Рубрика: Без рубрики

Թվաբանական պրոգրեսիա

F, 4 ~ (~0,6) = 7,4 C 28 = c 1 + 17d

8/20 = 0,4 -51 = 17d

C#2 = c12 + 20d d = -3

7,4 = — 0,6 + 200! c11 = c1 + 10d

20d = 8 c1 = 0 — 10d

d = 2/5 = 9, 4 c1 = 30 4,2= c , + 11d c,= c , 2 = c, + 110, 4

Рубрика: Без рубрики
  1. Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները>>              Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (կրճատ՝ ՀԽՍՀ, 1936-1991 թթ. գոյության շրջանում՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՍՀ, 1920-1936 թթ.՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա՝ ՀՍՍՌ), Խորհրդային Միության վարչատարածքային միավոր։                           
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
    1- Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և Վրաստանը                Դեռևս 1921 թվականի փետրվարի 7-ին ՀՍԽՀ ռազմգործժողկոմի տեղակալ Հովսեփ Լազյանի նախագահությամբ կազմակերպվել էր Լոռու ռագմահեղափոխական կոմիտեն։ Փետրվարի 13-ին Լոռու «չեզոք գոտում» ապստամբություն է սկսվել, և վրացական ճակատ տեղափոխված զորքերը 11-րդ բանակի մյուս ստորաբաժանումների հետ ձեռնամուխ են եղել Վրաստանի խորհըրդայնացմանը։ Եռօրյա մարտերից հետո փետրվարի 15-ին ազատագրվել է «չեզոք գոտին», որը ենթարկվելու էր խորհրդային Հայաստանի կառավարությանը։
    2-Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Վրաստանի միջև առկա տարածքային խնդիրները Ղարաբաղից և Նախիջևանից։
    3-Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և խորհրդային Ադրբեջանը                         Սակայն կարճ ժամանակ անց, հետ կանգնելով իր խոստումներից, Ադրբեջանը պայքար է սկսել վերոնշյալ գավառների համար։ Նոյեմբերի 30-ին Հայաստանի խորհրդայնացման առիթով շնորհավորական նամակներ են ստացվել Ն. Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։
    5-Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ Գ․ Նժդեհի ծավալած հերոսական պայքարը Զանգեզուրում                                                                                                                                      Արձագանքելով Գողթանի կառավարիչ Ա.Մելիք-Մուսյանի օգնության կոչին, ՀՅԴ կառավարությունը Զանգեզուր գործուղեց փոխգնդապետ Գարեգին Նժդեհին: Դեռ 1918 թվականի մայիսին Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր)։ Այստեղ էին նահանջել բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Նժդեհի գլխավորությամբ տեղի էր ունեցել Ղարաքիլիսայի ինքնապաշտպանությունը, որտեղ վիրավորված Նժդեհը արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։
    6- Ներկայացրե՛ք և լուսաբանե՛ք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։ Կատարե՛ք համեմատություն։                                                                                                                                          Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի — 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։
    Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։
Рубрика: Без рубрики

Դաս 2- Գործնական աշխատանք

Դաս 2- Գործնական աշխատանք 1. <<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>                                                                                                         Նյութերը դասակարգել,տեղադրել աղյուսակում,անվանել,գրել բանաձևերը: Նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

Նյութերի հատկություները հաշվում են այն հատկանիշները որոնցով իրար նման են կամ տարբերվում։ 

             Նյութի հատկություններ 

  |ֆիզիկական | քիմիական | ֆիզիալոգիական|

Նյութի քանակական և որակական հատկություների փոխոզդեթության է այլ նյութերի հետ երբ առաջանում են նոր մյութերի։

Էկոլոգիապես մաքուր սնունդ, բացասական նարկոտիկներ։

 

 Պարզ նյութեր  Բարդ նյութեր
   
   

Կատարել քանակական և որակական հաշվարկներ բարդ նյութերի հետ:

Ինչպիսի՞ տարրերից է կազմված նյութը,ատոմների քանակը,հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr, տարրերի  ատոմների զանգվածային բաժինները՝ w,զանգվածային հարաբերությունները:

Տնային աշխատանք՝ ընտրեք կենցաղում կամ շրջապատում 2-3 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

  • Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը,ատոմների քանակը
  • Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr
  • Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:

Рубрика: Без рубрики

Հայ հասարակական-քաղաքական միտքը

19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի տնտեսության մեջ և սոցիալ-քաղաքական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերը, Եվրոպայում ընթացող հեղափոխություններն իրենց ազդեցությունն ունեցան հայ քաղաքական մտքի զարգացման վրա։ Հայ մտավորական շրջանակները սկսեցին լայնորեն քննարկել Հայաստանի ապագայի, հայ ժողովրդի ազատագրության, Հայ առաքելական եկեղեցու, հայոց լեզվի դերի և այլ կենսական հարցեր։ Արդիական խնդիրների լուծման մոտեցումներից կախված ՝ հայկական միջավայրում ձևավորվեցին հասարակական-քաղաքական տարբեր հոսանքներ ՝ պահպանողականություն, ազատականություն, ազգայնականություն և այլն։

  • Պատմիր հայ ազգային — հասարակական շարժումների մասին

19-րդ դարի 50-70 ական թվականներին գիյություն ունեցած հայ քաղաքական հոսանքների մեջ առանձնանում էր պահպանողականությունը։ Այս հոսանքի ներկայացուցիչները համոզված էին , որ հայ ժողովրրի ապագան ազգային արժեքների պահպանության մեջ է։ Միաժամանակ պահպանողականները փորձում էին Հայ եկեղեցու և դպրոցի միջոցով կրթել ազգի երիտասարդությանը, պատրաստել գիտնականներ, թարգմանիչներ և հոգևորականներ։Աչքի ընկնող ներկայացուցիչներից էին Գաբրիել Այվազովակին, Հովհաննես Չամուռչյանը և ուրիշներ։

  • Համեմատիր հասարակական -քաղաքական հոսանքների հայացքները
  • Ներկայացրու, վերլուծիր արևմտահայերի ազգային սահմանադրութան բովանդակությունը

Արևմտահայերը շարունակում էին մնալ Օսմանյան կայսրության իրավազուրկ հպատակներ։ Կոստանդնուպոլսի հայ մեծահարուստների՝ամիրանների դասը, որը սուլթանական իշխանությունների հետ սերտ կապեր ուներ։ 19-րդ դարի կեսերից չհանդուրժելով այդ վիճակը պոլսահայ մյուս խավերը մեծահարուստների դասի մենաշնորհը միացնելու և իրենց իրավունքների համար պայքար ծավալվեցին։ 1857թվականին մի խումբ մտավորականներ Ն.Ռուսինյանը, Գ.Օտյանը և ուրիշներ։ Այդ կանոնադրությունը ստացավ «Ազգային սահմանադրություն» անվանումը։ Նախագիծը բացի հոգևորականներից ու ամիրաններից որլշակի իրավունքներ էր տալիս նաև արևմտահայ մյուս խավերին։ 1860թ. մայիսին Կ.Պոլսի Ազգային ըընդհանուր ժողովը հաստատտեց կանոնադրությունը։ 1863թ. մարտին սուլթանն այն վավերացրեց։ Ազգային սահմանադրության համաձայն՝ստեղծվեցին արևմտահայության կյանքը կազմակերպող մարմիններ՝ Ազգային ժողով, Ազգային կենտրոնական վարչություն և այլն։

  • Պատմիր Զեյթունի 1862թ.-ի իրադարձության և նշանակության  մասին

Հայ ազգայնականները ջերմորեն ողջունեցին Զեյթունի 1862թ. ապստամբությանը, հանգանակություններ կազմակերպեցին հերոս զեյթունցիներին օգնելու համար։ Ապստամբության միջոցով ազատագրության հասնելու գաղափարները նոր բարձրության հասան Րաֆֆու ստեղծագործություններում։ 1862թ. ամռանը թուրքական կառավարությունը Զեյթունը հպատակեցնելու նոր փորձ կատարեց։ Թուրքերն սկսեցին հրետակողել հայկական դիրքերը։ Սպանվեց մոտ 200 խաղաղ բնակիչ։ Զենքի դիմաց շուրջ հինգ հազար զեյթունցիների պայքարը ՝ Մկրտիչ Յաղուբյանի հրամանատարությամբ։ Թուրքական զորքերի լայնածավալ գրոհը տարբեր ուղություններով սկսվեց օգոստոսի 2-ին։ Մահտեսի Գրիգոր վարդապետի գլխավորած քաջարի ռազմիկները հարյուրավոր զոհեր պատճառեցին թշնամուն։ Երիտասարդ ռազմիկՄարկոս Թաշճյանը կարողացավ հասնել հայկական դիրքերի վրա։ Առ այսօր թուրքերը հիշում են իրե ց այդ պարտությունը և շարունակում ճակատամարտի վայրը կոչել «Կոտորածի ձոր»։ 1862թվականի ապստամբությունը հսկայական ազդեցիւլյուն ունեցավ հայ ազատագրական շարռման ծավալման, հասարակական-քաղաքական մտքի զարգացման վրա։

Рубрика: Без рубрики

Ֆիզիկական մարմին և նյութ

1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:

Բաժակ՝ կազմված է ապակուց, խաղալիք՝ պլաստմաս և այլն․․․

2. Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները:

Ֆիզիկական մարմինները բաղկացած են ֆիզիկական նյութերից։

3.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:

Նյութի կառուցվածքի մասին մեզ տեղեկություններ են տալիս որոշ երևույթներ ու փորձեր:

4.Ինչպես են անվանում նյութի մասնիկները:

Նյութի մասնիկներն անվանում են ատոմներ և մոլեկուլներ։

5.Որ նյութն են անվանում տարր:

Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր։

6.Ինչ է մոլեկուլը:

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:

7.Ինչ է դիֆուզիան:

Նյութերի ինքնակամ փոխադարձ ներթափանցելու երևույթը կոչվում է  դիֆուզիա:

8.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:

Դիֆուզիան պինդ մարմիններում ավելի դանդաղ է ընթանում, քան գազերում կամ հեղուկներում։

9.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է, քան ցածր ջերմաստիճանում:

Рубрика: Без рубрики

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը/Ազատագրական խմբակները և կազմակերպությունները

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878, ծագել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման (տե՛ս Արևելյան հարց) պայմաններում: Թուրքական լծի դեմ տեղի ունեցած ապստամբությունները (1875-78-ին՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876- ին՝ Բուլղարիայում) Ռուսաստանում առաջ բերեցին լայն շարժում՝ ի պաշտպանություն բալկանյան եղբայրակից ժոդովուրդների: Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցում էր ապստամբներին: Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ. Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանը 1877-ի ապրիլի 12(24)-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան. ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան: Հունիսի սկզբիս ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրքական բանակը (ավելի քան 200 հզ. մարդ): Կռվող կողմերի ուժերը գրեթե հավասար էին նաև Կովկասյան ռազմաճակատում: Կովկասյան բանակի (75 հզ. մարդ) հրամանատարն էր Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, թուրքական բանակինը (65-75 հզ մարդ)՝ Ահմեդ Մուխտար փաշան: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877-ի հուլիսից 1878-ի հունվարին ծանր մարտեր մղեցին թշնամու դեմ, կարողացան կոտրել թուրքերի դիմադրությունը, տարան մի շարք հաղթանակներ, ազատագրեցին Բուլղարիան, հունվարի 8-ին գրավեցին Ադրիանապոլիսը և դուրս եկան Կ. Պոլսի մատույցները:Կովկասյան ռազմաճակատում (Տե՛ս  Ռուս-թուրքական պատերազմի կովկասյան ռազմաճակատը (1877-78թթ.))գեն. Ա. Տեր-Ղուկասովի Երևանյան ջոկատը ապրիլի 17(29)-ին գրավեց Բայազետը, մայիսի 5(17)-ին՝ Արդահանը, նոյեմբ. 6(18)-ին գեն. Հ. Լազարևի զորքերը գրավեցին Կարսը և շարժվեցին դեպի էրզրում:Բալկանյան ճակատում վճռական հաջողություններն անհանգստացրին Անգլիային և Ավստրո-Հունգարիային: Անգլիական կառավարությունը ռազմանավեր ուղարկեց, որոնց մուտքը Մարմարա ծով ստիպեց ռուսական կառավարությանը հրաժարվել Կ. Պոլիսը գրավելու մտքից: 1878-ի փետրվարի 19-ին ստորագրվեց Ռուսաստանի համար շահավետ Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին անցան Բեսարաբիայի հարավային մասը (կորցրել էր 1853-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ), Բաթումը, Կարսը, Բայազետը: Պայմանագրի 16-րդ հոդվածով նախատեսվում էր բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում՝ մինչև ռուսական զորքերը այնտեղից դուրս բերելը: Անհանգստացած Ռուսաստանի հաջողություններից՝ Անգլիան և Ավսրտո-Հունգարիան հասան Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի կոնգրեսում (1878), որտեղ Ռուսաստանի համար այն ենթարկվեց ոչ շահավետ փոփոխությունների և ճակատագրական եղավ հատկապես հայ ժողովրդի համար:Պատերազմի հետևանքով թուրքական լծից ազատագրվեցին և անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան: Ռուսաստանի հաղթանակի հետ մեծ հույսեր էին կապում հայերը: Հազարավոր հայեր կամավոր մտան Հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուսական զորքերի կազմում: Ավելի քան 40 հզ. հայ ընդգրկված էր ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումներում: Հայ կամավորներից շատերը զոհվեցին Կարսի, Բայազետի, էրզրումի գրավման ժամանակ: Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն էին ցույց տալիս ոուսական զորքերին:  

Առաջադրանք 2

Եվրոպական առաջադիմական գաղափարների ներթափանցումը հայության մեջ խթանել էր արևելահայ մտավորականությանը ուղիներ որոնել արևմտահայության ազատագրության համար: Այդ նպատակով 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը: Այս խմբակի անդամներից մեկը երկու անգամ եղել էր Արևմտյան Հայաստանում: 1876թ. այս երկու խմբակներն էլ հայտնաբերվեցին ցարական կառավարության կողմից և ցրվեցին, իսկ Արսեն Կրիտյանը բանտարկվեց, զրկվեց ուսուցչություն անելու իրավունքից:

1882թ. մի խումբ հայ ուսանողներ Մոսկվայում հիմնադրեցին «Հայրենասերների միություն» կազմակերպությունը, որը գտնվում էր ռուս հեղափոխական նարոդնիկների ազդեցության տակ: Կազմակերպությունն ուներ իր տպագիր օրգանը՝ «Ազատության ավետաբեր» լրագիրը, որը հայ իրականության առաջին քաղաքական թերթն էր: Այդ կազմակերպությունն ունեցավ մի քանի տարվա կյանք:

Ազատագրական գաղափարները նոր ուժով բորբոքվեցին Վանում, երբ Բեռլինի վեհաժողովից հիասթափված Խրիմյանը 1879թ. վերադարձավ Վան: Այստեղ էր նաև վարժապետանոց բացած Մկրտիչ Փորթուգալյանը և Վանի ռուսական փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականը: Նրանց հովանավորությամբ 1879թ. վերջին Վանում ստեղծվեց «Սև խաչ» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները: «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր: Որոշակի առկայծումներով «Սև խաչը» իր գոյությունը պահպանեց մինչև 1880-ական թվականների կեսը:

Գաղտնի կազմակերպություններից էր նաև 1881թ. ստեղծված Էրզրումի կամ Կարինի «Պաշտպան հայրենյացը»: Նրա ղեկավար մարմինը կոչվում էր Գերագույն խորհուրդ: Այն բաղկացած էր յոթ հոգուց, մեկը՝ խորհրդակցական, վեցը՝ հիմնական ձայնի իրավունքով: Կազմակերպությունն ստեղծվել էր խիստ գաղտնիության պայմաններում: «Պաշտպան հայրենյացը» ինքնապաշտպանական նպատակներով ստեղծված կազմակերպություն էր, որի հիմնական շարժիչ ուժը քաղաքի և գյուղի արհեստավորները և երկրագործներն էին: Նրա հիմնադիր անդամներից Խաչատուր Կերեկցյանը մեկնեց Վան և Մ. Խրիմյանի միջոցով կապ հաստատեց «Սև խաչի» անդամների հետ: Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը օգնում էր կազմակերպությանը ֆինանսական միջոցներով և խորհուրդներով: Կազմակերպությունը կապեր հաստատեց նաև Կ.Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի և «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ: 1882թ. կազմակերպությունը պատահաբար հայտնաբերվեց կառավարության կողմից: Սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Նրանց դատավարությունն սկսվեց 1883թ. ամռանը: Դա առաջին քաղաքական դատն էր հայերի նկատմամբ: Թուրքական պատժաչափերը ոչ ոք չկրեց: Պատրիարքի միջամտությամբ նրանց մեծ մասը 1884թ. հուլիսին ազատվեց: «Պաշտպան հայրենյացը» փառաբանվեց ժողովրդի կողմից. Նրա մասին երգեր հյուսվեցին: Մեր ժամանակներն է հասել «Ձայն մը հնչեց Էրզրումի Բարձր հայոց լեռներեն» երգը: 80-ական թվականներին ստեղծվեցին բազմաթիվ այլ կազմակերպություններ, որոնք ժողովրդի մեջ արթնացնում էին ազգային համախմբման, ինքնագիտակցության և պայքարի գաղափարներ:

Рубрика: Без рубрики

Պ 20

Խնդիր 1.

1-ից մեծ և 100-ից փոքր քանի՞ բնական թիվ կա, որ ոչ 2-ի է բաժանվում, ոչ էլ 3-ի:

17

emmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmd.png

mnnnnnnnnnnnnnnnnnnnnmnnnnnnnnnmmmmnnnnnnnnnnnnnn

nggndngcv

Рубрика: Без рубрики

Հարյուրամյա պատերազմ

Հարյուրամյա պատերազմ 1337 թվականից 1453 թվականը տեղի ունեցած հակամարտությունների շարք Անգլիայի թագավորության իշխող Պլանտագենետների հարստության և ֆրանսիական Վալուաների միջև Ֆրանսիայի թագավորությունը իշխելու նպատակով: Ամեն կողմ ուներ մի շարք դաշնակիցներ: Այն Միջնադարի ամենանշանավոր հակամարտություններից էր, որի ժամանակ երկու արքայատոհմերի հինգ սերունդներ մարտնչեցին Արևմտյան Եվրոպայի խոշորագույն թագավորության համար: Պատերազմը բերեց Ասպետության զարգացմանը և աստիճանաբար անկմանը, բացի այդ զարգացում ապրեց ազգային միասնությունը երկու երկրներում:

Անգլիայի և Ֆրանսիայի թագավությունների կառավարիչների միջև հարաբերությունները գալիս են Անգլիայի արքայատոհմի ծագումից ինքնին, որոնք ունեին ֆրանսիական (Նորմանդական և հետագայում Անժույան) ծագում: Այս պատճառով Անգլիայի միապետերը պատմականորեն տիրում էին ոչ միայն Անգլիայի թագավորի տիտղոսին, այլ Ֆրանսիայի հողերի տիրապետման տիտղոսներին, ինչը նրանց դարձնում էր Ֆրանսիայի թագավորների վասալներ: Անգլիական թագավորների ֆրանսիական ֆեոդալի կարգավիճակը դարձավ երկու միապետությունների միջև հակամարտությունների հիմնական պատճառը Միջնադարում: Ֆրանսիայի միապետները պարբերականորեն քայլեր էին ձեռնարկում Անգլիայի հզորացումը կանխելու համար, մասնավորապես օգնում էին Շոտլանդիային Անգլիայի դեմ պատերազմում: Դարերի ընթացքում Անգլիայի տիրույթները Ֆրանսիայում մեծանում էին, անգամ անցնելով Ֆրանսիայի թագավորական տիրույթներին, սակայն 1337 թվականի դրությամբ միայն Գասկոնը մնաց Անգլիային:

1316 թվականին ընդունվեց կանոն, որով արգելվեց կանանց իրավահաջորդությունը ֆրանսիական գահին: 1328 թվականին Կառլ IV մահացավ առանց որդի կամ եղբայր: Նրա արական սեռի ամենամոտ բարեկամը նրա զարմիկ Էդուարդ III-ն էր, ում մայր Իզաբելլա Ֆրանսիացին մահացած թագավորի քույրն էր: Իզաբելլան պահանջում էր Ֆրանսիայի գահի իրավունքը իր որդու համար, սակայն Ֆրանսիան մերժեց այն, պատճառաբանելով, որ Իզաբելլան նոր կանոնով որևէ իրավունք չունի Ֆրանսիայի թագի հանդեպ: Այսպիսով Ֆրանսիայի քաղաքական վերնախավը նախընտրում էր ֆրնասիացուն օտարերկրացի արքայազնին: Թագը փոխանցվեց Ֆիլիպին, ով Վալուայի կոմսն էր և Կառլ IV-ի հեռավոր զարմիկն էր և թագադրվեց որպես Ֆիլիպ VI, Վալուաների հարստության առաջին թագավորը: Անգլիան չէր սպասում էր գահի նկատմամբ իրենց պահանջները կբավարարվեն և հանգիստ ընդունեց մերժումը: Այնուամենայնիվ Ֆիլիպի և Էդուարդի միջև տարաձայնությունները բերեցին Ֆրանսիայում Անգլիայի տարածքների կորստին, ինչից հետո Էդուարդը III նորից առաջ քաշեց իր պահանջները Ֆրանսիայի գահի նկատմամբ:

Պատերազմի սկբնական շրջանում Անգլիան տարավ մի շարք հաղթանակներ, հատկապես Կրեսիի, Պուատիեի և Ազենկուրի ճակատամարտերում, իչը ոգեշնչեց Անգլիային պատերազմում ծախսել մեծ գումարներ և մարդկային ուժ տասնամյակներ շարունակ: Այնուամենայնիվ Ֆրանսիայի միապետների ավելի մեծ ռեսուրսների շնորհիվ, ֆրանսիացիները կարողացան կանգնեցնել Ֆրանսիայի նվաճումը անգլիացի թագավորների կողմից: 1429 թվականից սկսվեց Ֆրանսիայի հաղթարշավը Օրլեանի, Պատեի, Ֆորմինիի և Կաստիլիոն ճակատամարտերով և Անգլիան կորցրեց իր տիրույթների մեծ մասը մայրցամաքում:

Պատմաբանները սովորաբար պատերազմը բաժանում են երեք փուլի, որոնք տարանջատում են զինադադարներով` Էդուարդյան պատերազմ (1337–1360), Կարոլյան պատերազմ (1369–1389) և Լանկեստերյան պատերազմ (1415–1453): Հարևան տարածքներում այդ ժամանակների հակամարտությունները նույնպես կապվում են պատերազմի հետ, ներառյալ Բրետանի ժառանգության համար պատերազմը (1341–1365), Կաստիլիայի քաղաքացիական պատերազմը (1366–1369), Երկու Պեդրոների պատերազմը (1356–1369) Արագոնի թագավորությունում և 1383–85 թվականների ճգնաժամը Պորտուգալիայում: Հետագայում պատմաբանները համաձայնեցրեցին «Հարյուրամյա պատերազմ» տերմինը որպես պատմագրական ժամանակաշրջան` միավորելով բոլոր այս իրադարձությունները, այսպիսով այն դարձավ ամենաերկար ռազմական հակամարտությունը Եվրոպայի պատմության մեջ:

Պատերազմի հետևանքով արձանագրվեցին մի շարք նշանակալի պատմական իրողություններ: Պատերազմի ավարտի դրությամբ ֆեոդալական բանակները հիմնականում փոխարինվեցին արհեստավարժ զորքերով: Սկզբնական շրջանի ժառանգության համար հակամարտությունը ազդակ տվեց ֆրանսիական և անգլիական ազգայնականության գաղափարախոսությանը: Ռազմական մարտավարությունների և զինամթերքի լայնորեն կիրառումը ֆեոդալական բանակներում բերեց ծանր հեծելազորի դուրս մղմանը և հրետանին դարձավ ավելի կարևոր: Առաջին անգամ Արևմտյան Հռոմեական կայսրությունից հետո Արևմտյան Եվրոպայում ձևավորվեցին կանոնավոր բանակներ: Ինչ վերաբերվում է հակամարտող կողմերին, Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմները, մահաբեր համաճարագները, սովերը և վարձկանների ավազակային հարձակումները կտրուկ նվազեցրեցին բնակչության քանակը: Անգլիայում քաղաքական ուժերը ժամանակի ընթացքում սկսեցին ընդդիմանալ թանկարժեք պատերազմին: Անգլիայի ազնվականության հողերի կորուստները, պատերազմում իրականացրաց ոչ արդարացի ներդրումները հիմնական պատճառ դարձան Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի (1455–1487) բռնկման:

Պատերազմի սկիզբը

Այս տարածքների համար հերթական վեճը բռնկվեց 1337 թվականին։ Անգլիացիները ունեցան առաջին տարածքային ձեռքբերումները 1346 թվականին։ 1346 թ. անգլիական դինամիտը մտավ Ֆրանսիայի խոշոր նավահանգիստներից մեկը։ 1346 թ. օգոստոսին Կալե նավահանգիստը անձնատուր եղավ Անգլիային։ 1356 թ. Պուատիեի մոտ խոշոր պատերազմ տեղի ունեցավ։ Անգլիացիները գրոհել էին ծովից և մտել Պուատիե։ Այստեղ ֆրանսիացիները ջախջախվեցին և ֆրանսիացի թագավորը գերի ընկավ։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքը բռնակցվեց Անգլիային։

Տոհմական խառնաշփոթ Ֆրանսիայում. 1316–1328

Իգական գծով Ֆրանսիայի գահի ժառանգության հարցը բարձրացավ 1316 թվականին Լյուդովիկոս X-ի մահից հետո: Լյուդովիկոսը ուներ միայն մեկ դուստր և նորածին որդի Իոհան I-ը, ով ապրեց միայն մի քանի օր: Դրանից հետո գահի պահանջատեր դարձավ Լյուդովիկոսի դուստրը, քանի որ նրա մայրը մնացել էր անպաշտպան և մեղադրվում էր ամուսնական դավաճանության մեջ: Այնուհանդերձ Ֆրանսիայի գահին բազմեց Լյուդովիկոսի եղբայր Ֆիլիպը և գահադրվեց որպես Ֆիլիպ V: Նրա ընդունած օրենքով նրա դստրերը զրկվեցին ժառանգությունից և Ֆիլիպի մահից հետո 1322 թվականին Ֆրանսիայի թագավոր դարձավ նրա կրտսեր եղբայր Կառլ IV-ը:

Կառլը մահացավ 1328 թվականին` թողնելով դստերը և հղի կնոջը: Եթե չծնված երեխան լիներ տղա, ապա նա կլիներ թագավոր, եթե ոչ, ապա ժառանգորդի հարցը պետք է լուծեին ազնվականները: Ծնվեց աղջիկ և այդպիսով Կապետների հարստության արական գիծը ավարտվեց:

Արյունական կապերով Կառլի ամենամոտ բարեկամը նրա զարմիկ Էդուարդ III-ն էր: Էդուարդը Իզաբելայի որդին էր, ով Կառլի քույրն էր, սակայն ժառանգության օրենքով իգական սեռի միջոցով ժառանգության իրավունքը չէր կարող փոխանցվել: Բացի այդ Ֆրանսիայի ազնվականությունը չէր ցանկանում, որպեսզի երկիրը կառավարի Իզաբելան և նրա սիրեցյալ Ռոջեր Մորտիմերը, ով հայտնի էր որպես Անգլիայի նախորդ թագավոր Էդուարդ II- սպանող: Ֆրանսիացի բարոնների կողմից Փարիզի համալսարանում գումարված ժողովում որոշվեց, որ ժառանգությունը չի կարող անցնել մոր միջոցով: Այսպիսով Կառլի ամենամոտ բարեկամը հորական կողմից նրա առաջին զարմիկ, Վալուայի կոմս Ֆիլիպն էր, ով թագադրվեց որպես Ֆիլիպ VI:

Էդուրադ III-ը ընդունեց Ֆիլիպ VI-ին և վճարում էր նրան հարկեր իր ֆրանսիական կալվածքների համար: Նա իր կալվածքներից զիջեց Գույան և թողեց իրավուքները մյուս տարածքների նկատմամբ: Դրանից հետո Ֆրանսիայի և Անգլիայի հարաբերությունները նորմալ էին ընթանում մինչև սկսվեց Շոտլանդիայի պատերազմը:

Գույանի վերաբերյալ քննարկումներ, ինքնիշխանության խնդիր

Անգլիայի և Ֆրանսիայի միապետների տարաձայնությունները սկիզբ են առել 1066 թվականի Անգլիայի նորմանական նվաճումից, երբ Անգլիայի գահին տիրացավ Ֆրանսիայի թագավորի վասալ Նորմանդիայի դուքսը: Այսպիսով Անգլիայի գահը ժառանգաբար անցնում էր ազնվականների, որոնք ունեին տարածքներ Ֆրանսիայում և Ֆրանսիան կարող էր օգտագործել այդ հանգամանքը նրանց վրա ազդելու համար: Ֆրանսիայի թագավորները նաև վտանգ էին տեսնում, որ Անգլիան ուներ տարածքներ Ֆրանսիայում և պայքարում էին դրանք խլելու ուղղությամբ, մյուս կողմից Անգլիան ցանկանում էր պահպանել այդ կավածքները: Հետաքրքրությունների այս բախումները դարձավ երկու միապետությունների միջև մի շարք պատերազմների պատճառ միջնադարում:

Անգլո-նորմանական հարստությունը, որը իշխում էր Անգլիայում 1066 թվականին, ավարտվեց, երբ Հենրի II Պլանտագենետըդարձավ թագավոր 1154 թվականին: Անժույան թագավորները ուղղակիորեն իշում էին ավելի շատ ֆրանսիական տարածքներում, քան Ֆրանսիայի թագավորները: Սակայն նրանք շարունակում էին այս տարածքների հարկեր վճարել Ֆրանսիայի թագավորին:

Անգլիայի թագավոր Յոհանը ժառանգեց Անժուի տարածքները իր եղբայր Ռիչարդ I Առյուծասիրտից: Սակայն Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը, օգտվելով Յոհանի թուլությունից, 1204 թվականին ներխուժեց Նորմանդիա և նվաճեց Անժուի տարածքների մեծ մասը: Դրան հաջորդած Բուվինի ճակատամարտով (1214), Սեյնտոնգի պատերազմով (1242) և վերջապես Սեն-Սարդոյի պատերազմով (1324) Անգլիայի թագավորների կալվածքները Ֆրանսիայում կրճատվեցին, և մնաց միայն Գասկոն պրովինցիան:

Գույանի հարցը անգամ ավելի կարևոր էր, քան տոհմական խնդիրները պատերազմի բռնկումը բացատրելիս: Գույանը մեծ խնդիրներ էր Ֆրանսիայի և Անգլիայի թագավորների համար. Էդուարդ III-ը Ֆիլիպ VI-ի վասալն էր իր ֆրանսիական կալվածքների պատճառով և ստիպված էր ընդունել Ֆրանսիայի թագավորի գերակայությունը իր նկատմամբ: Մյուս կողմից Անգլիան իրավական հիմքեր ուներ ազդելու Ֆրանսիայի թագավորական արքունիքի վրա: Ֆրանսիայի թագավորը իրավունք ուներ չեղյալացներ Անգլիայի թագավորի իրավունքները Ակվիտանիայում, ինչը անընդունելի էր անգլիացիների համար: Այսպիսով Գույանի ինքնորոշման հարձը եղել է երկու միապետությունների միջև հակամարտությունների հիմնական պատճառը մի քանի սերունդ:

Ֆրանս-շոտլանդական դաշինք

Ֆրանսիան դաշնակցում էր Շոտլանդիայի թագավորության հետ, քանի որ Անգլիայի թագավորները ժամանակ առ ժամանակ փորձում էին հպատակեցնել տարածաշրջանը: 1295 թվականին պայմանագիր կնքվեց Ֆրանսիայի և Շոտլանդիայի միջև, Ֆիլիպ IV Գեղեցիկի օրոք: Կառլ IV-ը վերահաստատեց պայմանագիրը 1326 թվականին` խոստանալով պաշտպանել Շոտլանդիան, եթե Անգլիան ներխուժի նրանց երկիր: Նույն կերպ Շոտլանդիան պետք է պաշտպաներ Ֆրանսիայի Անգլիայի հարձակումից: Շոտլանդիայի հետ կապված Էդուարդի պլաններում չէր նախատեսված, որ Ֆրանսիան կօգնի Շոտլանդիային:

Ֆիլիպ VI-ը կառուցել էր մեծ նավատորմ Մարսելում, Խաչակրաց արշավանքներում օգտագործելու համար: Այնուամենայնիվ նավատորմը Շոտլանդական նավատորմի մի մասի հետ անցավ Լա Մանշը Նորմանդիայով 1336 թվականին` սպառնալով Անգլիային: Ճգնաժամը հաղթահարելու համար Էդուարդ նախատեսում էր անգլիական բանակը բաժանել երկու մասի, մեկը պետք է ջախջախեր շոտլանդացիներին, մյուսը պետք է մտներ Գասկոն: Միևնույն ժամանակ Ֆրանսիա ուղարկվեցին դեսպաններ, որոնք պետք է պայմանագիր կնքեին Ֆրանսիայի թագավորի հետ:

Рубрика: Без рубрики, Քիմիա

Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը

Մոլեկուլը՝ երկու կամ ավելի ատոմներից բաղկացած էլեկտրականապես չեզոք խումբ է: Ատոմ-ները միասին պահվում են քիմիական կապերի միջոցով: Մոլեկուլները տարբերվում են իոն-ներից էլեկտրական լիցքի բացակայությամբ: Մոլեկուլը կարող է լինել հոմոմիջուկային, այսինքն՝ կազմված լինել միևնույն քիմիական տարրի ատոմներից, ինչպես թթվածինը(O2), կամ կարող է լինել հետերոմիջուկային՝ մեկից ավելի քիմիական տարրերից բաղկացած միացություն, օրինակ՝ ջուրը (H2O): Մոլեկուլները, որպես նյութի բաղադրիչներ, առկա են օրգանական նյու-թերում։

Մոլեկուլի գաղափարը և անվանումը առաջինն օգտագործել է ֆրանսիացի բնափիլիսո-փա Պիեռ Գասենդին (1592-1655 թվականներ)։

Մոլեկուլը՝ որպես քիմիական փոխարկումների ենթարկվող և ատոմից տարբերվող նյութի ամենափոքր քանակություն, ձևակերպել է Ա. Ավոգադրոն (1811 թվական)։

Համաձայն Merriam-Webster և Online Etymology բառարանների «մոլեկուլ» բառը առաջացել է լատիներեն «moles» բառից, որը նշանակում է չափազանց փոքր զանգված:

Անգլերեն` molecule (1794), Ֆրանսերեն՝ molécule (1678), լատիներեն molecula՝ նվազական փաղաքշական բառ:

Մոլեկուլ հասկացությունը պաշտոնապես գիտության մեջ է մտել ավելի ուշ (Կարլսրուեի միջազ-գային կոնգրես, 1860 թվական)։ Ֆրանսիացի ֆիզիկոս Ժ․Պերենի բրոունյան շարժման  ուսում-նասիրությունները (1906 թվական) դարձան մոլեկուլի գոյության առաջին փորձնական ապա-ցույցը։  Մոլեկուլի հայտնագործումը քիմիայի՝ որպես գիտության զարգացման արդյունքն է։ Մոլե-կուլի կառուցվածքը, հատկությունները և փոխարկումների օրինաչափություններն այսօր էլ քիմի-այի ուսումնասիրության հիմնական առարկաներն են։ Քիմիական ռեակցիան նյութերի մոլեկուլ-ների փոխարկումն է այլ նյութերի մոլեկուլների։

Ցանկացած նյութ կամ իր կազմված է ատոմներից : Հաճախ ատոմները  միավորված են խմբե-րում  որոնց անվանում են ՝ մոլեկուլներ:Ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են ,որոնց անհնար է տեսնել անզեն աչքով, միշտ շարժման մեջ են:Նրանց անհնար է բաժանել մասնիկների : «Ատոմ» անվանումը տրվել է հին հունական փիլիսոփայի  կողմից:

Ատոմ բառը եկել է հունարեն ատոմոս բառից՝ նշանակում է անբաժանելիՖիզիկական երևույթների ժամանակ և` ատոմները  և` մոլեկուլները պահպանվում են , իսկ քիմիական ռեակ-ցիաների ժամանակ մոլեկուլները քայքայվում են , իսկ ատոմները՝ պահպանվում: Դրա համար ատոմը քիմիապես անբաժանելի մասնիկ է: Եվ ատոմները և  մոլեկուլները գտնվում են անընդ-հատ շառժման մեջ : Շարժումը արագացնելու համար, պետք է խառնել, կամ ջերմաստիճանը բար-ձրացնել : Ատոմները կազմված են միջուկից :Միջուկը կազմված է դրական պրոտոններից և չեզոք նեյտրոններից։Միջուկի շուրջը պտտվում են բացասական էլեկտրոնները: Ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է , քաի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը հավասար է:Պրոտոնների և էլեկտրոնների թիվը միշտ հավասար են, որը հավասար են տարրի կարգաթվին: Միջուկի գոյությունը հայտ-նաբերել է ՝ Է.Ռեզերֆորդը ,իսկ նեյտրոնի գոյությունը հայտնաբերել է ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը :