ ուղղված իր ռազմատենչ քայլերը, դադարեցնել իր հակահայ քաղաքականությունը Թուրքիայի ներսում` ներառյալ մեր պատմական և բռնագրավված հողերի վրա, և դրսում` Ցեղասպանության հետևանքով ձևավորված հայկական գաղութների դեմ»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Ավանդական կուսակցությունների կառավարման մարմինները համոզմունք են հայտնում, որ կգա օրը, երբ, որպես Հայոց ցեղասպանության հեղինակ և պատասխանատու, Թուրքիան պետք է կրի իր պատասխանատվությունը և պետք է հատուցի հայ ժողովրդի բոլոր կորուստները:

«Հայտարարում ենք, որ ինչպես անցյալում, ապագայում ևս մենք` հայկական քաղաքական այլ ուժերի և հատկապես Հայաստանի Հանրապետության հետ գործակցելով, պետք է շարունակենք մեր պայքարը մինչև պատմական արդարության վերականգնումը»,- նշված է հայտարարության մեջ: